Gayl (29.01.2010)
Դա երևի մտքերի "մագնիսկան" հատկությունն է: Անըդնհատ ստեղծում ու ձգում են միանման սիտուացիաներ:Ինձ թվում է, պետք չի այդպիսի երևույթներին մոգական հատկություններ վերագրել, իբր դա ճակատագիր է, ամեն ինչ ավելի պարզ է:
Ձեզ հետ եղել է երբ դուք ընկնում եք անըդհատ նույն սիտուացիաների մեջ? կամ նույն բանը հենց ձեզ հետ է անընդհատ պատահում: Դա ուղակի անգիտակցական մտքերի հետևանքն է: Ենթագիտակցությունը անընդհատ ինչ որ բանի վրա է ուղղում ձեր ուշադրությունը, բայց դուք առայժմ չեք ուզում դա:
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Իսկ ըստ ինձ բնավորության որոշ գծեր ժառանգական են, իսկ որոշներն էլ մենք ինքներս ենք բացահայտում կամ ձեռք բերում ու հետագայում զարգացնում:
Ամեն ինչ իր պատճառն ունի, ընդհանրապես կյանքը ինքնին մի համակարգ է ու կա մեխանիզմ հաշվիչ(հետևող), որը հետևում է մեր մտքերին, գործողություններին: Կյանքը ունի իր կանոնները, եթե խախտվում են անթույլատրելի սահմանները, մեխանիզմը մեզ ազդանշաններ է ուղարկում լինի դա մարդու տեսքով կամ ինչ- որ իրադարձություններով՝ հիշեցնելով մեզ, որ ինչ որ բան այնպես չենք արել կամ փորձում է մեզ հասկացնել, որ ուրիշ տարբերակներ էլ կային ու այլ կերպ կարող էր լիներ մեր կյանքի ընթացքը, եթե օրինակ հանդիպեինք այդ մարդուն: Ես դա չեմ համարում ոչ ճակատագիր, ոչ էլ պատահականություն: Պատահական կարող էր լինել մեկ անգամ, երկու անգամ, բայց ոչ երեք և ավելին:Իսկ ի՞նչ ես կարծում, եթե դու անընդհատ խուսաբել ես մեկից, բայց անհասկանալի ձևով ամենատարբեր իրավիճակներում նրան ես հանդիպում, արդյունքում՝ նա դառնում է քեզ համար ամենահարազատ մարդն աշխարհում, դա զուտ պատահականությու՞ն է, թե՞ ճակատագիր
Чеширский КотЭ
Sambitbaba (22.02.2011), Սելավի (29.08.2009)
Գևոր (29.08.2009)
Ամբողջ կյանքս չեմ գտնում այս հարցի պատասխանը. ճակատագիրը հնարավոր չէ փոխել, թե ճակատագիրը այն է, ինչ մենք կերտում ենք ամեն օր, մեր սովորական գործերով զբաղվելիս ու չենք նկատում, որ ճակատագրի վրա նք ազդում։
Թե ընդհանրապես, ճակատագիրը մեր ձեռքերում է ու մարդ ջանք չպետք է խնայի ճակատագիրը իր ուզած ձևով գծելու համար։
Գուցե՝ մեր որոշումներից ու գործերից է կախված ճակատագիրը։
Զզվելի ա![]()
Ճակատագիրը կանխորոշելու ամենալավ միջոցը այն կառուցելն Է:
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Իմ կարծիքով, այո, կա ճակատագիր, չեմ մերճում, բայց ըստ իս մարդու բախտը հիմնականում գտնվում է իր ձեռքերում: Ճակատագիրը իրեն դրսևորում է այնտեղ, որտեղ չի հանդիպում արգելքների ուր կարա իրա ազդեցությունը տարածի: Մարդը կարա համակերպվի ճակատագրի հետ, ենթարկվի իրա կամայականություններին, բայց եթե լինի զգոն ու կարողանա ճակատագրի ընթացքը առնի իրա ձեռքերի մեջ և առաջնորդվի բանականությամբ էդ դեպքում իսկապես ինքը կկանխորոշի իրա հետագա կյանքը:
Ես տենց էլ չհասկացա որտեղիցա գալիս էդ ճակատագիր կոչվածը, կամ ովա որոշում ինչ պիտի լինի կամ չլինի: Բայց էս իմ փոքր, խելոք, սիրուն գլուխը մտածեց, ու որոշեց սենց, մենք ինչ որ բան անելուց մտածում ենք, կամ թեկուզ չենք մտածում, բայց անում ենք, չէ՞: Ու գործողության մասին մտածելու, կատարելու, անգամ արդեն ավարտված գործողության մասին մտածում ենք, բոլոր դեպքերում էլ մեր ուղեղը աշխատում է: Նշանակեց, որ մեր ուղեղն է կառավարում մեր գործողությունները, իսկ ուղեղը ենթարկվում է մեզ, մենք ենք մեր ընտրած, կատարած գործողությունների տերը: Դրանց ու դրանց հետևանքների լավ ու վատ լիելու մեջ մենք ենք մեղավոր, իզուր որպես սրտահովանք ճակատագիր կոչվածին պետք չի հորինել, ու ամեն ինչ բարդել նրա ուսերին:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Ճակատագրին երբեք էլ չեմ հավատացել, դու ես որոշում աջ գնաս թե ձախ:
eduard30 (30.01.2010)
Իմ կարծիքով ճակատագիր գոյություն չունի:
Դա կախված է մարդու կրտությունից, գիտելիքներից, հեռատեսությունից, կյանքի փորցից և նաև նրա միջավայրից, թե ինչ որոշում է ընդունում տվյալ պահին:
Վերջին խմբագրող՝ eduard30: 30.01.2010, 04:02:
ամեն ինչ հարաբեևրական է: Օրինակ, կարող է և ճիշտ է, որ տվյալ մարդը քանի որ երբևէ չի կարող ճշգրտորեն հաշվարկել իր ապագան, ապա նրա համար ճակատագիրը չկա: ինչ որ մենք չգիտենք, նա չկա- լոգիկայից ելնելով:
բայց նույն մարդու համար կա "հավանականություն ասվածը"
քվանտային մեխանիկայում կա այսպիսի մի մոտեցում: ըստ համապատասխան մեթոդոլոգիայի հաշվարկվում է ոչ թե էլեկտրոնի գտնվելու տեղը ժամանակի պահին ու համապատասխան միջավայրում, այլ հաշվարկվում է այդ գտվելու հավանականությունը:
կարծում եմ այդ բախտագուշակներ ու ճակատագիր կարդացողներն էլ ըստ իրենց մեթոդոլոգիայի. հաշվարկում են հենց այդ հավանականությունները, ու ներկայացնում ամենահավանականները, այսինքն մեծ տոկոս ունեցողները:
իսկ ավելի վերևի աստիճանի վրա գտնվողները ՝ ասենք Աստված, շատ ավելի ճշգրիտ գործիքներով-մեթոդոլոգիայով շատ ավելի ճշգրիտ է կարողանում հաշվարկել այդ ամենը: ՈՒ ըստ ավանդական պատկերացումենրի. մեզանից ոմանց երբեմբ հաղորդագրություններ է ուղղարկում, որտեղ ներկայացվում է այդ ամենը: Ինչքան էլ քմծիծաղ առաջացնի, բայց որ ես հավատում եմ Հոմերոսին:
Շատ դժվար հարցա: Իմ կարծիքով 50/50: Շատ բան հենց մեզանից է կախված, մեր քայլերց, մեր ընտրությունից, նրանից, թե ինչպես և որտեղ ենք մենք ապրում: Եվ կան բաներ որոնք մենք ի վիճակի չենք փոխենլ:
Իհարկե պետք է ձգտել ապրել այնքան լավ, ինչան որ հնարավոր է, պայքարել, բայց ամեն դեպքում մենք ամենակարող չենք և շատ դեպքերում չենք կարող ինչ-որ բան փոխենք:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Արևհատիկ (30.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ