Չամիչ, ձեր մեջբերած հոդվածները բացարձակ ոչ մի գիտականորեն հիմնավորված hակափաստարկներ չեն ներկայացնում որոնք կհերքեին էվոլյուցիոն տեսությունը: Բրածո մնացորդների սակավությունը ինչ խոսք բավականին դժվարացնում է գիտնականների աշխատանքը իսկ նրանց կասկածները որոշ տեսակների կամ մարդու ծագման հետ կապված հարցերում ընդամենը նոր հետազոտությունների ու որոնումների տեղիք են տալիս և ևս ընդհանուր առմամբ չեն ազդում էվոլյուցիոն տեսության հիմնարար սկզբունքները կասկածի տակ դնելու վրա:
Այո, կան նաև ուժեր և կազմակերպություններ որոնք ցանկանում են ամեն գնով հերքել գիտական նվաճումները բայց կյանքը ցույց է տալիս որ կրոնական մոտեցումը ավելի ու ավելի հետ մնում գիտության առաջընթացից որին հակադրելու նպատակով այդ ուժերը անընդհատ ստեղծում են նոր գաղափարներ իրենց խարխլված հիմքերը ամրապնդելու կամ նոր զոհեր գտնելու իրենց բիզնեսը զարգացնելու նպատակով: Կան նաև այսպես կոչված «գիտնականներ» որոնք արագ փառքի հասնելու նպատակով դիմում են տարբեր տեսակ խարդախությունների կամ սենսացիոն «հայտնագործություններ» են անում, բայց դրանք ժամանակավոր երևույթներ են և երբեք լուրջ չեն ընկալվում իսկական գիտական աշխարհի կողմից:
Իսկ այն որ կրոնական գաղափարախոսությունները կամ էլ էվոլյուցիոն տեսությունը քաղաքական նպատակներով և օգտագործվում են որոշ ուժերի կողմից, դա արդեն ուրիշ խնդիր է: Կան բազմաթիվ աթեիստ մարդի որոնք կարող են մարդասիրության, բարոյականության կամ առաքինության տիպար հանդիսանալ կան նաև բազմաթիվ կրոնական ֆանատներ որոն ոչնչի առջև կանգ չեն առնի հանուն իրենց գաղափարների:
Մարդու առաքինությունը չպետք է ուղղորդվի վերին ուժերի կողմից պատժվելու վախով:
Էջանիշներ