յոգի-ի խոսքերից
Իսկ հարց չ՞ի առաջանում, թե ինչ՞ի ենք դատապարտված, կամ հանարավոր չե փոխել...
կամ ո՞վ է այդ ճակատագիր գրողը, ինչ՞ի մեկին լավ ճակատագիր է գրում մյուսին վատ...
ին՞չ է արել նորածին երեխան, մոր հիվանդ է ծնվում, կամ առողջ է, բայց մեքենայի տակ է ընգնում...
կա՞ մեկը,որ կարող է ճիշտ պատասխանել այս հարցերին...
Կնա մարդիկ հպարտանում են, թե իրենց կյանքը իրենց ձերքումն է, մի կողմից ճիշտ է, այո, դա այդպես է, եթե մի քիչ խորը նայեք ձեր կյանքի անցյալին և փորձեք հիշեք, որ այս բանը ես ստացել եմ անցյալում կատարած գործողղությունների արդյունքից, ապա դա պարզ կլինի, որ ինչ արել եմ հիմա ստանում եմ իմ արածի արդյունքը...
Ճակատագիրը, դա բնության շատ պարզ Օրենք է, ոչ ոք ոչ ոքի ճակատագիրը չի գրում, այլ մենք ինքներս ենք գրում մեր ապագա ճակատագիրը: Դա հասկանալու համար մարդ պետք է գիտակցի, կամ սովորի, որ ամեն կատարած գործողություն, ունի արդյունք, լավ կամ վատ և դրա հեղինակը մենք ենք, մեզ ոչ ոք չի ստիպում վատ կամ լավ արաքներ
կատարել, միյայն մենք ինքներս ենք որոշում դա կատարել...
Ամեն կատարած արարք նման է սերմի, որը ցանելուց ժամանակ է պետք , որ դա աճի և պտուղ տա և դա կարող է տեղի ունենալ շատ տարիներ հետո...
Օրինակ մարդասպանին կամ գողին պատիժ է հասնում, եթե նրան չեն կարողանում դատել, և նա կարծում է, որ նա սպանեց կամ գողացավ և չբռնվեց, ապա նա չարաչար սխալվում է, նա ինքը իր ապագա ճակատագիրը, ըստ բնության օրենքի վաստակել է, և ինչ է տեղի ունենում, նա կարող է օրինակ՛ ծնվել մի աղքատի ընտանիքում, նրանից գողանան, նրան սպանեն նույնպես... կամ մի մարդ մի լավ գործ է կատարել, որի համար պետք է մի ինչ որ վարձ ստանար, բայց չի ստացել, ապա նա ստանոալու է այդ վարձը մի ուրիշ տեղից, որի մասին չի էլ հիշում և համարում է հրաշք...
Ըստ ֆիզիկայի օրենքի գործողությունը ունի հակազդեցություն, մեկը գլուխը խփում է պատին, պատն էլ խփում է գլխին, աարդյունքում գլուխը ցավում է...
Ճակատագիր կոչվածը դա մեր կատարած գործողությունների արդյունքն է, որոնց մասին մենք մոռացել ենք, կամ չենք էլ գիտակցում, որ եթե ցավ ենք պատճառում ապա ցավ կստանանք, եթե լավություն ենք անում լավը կստանանք, սա է ճակատագիրը...
Աստված ճակատագիր չի գրում, այլ հետևում է, որ ամեն մարդ ստանա իր գործողությունների արդյունքը, կապ չունի հավատում եք Աստծուն թե ոչ, ինչպես տեսնում եք դա տեղի է ունենում բոլորի կյանքում...
հարգանքներս...
Էջանիշներ