Հարգելի Doc, դուք մոռանում եք մի շատ կարեվոր հանգամանքի մասին, մենք ապրում ենք երկիր մոլորակի վրա, իսկ դուք կենդանի օրգանիզմենրի կեսաբանական համակարգի մեջ ուզում եք գտնել ինչ որ գլոբալ տարբերություններ, այդ կարգի տարբերությունները կարող են լինել անհամատեղելի երկիր մոլորակի վրա գործող կենսաապահովման համակարգի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմենրը սնուցվում են թթվածնով եվ ջրով, բոլոր կենդանի օրգանիզմների հետագա գոյատեվման համար անհրաժեշտ է սնունդ: բոլոր տեսակի նմանությունները պայմանավորված են հենց այս հանգամանքով:
Ինչ որ մի այլ մոլորակում՝ որտեղ կեսաապահովման պայմանները լրիվ այլ են, եթե գտնվեն կենդանի օրգանիզմներ որոնք իրենց կենսաբանական կառուցվածքով նման կլինեն մեր մոլորակում բնակվող կենդանի օրգանիզմների, այս սա արդեն կարող է լուրջ մտորումների տեղիք տալ:
Թե չէ նույն մոլորակում բնակվող կենդանի օրգանիզմենրի մեջ հանկարծ հայտնաբերել են տարօրինակ նմանություն, խիստ զարմացել են եվ այս զարմանալի հանգամանքը անմիջապես վերագրել են էվոլյուցիոն գործնթացին:
Էջանիշներ