User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Էջ 27 97-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

  1. #391
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ման եմ եկել սայթ առ սայթ։
    Փաստ եմ բերել ձեզ համար։
    Ձեր ուզածին շատ հարմար
    ուր նյութեր կան. անհամար։
    http://nauka.bible.com.ua/keys/key01.htm
    Эрозия почв. Сегодня доказано, что если бы возраст земли превышал несколько миллионов лет, то земная поверхность давным-давно сравнялась бы с уровнем моря.

    սա խայտառակություն է, եւ Կտրուկ ջան կներես, բայց հույսով դու ինքդ այդ չես կարդացել եւ որպես գիտական հակափաստեր փորձում ես ներկայացնել, այդտեղ ցնդաբանություն է գրված: Մոդերատորներին խնդրում եմ ներել եւ թողնել այս նախադասությունը:
    Վերջին խմբագրող՝ Doc: 18.07.2009, 01:46:

  2. #392
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    սահմերի նմանությունը դա գիտական հիմքերից մեկն է, որը ամբողջական տեսության օգտին է խոսում: քանի որ տեսությունը ասում է, թե եղել է ընդհանուր նախնի, իսկ սահմերը տարբեր կենդանիների նման են իրար եւ դա տեսության օգտին է խոսում: Մենակ մի սահմով տեսությունը չես ապացուցի բնականաբար, եւ ոչ ոք այդպիսի պնում չի անում:
    Doc ջան,
    Սաղմերի նմանության իմ և ձեր պատերացումները կարծես թե տարբեր են: Քանի որ ես այդ նմանությունների հետ միաժամանակ ահռելի տարբերություններ եմ տեսնում, որոնք բնավ չեն խոսում էվոլյուցիայի տեսության օգտին:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  3. #393
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը

    ինչ տարբերություններ եք տեսնում ձկան, կապիկի, շան, կովի, կատվի եւ մարդու սահմի մինչեւ 10 օրականը: Բացի այդ տարբերություն իհարկե սահմի զարգանալուն պես կլինեն, բայց դա նօրմալ է եւ չի հակասում տեսության օգտին լինելու համար:

  4. #394
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ տարբերություններ եք տեսնում ձկան եւ մարդու սահմի մինչեւ 10 օրականը: Բացի այդ տարբերություն իհարկե սահմի զարգանալուն պես կլինեն, բայց դա նօրմալ է եւ չի հակասում տեսության օգտին լինելու համար:
    Եկեք սկսենք այնտեղից, թե դուք ի՞նչ նմանություն եք տեսնում մարդու և ձկան սաղմերի վաղ փուլերում:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  5. #395
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք սկսենք այնտեղից, թե դուք ի՞նչ նմանություն եք տեսնում մարդու և ձկան սաղմերի վաղ փուլերում:
    Երկուսի մոտ ել կան հայերեն չգիտեմ վոնց կլինի դրահամար ռուսերեն ասեմ жаберные щели , իսկ ավելի մոտ կանգնած կենդանիների հետ համեմատ ավելի ուշ փուլերում ել կան շատ նմանություններ: Դուք կապիկի հետ ել համեմատեք անպայման:

  6. #396
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկուսի մոտ ել կան հայերեն չգիտեմ վոնց կլինի դրահամար ռուսերեն ասեմ жаберные щели , իսկ ավելի մոտ կանգնած կենդանիների հետ համեմատ ավելի ուշ փուլերում ել կան շատ նմանություններ: Դուք կապիկի հետ ել համեմատեք անպայման:
    Այդ կարծիքը տարածված էր մինչև 1920 ական թվականները, իսկ ժամանակակից սաղմնաբանները վաղուց արդեն գիտեն, որ այդ այսպես կոչված "խռիկային ճեղքերը", որոնք իբր թե ի հայտ են գալիս մարդկային սաղմի վաղ փուլերում, իրականում միջին ականջի ուղիների, վահանաձև գեղձի և ուրցագեղձի (thymus, вилочковая железа) սկզբնական փուլերն են:
    Կապիկի հետ էլ կարող եմ համեմատել և ենթադրել, որ մարդու և կապիկի սաղմերը իրար նման են այնքան, որքան մարդն ու կապիկը:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  7. #397
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ կարծիքը տարածված էր մինչև 1920 ական թվականները, իսկ ժամանակակից սաղմնաբանները վաղուց արդեն գիտեն, որ այդ այսպես կոչված "խռիկային ճեղքերը", որոնք իբր թե ի հայտ են գալիս մարդկային սաղմի վաղ փուլերում, իրականում միջին ականջի ուղիների, վահանաձև գեղձի և ուրցագեղձի (thymus, вилочковая железа) սկզբնական փուլերն են:
    Շատ ճիշտ եք ասում, սակայն ընգծածը սուտ է: Դուք ուզւմ էիք որ խռիկային ճեղքերը խռիկներ դառնան, եւ մարդու կամ շան սահմը ձուկ դառնա, եւ խռիկներ ունենա: Ես ասում եմ խռիկային ճեղքեր որպես գոյացություն կան նշված սահմերի վաղ շրջաններում, իսկ հետո դրանից զարգանում են ամեն մեկի մոտ տարբեր օրգաններ, իսկ կաթնասունների մոտ անգամ նույն օրգաններն են զարգանում: Եւ սա գիտական փաստ է, որը խոսում է միանշանակ էվոլյուցիոն տեսության օգտին: Դուք չեք հասկացել թե ինչի մասին է խոսքը:
    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապիկի հետ էլ կարող եմ համեմատել և ենթադրել, որ մարդու և կապիկի սաղմերը իրար նման են այնքան, որքան մարդն ու կապիկը:
    ծննդաբերությունից առաջ մի գուցե, բաըց վաղ շրջաններում, դուք իրարից չեք տարբերի նրանց: Անգամ զարգացման փուլերն են նույնը: Իսսկ արդեն ծնված օրգանիզմներում նույնն են օրգան համակարգերը, սպիտակուցները, անատոմիան, ֆիզիօլօգիան, բջիջների կառուցվածքը եւ մետաբոլիզմը, հորմոնները, թոքերը, սիրտը, նյարդային համակարգը, ողնաշարը, գեները եւ շատ այլ փաստեր եւ հիմքեր որոնք միանշանակ վկայում են էվոլյուցիոն տեսության ճշտության մասին, անտեսանելիորեն հեռվում թողնելով մնացած տեսությունները: Դրա համար ել ամբողջ աշխարհում սա են ընդունում եւ դասավանդում դպրացներում եւ համալսարաններում:
    Իսկ դուք տեսնելով այդ ամենը, չեք ուզում ռեալ ընկալեք շրջակա միջավայրը եւ աղյուսների օրինակով ուզում եք հիմնավորել ձեր առդեն բոլորի կողմից մերժված տեսությունը, իսկ էվոլյուցիոն տեսության հաղթանակը բացատրում եք սահմանադրության օրենքներով եւ ֆանտաստիկ ֆիլմերում հանդիպող սցենարներ եք առաջ քաշում:
    Վերջին խմբագրող՝ Doc: 18.07.2009, 09:41:

  8. #398
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Doc ջան, ես արդեն գտել եմ, ու ցանկանում եմ մի քանի մտքերով կիսվել։ Բայց մինչ այդ անկեղծորեն ասեմ, որ ես շատ կուզենայի որ ինքդ գտնեիր այդ հարցի պատասխանը և ներկայացնեիր քո ուսումնասիրությունների արդյունքը։ Իսկ հիմա, ահա թե ինչ եմ հասկացել ես։

    Կենսաքիմիայի մի պրոֆեսոր ասում է. «Երբ 150 տարի առաջ Դարվինը հրատարակեց իր՝ «Տեսակների ծագումը» գիրքը, կյանքը պարզ էր թվում։ Գիտնականները կարծում էին, թե բջիջը այնքան պարզ է, որ կարող է հանկարծակի առաջանալ ծովի տիղմից։ Բայց այդ ժամանակից ի վեր գիտությունը հայտնաբերել է, որ բջիջները անսահմանորեն բարդ են, շատ ավելի բարդ, քան 21–րդ դարի աշխարհի բոլոր սարքավորումները։ Ըստ ինձ, բջիջների ֆունկցիոնալ բարդությունը վկայում է նպատակային նախագծման մասին»։

    Մայքլ Բիհին, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է՝ կենդանի բջիջների ներսում ընթացող բարդ պրոցեսներն ուսումնասիրելով, բացատրում է, որ այն մարդիկ, ովքեր սովորեցնում են, թե բջջի կառուցվածքը էվոլյուցիայի արդյունք է, ոչ մի հիմք չունեն իրենց պնդումներն ապացուցելու համար։ Կարո՞ղ է արդյոք այսքան փոքր, մոլեկուլային մակարդակով էվոլյուցիա տեղի ունենալ։ «Մոլեկուլային էվոլյուցիան գիտական հիմքեր չունի,— գրում է նա։— Չկա գիտական որևէ աշխատություն, օրինակ՝ հեղինակավոր պարբերագիր, մասնագիտական հանդես կամ գիրք, որում նկարագրվի, թե ինչպես է բարդ կենսաքիմիական որևէ համակարգում մոլեկուլային էվոլյուցիա տեղի ունեցել կամ թե ինչպես կարող է տեղի ունենալ։ ....»։

    Ես մասնագետ չեմ, ուստի իմ ասածները չեմ պնդի, որպես փաստ, բայց ուզում եմ, որ հասկանաք իմ տրամաբանությունը.

    Ահա մի փոքրիկ օրինակ։ Հայտնի է, որ կան ավելի քան 100 տարբեր ամիոնաթթուներ։ Կենդանի օրգանիզմների սպիտակուցի համար անհրաժեշտ է ընդամենը 20։ Դրանցից որոշները ունենում են «աջ ասիմետրիա», իսկ մյուսները՝ «ձախ»։ Պատահականության արդյունքում ճիշտ ամիոնաթթուների իրար միանալու և արդյունքում սպիտակուցային մոլեկուլ առաջանալու հավանականության ցուցանիշը, ըստ էվոլյուցիոնիստների, հավասար է 1:10 (113 զրոներով)։ Սակայն մենք գիտենք, որ ցանկացած բան, ինչի հավանականության ցուցանիշը բարձր է 1:10 (50 զրոներով), մաթեմատիկոսների կողմից ժխտվում է և համարվում է անհավանական։ Որպեսզի լավ պատկերացնենք 10-ը 113 զրոներով թիվը, ցանկանում եմ նշել, որ այն գերազանցում է տիեզերքում գոյություն ունեցող բոլոր ատոմների ենթադրյալ թվին։ Բայց սրանից շատ ավելի բարդ է բացատրել և ապացուցել էվոլյուցիայի միջոցով գենետիկ կոդի առաջացումը։ Եթե ձեզ հետաքրքրի գրառումներից մեկում կնշեմ որոշ հիմնական տեղեկություններ դրա մասին։

    Իսկ ի՞նչ է իրականում մեզ հայտնի մարդանման կապիկների մասին։ Ինչպես Ֆրեյան էր իր գրառման մեջ տրամաբանել, այսօր իրականում տեսակների շատ միջանկյալ օղակներ են պակաս։ Հենց էվոլյուցիայի տեսանկյունից է տարօրինակ, որ այսօր այսպիսի մեծ անդունդ գոյություն ունի մարդկանց ու կապիկների միջև։ Բացատրեմ ինչու։ Ըստ էվոլյուցիայի տեսության կենդանիները բարձրացել են «էվոլյուցիայի աստիճաններով»՝ դառնալով ավելի ունակ վերապրելու համար։ Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ պահպանվել են կապիկների «ցածր» տեսակները, բայց ավելի զարգացածները, որոնք ըստ էվոլյուցիայի տեսության, պետք է որ ավելի ունակ լինեին վերապրելու՝ վերացել են ։ Փաստորեն վերացել են կապիկին և մարդուն կապող «ժամանակակից» միջանկյալ օղակները, բայց վերապրել են «ցածր» կյանքի տեսակները։ Բա այդ դեպքում ինչպե՞ս մեկնաբանենք «վերապրում է ուժեղագույնը» սկզբունքը

    Ինչպե՞ս պատահեց, որ վերացան կապիկի ու մարդու միջև եղող բոլոր միջանկյալ տեսակները

    ՀԳ.՝ Գրառմանս նպատակը ինչ որ մեկին սխալ հանելը չի, այլ տրամաբանելը և հասկանալը։ Իսկ այ այս սմայլիկն էլ ագրեսիայի համար չէ, այլ ակնարկ որ պատաստխանեք հատկապես այդ հարցերին
    Վերջին խմբագրող՝ Jarre: 18.07.2009, 11:10:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (18.07.2009)

  10. #399
    Անդամության թեկնածու dr.Dimedrol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Դարվինիզմ

    կներեք որ միջամտում եմ , բայց դա առդեն վաղուց ապացուցվաց ե, որ կաթնասունների սաղմնային վիճակի առաջին պահից մինջ ծնվելը տվիալ տեսակի էվոլիւցիայի ընթացքն է:

  11. #400
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում dr.Dimedrol-ի խոսքերից Նայել գրառումը
    կներեք որ միջամտում եմ , բայց դա առդեն վաղուց ապացուցվաց ե, որ կաթնասունների սաղմնային վիճակի առաջին պահից մինջ ծնվելը տվիալ տեսակի էվոլիւցիայի ընթացքն է:
    Երեխայի մեծանալն ու ծերանալնել է էվոլյուցիա։ Բայց այստեղ խոսում ենք էվոլյուցիոն տեսության մասին, ըստ որի ոչնչից առաջացել է կյանք, իսկ այնուհետև կյանքի ամենապարզ տեսակներից առաջացել է մարդկությունը։

    Ի դեպ վերևում կան հետաքրքիր գրառումներ, կարող եք ծանոթանալ։ Վստահ եմ հետաքրքիր կլինի։ (Նկատի չունեմ իմ գրառումները, այլ ընդհանուր )

  12. #401
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ է իրականում մեզ հայտնի մարդանման կապիկների մասին։ Ինչպես Ֆրեյան էր իր գրառման մեջ տրամաբանել, այսօր իրականում տեսակների շատ միջանկյալ օղակներ են պակաս։ Հենց էվոլյուցիայի տեսանկյունից է տարօրինակ, որ այսօր այսպիսի մեծ անդունդ գոյություն ունի մարդկանց ու կապիկների միջև։ Բացատրեմ ինչու։ Ըստ էվոլյուցիայի տեսության կենդանիները բարձրացել են «էվոլյուցիայի աստիճաններով»՝ դառնալով ավելի ունակ վերապրելու համար։ Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ պահպանվել են կապիկների «ցածր» տեսակները, բայց ավելի զարգացածները, որոնք ըստ էվոլյուցիայի տեսության, պետք է որ ավելի ունակ լինեին վերապրելու՝ վերացել են ։ Փաստորեն վերացել են կապիկին և մարդուն կապող «ժամանակակից» միջանկյալ օղակները, բայց վերապրել են «ցածր» կյանքի տեսակները։ Բա այդ դեպքում ինչպե՞ս մեկնաբանենք «վերապրում է ուժեղագույնը» սկզբունքը
    Սիրելի Jarre դա բառախաղ է որ ասում են կապիկը կամ ճագարը , կամ իշխան ձուկը ավելի քիչ են զարգացած քան մարդը եւ նրանք պետք է վերանաին կամ մարդ դառնաին: Բոլոր կենդանիները որոնց դուք տեսնում եք, դա էվոլյուցիո տարբեր ճյուղերի գագաթներն են, այլ կերպ ասած ամենազարգացած վիճակը այս պահի դրությամբ, այդ գագաթներից մեկն ել մարդն է: Կապիկը եւ մարդը եւ մյուս այլ կենդանիները կողք կողքի են ըստ էվոլյուցիոն զարգացվածության Եվ նրանց բոլորի էվոլյուցիոն գոռծնթացը շարունակվում է այդ թվում եւ մարդու, բաըց շաաաատ դանդաղ եւ աննկատ: մեխանիզմները հայտնի են ` փոփոխականություն մուտացիաների շնորհիվ, բնական ընտրություն կյանքի համար պայքարի շնորհիվ եւ ժառանգականությունը:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Կենսաքիմիայի մի պրոֆեսոր ասում է. «Երբ 150 տարի առաջ Դարվինը հրատարակեց իր՝ «Տեսակների ծագումը» գիրքը, կյանքը պարզ էր թվում։ Գիտնականները կարծում էին, թե բջիջը այնքան պարզ է, որ կարող է հանկարծակի առաջանալ ծովի տիղմից։ Բայց այդ ժամանակից ի վեր գիտությունը հայտնաբերել է, որ բջիջները անսահմանորեն բարդ են, շատ ավելի բարդ, քան 21–րդ դարի աշխարհի բոլոր սարքավորումները։ Ըստ ինձ, բջիջների ֆունկցիոնալ բարդությունը վկայում է նպատակային նախագծման մասին»։
    Ընդամենը անձնական կարծիք է, ոչ մի լուրջ բան:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայքլ Բիհին, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է՝ կենդանի բջիջների ներսում ընթացող բարդ պրոցեսներն ուսումնասիրելով, բացատրում է, որ այն մարդիկ, ովքեր սովորեցնում են, թե բջջի կառուցվածքը էվոլյուցիայի արդյունք է, ոչ մի հիմք չունեն իրենց պնդումներն ապացուցելու համար։ Կարո՞ղ է արդյոք այսքան փոքր, մոլեկուլային մակարդակով էվոլյուցիա տեղի ունենալ։ «Մոլեկուլային էվոլյուցիան գիտական հիմքեր չունի,— գրում է նա։— Չկա գիտական որևէ աշխատություն, օրինակ՝ հեղինակավոր պարբերագիր, մասնագիտական հանդես կամ գիրք, որում նկարագրվի, թե ինչպես է բարդ կենսաքիմիական որևէ համակարգում մոլեկուլային էվոլյուցիա տեղի ունեցել կամ թե ինչպես կարող է տեղի ունենալ։ ....»։
    պնդումները ապացուցելու համար ձաստեր են պետք անհրաժեշտ քանակությամբ, րրանք հավաքվում են կամաց կամաց, իսկ հիմքեր պետք են թեորիան առաջ քաշելու համար, այդ հիմքերը շատ շատ են:

    Աշխատություններ շատ կան, նույնիսկ էքսպերիմենտների միջոցով վերարտադրել են անցյալում ենթադրվող պայմանները եւ տեսել են, որ այդ պայմաններում ինքնաբերաբար առաջանում են օրգանական միացություններ անգամ պուրինային հիմքեր:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա մի փոքրիկ օրինակ։ Հայտնի է, որ կան ավելի քան 100 տարբեր ամիոնաթթուներ։ Կենդանի օրգանիզմների սպիտակուցի համար անհրաժեշտ է ընդամենը 20։ Դրանցից որոշները ունենում են «աջ ասիմետրիա», իսկ մյուսները՝ «ձախ»։ Պատահականության արդյունքում ճիշտ ամիոնաթթուների իրար միանալու և արդյունքում սպիտակուցային մոլեկուլ առաջանալու հավանականության ցուցանիշը, ըստ էվոլյուցիոնիստների, հավասար է 1:10 (113 զրոներով)։ Սակայն մենք գիտենք, որ ցանկացած բան, ինչի հավանականության ցուցանիշը բարձր է 1:10 (50 զրոներով), մաթեմատիկոսների կողմից ժխտվում է և համարվում է անհավանական։ Որպեսզի լավ պատկերացնենք 10-ը 113 զրոներով թիվը, ցանկանում եմ նշել, որ այն գերազանցում է տիեզերքում գոյություն ունեցող բոլոր ատոմների ենթադրյալ թվին։ Բայց սրանից շատ ավելի բարդ է բացատրել և ապացուցել էվոլյուցիայի միջոցով գենետիկ կոդի առաջացումը։ Եթե ձեզ հետաքրքրի գրառումներից մեկում կնշեմ որոշ հիմնական տեղեկություններ դրա մասին։
    սկզբում սպիտակուց չի սինթեզվել, ըստ թեորիայի սկզբում ՌՆԹ-ի պարզագույն մոլեկուլ է առաջացել, որը ունակ է եղել վերարտադրվելու: Այս վարկածի համար դեռ քիչ են հիմքերը, բաըց այն ամենախելքին մոտնա համարվում գիտնականների մեծամասնության համար: Ուրիշ ավելի ռեալ բան չկա:
    Վերջին խմբագրող՝ Doc: 18.07.2009, 12:44:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (22.08.2009)

  14. #402
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    մեխանիզմները հայտնի են ` փոփոխականություն մուտացիաների շնորհիվ, բնական ընտրություն կյանքի համար պայքարի շնորհիվ եւ ժառանգականությունը:
    Ա՜՜՜, փաստորեն հետաքրքիր բան է ստացվում Doc. մուտացիաների, կյանքի համար պայքարի բնական ընտրության և ժառանգականության շնորհիվ, պատահականորեն վերացան հենց այդ կապող օղակները։ Doc ջան, չես կարծում, որ ինչ որ շատ համընկնող պատահականություն է

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Jarre դա բառախաղ է որ ասում են կապիկը կամ ճագարը , կամ իշխան ձուկը ավելի քիչ են զարգացած քան մարդը եւ նրանք պետք է վերանաին կամ մարդ դառնաին: Բոլոր կենդանիները որոնց դուք տեսնում եք, դա էվոլյուցիո տարբեր ճյուղերի գագաթներն են, այլ կերպ ասած ամենազարգացած վիճակը այս պահի դրությամբ, այդ գագաթներից մեկն ել մարդն է: Կապիկը եւ մարդը եւ մյուս այլ կենդանիները կողք կողքի են ըստ էվոլյուցիոն զարգացվածության Եվ նրանց բոլորի էվոլյուցիոն գոռծնթացը շարունակվում է այդ թվում եւ մարդու, բաըց շաաաատ դանդաղ եւ աննկատ:
    Շատ լավ։ Որ ասածս ավել պարզ լինի, արի ավելի կոնկրետ խոսենք։ Doc ջան, գրածիցդ հասկացա, որ այսօր գոյություն ունեցող կենդանիները էվոլյուցիայի տարբեր ճյուղեի գագաթներն են, այսինքն հայերեն ասած՝ վերջն են Բայց բաց հարց է մնում։ Մի քիչ հեռվից գամ։

    Մարդու կյանքի ծառի ամենաառաջին կենդանիներից է «առնետանման պրիմատը», որը համաձայն էվոլյուցիայի տեսության կողմնակիցների ապրել է մոտ 70 միլիոն տարի առաջ։ Բայց մինչև այսօր չի հայտնաբերվել ապացույց, որը կկապեր այս առնետին մարդու կյանքի ծառին պատկանող հաջորդ կամ մեկ ուրիշ տեսակի հետ։ Համաձայնվիր, որ ուժեղ հավատ է պետք սա որպես փաստ ընդունելու համար։

    Մոտ 40 միլիոն տարիներ հետո (սա այն ժամանակահատվածն է, որը համարվում է բացատ ժամանակահատված), ի հայտ է գալիս եգիպտոպիտեկը (եգիպտական կապիկը)։ Փաստորեն ըստ ընդունված ժամանակագրության այն ապրել է 30 միլիոն տարի առաջ։ 1980 թ.-ի Time պարբերագիրը եգիպտոպիտեկին անվանեց՝ «մարդկության նախահայր»։ Բայց հիմա հարց. ո՞ւր է առնետանման պրիմատի և եգիպտոպիտեկի կապող օղակը փաստորեն չի բացառվում, որ եգիպտոպիտեկը հասարակ կապիկ է

    Հետո կրկին հայտնվում է հսկայական մի բացատ ժամանակահատված, և ի հայտ է գալիս ռամապիտեկը։ Նա ապրել է 14 միլիոն տարի առաջ։ Հնեաբանները իրենց գտածոների հիման վրա պատկերում են ռամապիտեկին որպես կիսակուզիկ մարդանման կապիկ, և այն դառնում է մարդկային ցեղի առաջին ներկայացուցիչը։ Դասագրքերում և էվոլյուցիոն գրականության մեջ մեծապես սկսվեց օգտագործվել ռամապիտեկի պատկերը։ Բայց գիտե՞ք ինչն է հիմք հանդիսացել ռամապիտեկին պատկերելու համար։ Ընդամենը ծնոտային ոսկորների մի քանի մասեր և ատամներ։ Արդյո՞ք սա բավարար է վստահ լինելու համար, որ ռամապիտեկը իրոք ունեցել է այս ձևը։

    Մինչ հաջորդ կապկանման մարդը կրկին ժամանում է հսկայական մի ժամանակահատված և 3 կամ 4 միլիոն տարի առաջ հայտնվում է ավստրալոպիտեկը։ Նրան պատկերեցին որպես երկու ոտքի վրա քայլող մարդանման կապիկ։ Ժամանակի ընթացքում ավստրալոպիտեկը համարյա թե բոլոր էվոլյուցիոնիստների կողմից ընդունվեց որպես մարդու նախահայր։ Սակայն հետագա փորձագիտական աշխատանքները ցույց տվեցին, որ ավստրալոպիտեկի հայտնաբերված գանգն ու ծնոտը, իրականում պատկանում են հասարակ ու սովորական կապիկի։

    Հետո ի հայտ են գալիս հոմո էրեկտուսը և նեանդերտալցին։ Սկզբից նեանդերտալցուն պատկերում են կուզիկ, դեբիլոտ հայացքով, մազոտ մի կապկանման էակի։ Հիմա արդեն պարզվել է, որ այս պատկերը ստեղծվել է գտածո մի կմաղքի հիման վրա, որի հետազոտությունը պարզել է, որ այդ մարդկային կմաղքը խիստ դեֆորմացվել է հիվանդության պատճառով։ Հետո, ժամանակի ընթացքում հայտնաբերվեցին նեանդերտալցիների այլ կմաղքներ և պարզվեց, որ դրանք շատ նման են մարդկանց և ոչնչով չեն տարբերվում նրանցից։ Չկան հիմնավոր փաստեր, որոնք ապացուցում են, որ նեանդերտալցիները միջանկյալ օղակներ են։

    Գիտական գրականություններում հայտնվող մեկ ուրիշ տեսակ է նաև «кроманьонец»-ը։ Սրանք այնքան էին նման մարդկանց, որ նույնիսկ էվոլյուցիայի ամենամոլեռանդ պաշտպանները ըդնունում են, որ դրանք միջանկյալ օղակ չեն, այլ՝ մարդ։

    Փաստորեն հետաքրքիր բան է ստացվում. էվոլյուցիան կարողացավ պատահականորեն վերացնել տեսակներին իրար կապող օղակները և չգիտես ինչու «վերապրում է ուժեղագույնը» սկզբունքը չգործեց ու վերապրեց ավելի թերզարգացած ու թույլ տեսակը, իսկ ժամանակագրությունն էլ հետաքրքիր ձևով կարողացավ վերացնել մի տեսակից մյուսին փոփոխվելու արանքում ընկած միլիոնավոր տարիները։ Սառկազմիս համար կներես, բայց իրոք ուժեղ հավատացյալ պիտի մարդ լինի սրանք որպես փաստ ընդունելու համար։

    Նաև շատ հետաքրքիր է այն, որ մոտ 40 տարի գիտնականները եղել են ստի զոհ։ Խոսքը գնում է «пилтдаунский человек»-ի մասին (կներես, բայց մոռացել եմ հայերեն տարբերակը), որը մոտավորապես 1912-1952թթ. հանդիսանում էր էվոլյուցիայի տեսության հիմնական ապացույցներից մեկը։ Բայց սուտը և կեղծիքը հայտնաբերվեցին 1953 թ.-ին, երբ հետազոտման ժամանակակից մեթոդները հնարավորություն տվեցին պարզելու, որ այս մարդանման կապիկի կմաղքը իրականում հավաքված է մարդու և կապիկի ոսկորներից, որոնք ենթարկվել են արհեստական ծերության։

    Մեկ ուրիշ նմանատիպ դեպքել է տեղի ունեցել, երբ լրատվամիջոցներում հայտնվել է միջանկյալ օղակ հանդիսացող կապկանման էակի պատկեր, որպես ապացույց։ Հետո պարզվել է, որ այդ «ապացույցը» հիմնված էր ընդամենը մեկ գտածո ատամի վրա

    Էվոլյուցիան ընդունելու համար ավելի շատ հավատ է պետք, քան նպատակային նախագծմանը հավատալու համար։

    Իրականում, մարդու ենթադրյալ ամենամոտիկ նախնու և ամենահին գտածոների կապող օղակը 19-րդ դարի գիտնականների ֆանտազիան է։ Մարդիկ ցանկանում էին հավատալ էվոլյուցիային, և այդ հավատը ազդեց նրանց հայտնագործությունների վրա։

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատություններ շատ կան, նույնիսկ էքսպերիմենտների միջոցով վերարտադրել են անցյալում ենթադրվող պայմանները եւ տեսել են, որ այդ պայմաններում ինքնաբերաբար առաջանում են օրգանական միացություններ անգամ պուրինային հիմքեր:
    Շնորհակալություն Doc ջան, շատ հետաքրքիր հարց ես առաջ քաշում։ Անպայման կպատասխանեմ մոտ ապագայում, երբ ազատվեմ։

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կտրուկ (18.07.2009), Միքայէլ (18.07.2009), Չամիչ (18.07.2009), Սելավի (18.07.2009)

  16. #403
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    ծննդաբերությունից առաջ մի գուցե, բաըց վաղ շրջաններում, դուք իրարից չեք տարբերի նրանց: Անգամ զարգացման փուլերն են նույնը: Իսսկ արդեն ծնված օրգանիզմներում նույնն են օրգան համակարգերը, սպիտակուցները, անատոմիան, ֆիզիօլօգիան, բջիջների կառուցվածքը եւ մետաբոլիզմը, հորմոնները, թոքերը, սիրտը, նյարդային համակարգը, ողնաշարը, գեները եւ շատ այլ փաստեր եւ հիմքեր որոնք միանշանակ վկայում են էվոլյուցիոն տեսության ճշտության մասին,
    Հարգելի Doc, դուք մոռանում եք մի շատ կարեվոր հանգամանքի մասին, մենք ապրում ենք երկիր մոլորակի վրա, իսկ դուք կենդանի օրգանիզմենրի կեսաբանական համակարգի մեջ ուզում եք գտնել ինչ որ գլոբալ տարբերություններ, այդ կարգի տարբերությունները կարող են լինել անհամատեղելի երկիր մոլորակի վրա գործող կենսաապահովման համակարգի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմենրը սնուցվում են թթվածնով եվ ջրով, բոլոր կենդանի օրգանիզմների հետագա գոյատեվման համար անհրաժեշտ է սնունդ: բոլոր տեսակի նմանությունները պայմանավորված են հենց այս հանգամանքով:

    Ինչ որ մի այլ մոլորակում՝ որտեղ կեսաապահովման պայմանները լրիվ այլ են, եթե գտնվեն կենդանի օրգանիզմներ որոնք իրենց կենսաբանական կառուցվածքով նման կլինեն մեր մոլորակում բնակվող կենդանի օրգանիզմների, այս սա արդեն կարող է լուրջ մտորումների տեղիք տալ:

    Թե չէ նույն մոլորակում բնակվող կենդանի օրգանիզմենրի մեջ հանկարծ հայտնաբերել են տարօրինակ նմանություն, խիստ զարմացել են եվ այս զարմանալի հանգամանքը անմիջապես վերագրել են էվոլյուցիոն գործնթացին:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Միքայէլ (18.07.2009), Սելավի (18.07.2009)

  18. #404
    Անդամության թեկնածու dr.Dimedrol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխայի մեծանալն ու ծերանալնել է էվոլյուցիա։ Բայց այստեղ խոսում ենք էվոլյուցիոն տեսության մասին, ըստ որի ոչնչից առաջացել է կյանք, իսկ այնուհետև կյանքի ամենապարզ տեսակներից առաջացել է մարդկությունը։

    Ի դեպ վերևում կան հետաքրքիր գրառումներ, կարող եք ծանոթանալ։ Վստահ եմ հետաքրքիր կլինի։ (Նկատի չունեմ իմ գրառումները, այլ ընդհանուր )
    Վերեվի գրառումները կարդացել եմ

    Իսկ իմ մեջբերումը հենց դրա մասին է

    իսկզբանե մութ է ու չկա վոչինչ, այնուհետև բեղմնավորում և մեկ բջիջ ապա միտօզ միաբջջիջը դառնում է բազմաբջիջ ապաձեվավորվում է կենդանի ինչոր բան "իդեպ բոլոր կաթնասունների և ձկների մոտ նրանք 100 տոկոսով նույնն են" ապա կախված իր գենետիկական կոդի որը դարերի ընթացքում կուտակել է ինֆորմացիա ձևի, գույնի և այլ մացին ձևավորվում ե կենդանի էակը

    Հ.Գ. օրինակ մադու մոտ 9 ամիսների ընդացքում երևում է մարդու էվոլուցիան" 1 բջիջից մինչ բանականություն" իսկ դա վաղուց ապացուցված է:

  19. #405
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ։ Որ ասածս ավել պարզ լինի, արի ավելի կոնկրետ խոսենք։ Doc ջան, գրածիցդ հասկացա, որ այսօր գոյություն ունեցող կենդանիները էվոլյուցիայի տարբեր ճյուղեի գագաթներն են, այսինքն հայերեն ասած՝ վերջն են Բայց բաց հարց է մնում։ Մի քիչ հեռվից գամ։

    Մարդու կյանքի ծառի ամենաառաջին կենդանիներից է «առնետանման պրիմատը», որը համաձայն էվոլյուցիայի տեսության կողմնակիցների ապրել է մոտ 70 միլիոն տարի առաջ։ Բայց մինչև այսօր չի հայտնաբերվել ապացույց, որը կկապեր այս առնետին մարդու կյանքի ծառին պատկանող հաջորդ կամ մեկ ուրիշ տեսակի հետ։ Համաձայնվիր, որ ուժեղ հավատ է պետք սա որպես փաստ ընդունելու համար։

    Մոտ 40 միլիոն տարիներ հետո (սա այն ժամանակահատվածն է, որը համարվում է բացատ ժամանակահատված), ի հայտ է գալիս եգիպտոպիտեկը (եգիպտական կապիկը)։ Փաստորեն ըստ ընդունված ժամանակագրության այն ապրել է 30 միլիոն տարի առաջ։ 1980 թ.-ի Time պարբերագիրը եգիպտոպիտեկին անվանեց՝ «մարդկության նախահայր»։ Բայց հիմա հարց. ո՞ւր է առնետանման պրիմատի և եգիպտոպիտեկի կապող օղակը փաստորեն չի բացառվում, որ եգիպտոպիտեկը հասարակ կապիկ է

    Հետո կրկին հայտնվում է հսկայական մի բացատ ժամանակահատված, և ի հայտ է գալիս ռամապիտեկը։ Նա ապրել է 14 միլիոն տարի առաջ։ Հնեաբանները իրենց գտածոների հիման վրա պատկերում են ռամապիտեկին որպես կիսակուզիկ մարդանման կապիկ, և այն դառնում է մարդկային ցեղի առաջին ներկայացուցիչը։ Դասագրքերում և էվոլյուցիոն գրականության մեջ մեծապես սկսվեց օգտագործվել ռամապիտեկի պատկերը։ Բայց գիտե՞ք ինչն է հիմք հանդիսացել ռամապիտեկին պատկերելու համար։ Ընդամենը ծնոտային ոսկորների մի քանի մասեր և ատամներ։ Արդյո՞ք սա բավարար է վստահ լինելու համար, որ ռամապիտեկը իրոք ունեցել է այս ձևը։

    Մինչ հաջորդ կապկանման մարդը կրկին ժամանում է հսկայական մի ժամանակահատված և 3 կամ 4 միլիոն տարի առաջ հայտնվում է ավստրալոպիտեկը։ Նրան պատկերեցին որպես երկու ոտքի վրա քայլող մարդանման կապիկ։ Ժամանակի ընթացքում ավստրալոպիտեկը համարյա թե բոլոր էվոլյուցիոնիստների կողմից ընդունվեց որպես մարդու նախահայր։ Սակայն հետագա փորձագիտական աշխատանքները ցույց տվեցին, որ ավստրալոպիտեկի հայտնաբերված գանգն ու ծնոտը, իրականում պատկանում են հասարակ ու սովորական կապիկի։

    Հետո ի հայտ են գալիս հոմո էրեկտուսը և նեանդերտալցին։ Սկզբից նեանդերտալցուն պատկերում են կուզիկ, դեբիլոտ հայացքով, մազոտ մի կապկանման էակի։ Հիմա արդեն պարզվել է, որ այս պատկերը ստեղծվել է գտածո մի կմաղքի հիման վրա, որի հետազոտությունը պարզել է, որ այդ մարդկային կմաղքը խիստ դեֆորմացվել է հիվանդության պատճառով։ Հետո, ժամանակի ընթացքում հայտնաբերվեցին նեանդերտալցիների այլ կմաղքներ և պարզվեց, որ դրանք շատ նման են մարդկանց և ոչնչով չեն տարբերվում նրանցից։ Չկան հիմնավոր փաստեր, որոնք ապացուցում են, որ նեանդերտալցիները միջանկյալ օղակներ են։

    Գիտական գրականություններում հայտնվող մեկ ուրիշ տեսակ է նաև «кроманьонец»-ը։ Սրանք այնքան էին նման մարդկանց, որ նույնիսկ էվոլյուցիայի ամենամոլեռանդ պաշտպանները ըդնունում են, որ դրանք միջանկյալ օղակ չեն, այլ՝ մարդ։

    Փաստորեն հետաքրքիր բան է ստացվում. էվոլյուցիան կարողացավ պատահականորեն վերացնել տեսակներին իրար կապող օղակները և չգիտես ինչու «վերապրում է ուժեղագույնը» սկզբունքը չգործեց ու վերապրեց ավելի թերզարգացած ու թույլ տեսակը, իսկ ժամանակագրությունն էլ հետաքրքիր ձևով կարողացավ վերացնել մի տեսակից մյուսին փոփոխվելու արանքում ընկած միլիոնավոր տարիները։ Սառկազմիս համար կներես, բայց իրոք ուժեղ հավատացյալ պիտի մարդ լինի սրանք որպես փաստ ընդունելու համար։

    Նաև շատ հետաքրքիր է այն, որ մոտ 40 տարի գիտնականները եղել են ստի զոհ։ Խոսքը գնում է «пилтдаунский человек»-ի մասին (կներես, բայց մոռացել եմ հայերեն տարբերակը), որը մոտավորապես 1912-1952թթ. հանդիսանում էր էվոլյուցիայի տեսության հիմնական ապացույցներից մեկը։ Բայց սուտը և կեղծիքը հայտնաբերվեցին 1953 թ.-ին, երբ հետազոտման ժամանակակից մեթոդները հնարավորություն տվեցին պարզելու, որ այս մարդանման կապիկի կմաղքը իրականում հավաքված է մարդու և կապիկի ոսկորներից, որոնք ենթարկվել են արհեստական ծերության։

    Մեկ ուրիշ նմանատիպ դեպքել է տեղի ունեցել, երբ լրատվամիջոցներում հայտնվել է միջանկյալ օղակ հանդիսացող կապկանման էակի պատկեր, որպես ապացույց։ Հետո պարզվել է, որ այդ «ապացույցը» հիմնված էր ընդամենը մեկ գտածո ատամի վրա

    Էվոլյուցիան ընդունելու համար ավելի շատ հավատ է պետք, քան նպատակային նախագծմանը հավատալու համար։

    Իրականում, մարդու ենթադրյալ ամենամոտիկ նախնու և ամենահին գտածոների կապող օղակը 19-րդ դարի գիտնականների ֆանտազիան է։ Մարդիկ ցանկանում էին հավատալ էվոլյուցիային, և այդ հավատը ազդեց նրանց հայտնագործությունների վրա։
    Jarre ջան ես հասկանում եմ որ կիսատ են եւ անավարտ այս տեսության ապացույցները, եւ խառնաշփոթ ստեղծելը շատ հեշտ է, բաըց այստեղ բավականին հավաքված կա մարդու էվուլյուցիայի վերաբերյալ եղած ապացույցները , ծանոթացեք խնդրեմ:

    http://macroevolution.narod.ru/human.htm

Էջ 27 97-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •