արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին
արդյոք մարդուն Աստված է ստեղծել
Չգիտեմ
Այդ կարծիքը տարածված էր մինչև 1920 ական թվականները, իսկ ժամանակակից սաղմնաբանները վաղուց արդեն գիտեն, որ այդ այսպես կոչված "խռիկային ճեղքերը", որոնք իբր թե ի հայտ են գալիս մարդկային սաղմի վաղ փուլերում, իրականում միջին ականջի ուղիների, վահանաձև գեղձի և ուրցագեղձի (thymus, вилочковая железа) սկզբնական փուլերն են:
Կապիկի հետ էլ կարող եմ համեմատել և ենթադրել, որ մարդու և կապիկի սաղմերը իրար նման են այնքան, որքան մարդն ու կապիկը:
Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:
Շատ ճիշտ եք ասում, սակայն ընգծածը սուտ է: Դուք ուզւմ էիք որ խռիկային ճեղքերը խռիկներ դառնան, եւ մարդու կամ շան սահմը ձուկ դառնա, եւ խռիկներ ունենա: Ես ասում եմ խռիկային ճեղքեր որպես գոյացություն կան նշված սահմերի վաղ շրջաններում, իսկ հետո դրանից զարգանում են ամեն մեկի մոտ տարբեր օրգաններ, իսկ կաթնասունների մոտ անգամ նույն օրգաններն են զարգանում: Եւ սա գիտական փաստ է, որը խոսում է միանշանակ էվոլյուցիոն տեսության օգտին: Դուք չեք հասկացել թե ինչի մասին է խոսքը:
ծննդաբերությունից առաջ մի գուցե, բաըց վաղ շրջաններում, դուք իրարից չեք տարբերի նրանց: Անգամ զարգացման փուլերն են նույնը: Իսսկ արդեն ծնված օրգանիզմներում նույնն են օրգան համակարգերը, սպիտակուցները, անատոմիան, ֆիզիօլօգիան, բջիջների կառուցվածքը եւ մետաբոլիզմը, հորմոնները, թոքերը, սիրտը, նյարդային համակարգը, ողնաշարը, գեները եւ շատ այլ փաստեր եւ հիմքեր որոնք միանշանակ վկայում են էվոլյուցիոն տեսության ճշտության մասին, անտեսանելիորեն հեռվում թողնելով մնացած տեսությունները: Դրա համար ել ամբողջ աշխարհում սա են ընդունում եւ դասավանդում դպրացներում եւ համալսարաններում:
Իսկ դուք տեսնելով այդ ամենը, չեք ուզում ռեալ ընկալեք շրջակա միջավայրը եւ աղյուսների օրինակով ուզում եք հիմնավորել ձեր առդեն բոլորի կողմից մերժված տեսությունը, իսկ էվոլյուցիոն տեսության հաղթանակը բացատրում եք սահմանադրության օրենքներով եւ ֆանտաստիկ ֆիլմերում հանդիպող սցենարներ եք առաջ քաշում:
Վերջին խմբագրող՝ Doc: 18.07.2009, 09:41:
Հարգելի Doc, դուք մոռանում եք մի շատ կարեվոր հանգամանքի մասին, մենք ապրում ենք երկիր մոլորակի վրա, իսկ դուք կենդանի օրգանիզմենրի կեսաբանական համակարգի մեջ ուզում եք գտնել ինչ որ գլոբալ տարբերություններ, այդ կարգի տարբերությունները կարող են լինել անհամատեղելի երկիր մոլորակի վրա գործող կենսաապահովման համակարգի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմենրը սնուցվում են թթվածնով եվ ջրով, բոլոր կենդանի օրգանիզմների հետագա գոյատեվման համար անհրաժեշտ է սնունդ: բոլոր տեսակի նմանությունները պայմանավորված են հենց այս հանգամանքով:
Ինչ որ մի այլ մոլորակում՝ որտեղ կեսաապահովման պայմանները լրիվ այլ են, եթե գտնվեն կենդանի օրգանիզմներ որոնք իրենց կենսաբանական կառուցվածքով նման կլինեն մեր մոլորակում բնակվող կենդանի օրգանիզմների, այս սա արդեն կարող է լուրջ մտորումների տեղիք տալ:
Թե չէ նույն մոլորակում բնակվող կենդանի օրգանիզմենրի մեջ հանկարծ հայտնաբերել են տարօրինակ նմանություն, խիստ զարմացել են եվ այս զարմանալի հանգամանքը անմիջապես վերագրել են էվոլյուցիոն գործնթացին:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Նաեւ այդ պարագայով:
Զարմանում եմ թե ինչու այդքան սարսափում եք էվոլյուցիա գաղափարից: Էվոլյուցիա է ապրել գիտությունո, կրթությունը, կրոնը, մշակույթը, գիրը, խոսքը եւ իհարկե բնությունը: Թե ձեզ թվում է որ մարդը հոպա ստեղծվեց, հետո ալեյ հոպ գիտելիք ստացավ կոսմոս թռնելու համար, հետո մեկել հոպ բանականություն ստացավ եւ այլն, սա ձեզ համար մարիո խաղի բոնուսները չեն, այստեղ քայլ առ քայլ ընթացող բնական օրենքներին չհակասող պրոցեսներ են:
Կարծես թե վերջապես մոտենում ենք եվ փորձում ենք գործ ունենալ իրական էվոյլուցիայի հետ, ձեր կողմից բոլոր թվարկածենրը մտքի էվոյլուցիայի արգասիք են, այո դարերի ընթացքում միտքը գիտակցությունը էվոյլուցիա են ապրում, այլ ոչ թե կենսաբանական էվոյլուցիան բերում հանգեցնում է մտքի, գիտակցության հանկարծահաս փայլատակմանը:
Նորից եմ շեշտում տրամաբանական իմ դիտարկումը, թող հիմա էլ լինեն նմանատիպ հանկարծահաս գիտակցության փայլատակումներ, թե՞ ինչ որ օրենք կա ըստ որի պատահականությունը բացառության կարգով մեկ անգամ է վրա հասնում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
կենսաբանության դասդ լավ չես սովորել, ամեն անգամ չի որ ածխաթթու գազ է արտադրում… իմիջայլոց այդ դուք եք պայքարում արարչագործությունը ջրի երես պահելու համար, որովհետև ձեր միակ հենարանը կտակարանն է, որն ի դժբախտություն ձեզ գիտակա հիմք չունի և ապացույց չի կարող հանդիսանալ և սա անգամ ձեր կողմնակիցներն են նշում… արարչագործությունը հավատք է որը կարող է գոյություն ունենալ միայն ապացույցի բացակայության դեպքում՝ ասել է հավատքը ապացույց չէ…
Խնդրեմ չկարծեք թե ես թերագնահատում եմ հավատքի ուժը… ոչ հավատքը մարդկության շարժիչ ուժն է և հավատքի տակ պետք չէ հասկանալ հավատք աստծո նկատմամբ միայն ես հավատում եմ բանականությանը դրա համար էլ բանավիճում եմ, հակառակ դեպքում կդադարեցնեի (էսօր բարի եմ)
Mephistopheles (19.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ