Դե լավ, մի բան պատմեմ ներվերից թույլ տղամարդկանց մասին ու համար.
ընկերներ ունեմ` ամուսնական զույգ, ամուսինը էսպես հսկա, հաղթանդամ, սոլիդնի տղամարդ, ժայռը տեղից կպոկի, մի հատ էլ որ գոռում ա /ներկայիս երեխայի վրա/` ասենք` "չի' կարելի", վախից ցնցվում եմ ու ինձ սարսափելի մեղավոր զգում![]()
![]()
Երեխայի ծնունդին ամուսինը ներկա է եղել, կնոջը հավասար ծծնդաբերել ա: Չէ, ինչ հավասար, կինը էդքան չի ապրել էդ ամենը, ինչքան ամուսինը: Եթե կինը ասենք մեծ մասամբ ֆիզիկապես ա տառապել / դե էդ պահին ֆիզիկական ցավերը գերհաղթում են մնացած բոլոր զգացմունքները /, ապա ամուսինը էմոցիոնալ լրիվ ծննդաբերական ցիկլ ա անցել: Ու վերջում, երբ երեխան ծնվեց, էդ հսկա, հուժկու տղամարդը` բեղ-մորուքով, հեկեկալով գրկել էր երեխային ու կնոջը, ու արցունքներով ողողելով իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդն ա զգացել ...
Ինձ թվում ա մարդ կյանքում գոնե մի անգամ պետք ա իմանա թե էդ երջանկությունը որն ա:
Դա այնքան մարդկային ա, ու այնքա'ն տղամարդկային![]()
![]()
Էջանիշներ