§Hi-Line¦ ծառայության մատուցման հետ կապված խնդիրները ԱրմենԹելը կվերացնի 3 շաբաթվա ընթացքում
22.09.2009 19:54 GMT+04:00
/PanARMENIAN.Net/ Պորտերի անբավարարության հետ կապված խնդիրները §Hi-Line¦ ծառայության մատուցման համար` ԱրմենԹել ընկերության կողմից կվերացվեն երեք շաբաթվա ընթացքում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Արմենթել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մասնավորապես գլխավոր տնօրենը նշեց, որ երկու շաբաթվա ընթացքում Հայաստնան կներկրվի ամբողջ անհրաժեշտ տեխնիկան. լրացուցիչ պորտեր եւ ADSL մոդեմներ, եւս մեկ շաբաթ կպահանջվի ընկերության մասնագետներին այդ սարքավորումների տեղադրման համար:
§Առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք բավարարել բոլոր դիմումները §Hi-Line¦ ծառայության մատուցման համար, - եզրափակեց Իգոր Կլիմկոն:
Էջանիշներ