Elmo-ի խոսքերից
Չէ հարցը նրանում չի ես ընդունում եմ, թե ոչ:
Հիմա մենք քննարկում ենք հավանական տարբերակ, սցենար, որի հավանականությունը ընդունում եմ: Այսինքն դու նկարագրում ես մի պրոցես, որը լիովին հնարավոր է: Հիմա ահագին դժվարություններ կան աձաջին բջջի առաջացման հետ կապված, բայց ենթադրենք այն եկել է մի կտոր մետեորիտի մեջ, որից առաջ մի քանի միլիարդ տարի պրոցեսների հետևանքով առաջացել է այլ մոլորակում:
Երկրի տարիքը չի հերիքում, որպեսզի պատահական սպիտակուց սինթեզվի, թող մեզ օգնության գա այլ մոլորակ:
Որպես ճշգրիտ գիտությունների գծով գնացած մարդ ես չեմ կարող հերքել հավանական, տրամաբանվաց սցենարը:
Որպես նույն ճշգրիտ գիտությունների գշով գնացած մարդ ամեն ինչում պետք է տրամաբանություն տեսնեմ, որպեսզի ընդունեմ այն:
Հա, ինտելլեկտի գոյությոն փաստը մեր քննարկած սցենարի հետ չի համընկնում: Ասեմ ինչու: Ոչ մի կենդանի սուպերունիկալ ոչ մի հատկությամբ չի օժտված:
Ասենք հենց թևերը կան բոլոր թռչող միջատների մոտ: Որոխների մոտ գերզարգացած, որոշների մոտ՝ թույլ: Բայց բոլորին էլ դա բավարարում է թռչել ճի՞շտ է:
Բույն սարքելու ինստինկտով համարյա բոլորն են օժտված, ով էլ օժտված չի, գոնե ապաստարան գտնելուինստինկտով է օժտված: Կերակրվելու, սերունդ տալու, տարածքի համարպայքարի, էգի համար պայքարի ինտինկտ բոլորն ունեն: Կան մի քանի տեսակի հերմոֆրոդիտներ: Բայց էլի մի քանի տեսակի: Ինտելլեկտը մի տեսակի ու միայն մի տեսակի սեփականություն է ու միլիոնավոր տարիներով համառորեն չի առաջանում խալխի մոտ: Ինչու՞
Այս հարցը ես ինձ եմ տալիս, քեզ եմ տալիս ու բոլորին եմ տալիս: Չգտնելով տրամաբանական պատասխան, համարում եմ որ վերը քննարկված սցենարը գուցե և տեղի չի ունեցել, կամ այլ կերպ է տեղի ունեցել:
7 ամեն ինչի արարումը հասկանալու համար ավելի շատ գիտելիք է պետք, քան Դարվինին հասկանու համար: Դրա համար 7 օրվա արարումը դնում ենք մի կողմ ու քննարկում Դարվինի տեսությունը:
Հենց կհաստատենք, 7 օրվա արարումը չենք դիտարկի, եթե հերքենք՝ կդիտարկենք այլ տեսություններ, այդ թվում նաև 7 օրվա արարումը:
__________________
Էջանիշներ