Չեմ կարծում, որ ավելին կքայքայի, քան կախվածության մեջ գտնվողի կողմից մինչ այդ օգտագործվող թմրանյութերը:
Մի քանի հարց.
1. Մեր երկրում կիրառվու՞մ է այդ փորձը:
2. Ինչպիսի՞ն է բուժվողների վիճակագրությունը:
3. Ինչքա՞ն ժամանակ է պետք բուժման համար:
4. Եթե դեղորայքի հետ զուգահեռ այլ թմրամիջոցներ կիրառվեն. հետեւանքնե՞րը
5. Իսկ այս դեպքում փող աշխատելու «հո՞տ» չի գալիս, այսպես թե այնպես անհույս են: Մատչելի՞ է բուժումը:
Հ.Գ. Կամքի ուժ, հարազատների, ընկերների աջակցություն. թմրամոլությունից բուժվելու կարեւոր նախապայմաններ:
Վերջին խմբագրող՝ Katka: 16.07.2009, 10:08:
Մարկիզ ջան, ինչքան քո նկարագրածից հասկացա՝ բավականին լավ բուժամիջոց է: Ասում եմ «բավականին», որովհետև, ոնց որ թե, մի թերություն ունի՝ կախվածությունը չի վերացնում, այլ ուղղակի, այսպես ասած, ժամանակավորապես հագեցնում է: Բայց դե, բնականաբար, այդ դեղամիջոցների վնասակար ազդեցությունը (եթե կա) հաստատ ավելի փոքր է, քան թմրանյութերինը, այնպես որ անկասկած ավելի լավ է, եթե հիվանդը թմրանյութի փոխարեն կանոնավոր կերպով դրանցից է ընդունում:
Իսկ դրանց սովորելու էֆեկտ չկա՞: Չափաբաժինը աստիճանաբար մեծացնելու կարիք չի՞ լինի: Կողմնակի անցանկալի էֆեկտներ, բաներ...
DIXIcarpe noctem
Մեթեդի մասին կարծիք գրելը դժվար է, քանի դեռ չեմ լսել, թե կիրառելուց ինչ րեզոլտատներ են ստացել, հենց դրանք էլ կասեն՝ լավ բան է, թե վատ:
Բացի դրանից իմ կարծիքով ցանկացած կախվածությունից կարելի է ազատվել, ինչքան էլ դժվար լինի, վերջ ի վերջո քո օրգանիզմի տերը դու ես, ոչ թե թմրանյութը, եթե գիտակցես դա, գուցե շաաատ դժվարությամբ, տանջվելով, ցավելով բայց կսկսես պայքարել քո ազատության համար:
Էստեղ ընդհամենը ուզում էի նշել, որ թմրանյութը հաճույք է պատճառում միայն օգտագործման սկզբում, երբ չկա կախվածություն, իսկ երբ դառնում է անհրաժեշտություն, որ լոմկա չսկսվի, հաճույքի մասին խոսք անգամ չի կարող լինել:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Տենց որ վերցնենք՝ շա՜տ ուզելով ու գիտակցելով սպիդից էլ մարդ կազատվի, քաղցկեղից էլ, կարող ա չունեցած վերջույթն էլ աճացնի. ինքն ա, չէ՞, ի վերջո, օրգանիզմի տերը: Նարկոտիկ կախվածությունը, իմ իմանալով, լա՜վ էլ ֆիզիկական բնույթ ա կրում, ոչ թե հոգեբանական. մենակ ինքն իրան համոզելով ոչ մի բան չի ստացվի:
DIXIcarpe noctem
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ասածս էն էր, որ քո՝ «կախվածություն» ասածի տակ լուրջ ֆիզիոլոգիական հիմքեր կան, ոչ պակաս լուրջ, քան նույն քաղցկեղի ու սպիդի դեպքում, ու էստեղ եթե կարողանաս զուտ կամքի ուժով բուժվել (այսինքն՝ ինչ-ինչ ֆիզիկական փոփոխություններ կատարել օրգանիզմումդ, ընդ որում՝ բավականին բարդ), ուրեմն կկարողանաս նաև քաղցկեղից ու, ասենք, ջրծաղիկից էլ բուժվել: Ամեն դեպքում՝ կսպասեմ Մարկիզի հեղինակավոր կարծիքին:
DIXIcarpe noctem
Հենց նրա իմաստը կայանում է այն բանում, որ արդեն իսկ քայքայված առողջություն այն հիվանդների, որոնք այլևս չեն կարողանում դադարեցնել թմրամիջոցների չարաշահումը, կյանքի որակը փոխվի դեպի լավը: ի դեպ, Կատկան արդեն պատասխանել էր:
1. Ոչ, մեր երկրում չի կիրառվում:
2. Եթե բուժվողների վիճակագրություն ասելով՝ նկատի ունես ընդհանրապես աշխարհում, ապա ասեմ, որ բազմաթիվ երկրներում կիառվում է թմրամոլների փոխարինող բուժում՝ Եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում, բացի Հայաստանից, Բելոռուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: Կիրառվում է Չինաստանում, Ինդոնեզիայում, Թայլանդում, Մալազիայում: Արդյունքները գոհացուցիչ են:
3. Ցավոք, քիչ են լինում այնպիսի դեպքեր, երբ հիվանդը դադարեցնում է փոխարինող բուժումն ու ընդհանրապես թմրանյութեր չի գործածում: Եվ եթե պատկերացնենք օրգանիզմի նյութափոխանակային այն փոփոխությունները, որոնք առաջանում են թմրանյութերի երկարատև չարաշահման հետևանքով, պարզ կլինի, թե ինչու հիվանդները չեն կարողանում դադարեցնել: Մի մոռացեք, սա խրոնիկական հիվանդություն է:
4. Ընդհանրապես, չի թույլատրվում գործածել նաև փողոցային թմրամիջոցներ: Այդ ամենը հսկվում է պարբերաբար կատարվող հետազոտություններով: Նաև ասեմ, որ ցանկացած հոգեակտիվ նյութի գործածման դեպքում միշտ էլ կա գերդոզավորման մեծ վտանգ…
5. Դե, գիտե՞ս մեր երկրում ամեն ինչից է փող աշխատելու հոտ գալիս: Բայց այդ ամենը կարելի է այնպես հսկել, որ նման բաներ տեղի չունենան, ինչպես օրինակ՝ հոգեմետ դեղորայքի այլ տեսակների բժշկության այլ բնագավառներում կիառելու դեպքում:
Այս ամենը շատ կարևոր են: Բայց շատ դեպքերում այս ամենը քիչ է:Հ.Գ. Կամքի ուժ, հարազատների, ընկերների աջակցություն. թմրամոլությունից բուժվելու կարեւոր նախապայմաններ:
Հայկ ջան, բուժման այս մեթոդի էությունը թմրանյութերի գործածումից ի հայտ եկող վնասի հնարավորինս նվազեցումն է: Կրկնում եմ, թմրամոլների մեջ կան այնպիսի հիվանդներ, որոնք այլևս չեն կարող առանց թմրանյութի լիարժեք ապրել: Անգամ եթե անցնում է համապատասխան բուժման՝ դետոքսիֆիկացիայի կուրս, մեկ է՝ նորից վերսկսկում է (պատճառները, ճիշտ ես՝ հիվանդության ախտաֆիզիոլոգիան է) ավելի ու ավելի մեծ վնաս հասցնելով ա. իր առողջությանը (ինֆեկցիաներ, գերդոզավորման հավանականություն, անոթային տարբեր հիվանդություններ, լյարդի հիվանդություններ), բ. իր սոցիալական վիճակին, գ. հոգեբանական կողմին: Արտերկրում բուժման են վերցվում ծանր կախվածություն, ՁԻԱՀ, հեպատիտներ, այլ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 16.07.2009, 13:25:
Ցավալին այն է, որ շատերը պետք է պայքարեն ողջ կյանքը: Այո, իհարկե կան մարդիկ, ովքեր կարողանում են պայքարել ողջ կյանքի ընթացքում, բայց կան նաև հիվանդներ, ովքեր պարզապես չեն կարող: Ու այստեղ չկարողանալն ունի բավականին օբյեկտիվ պատճառներ:
Ոչ, ցավոք այդպես չէ: Ափիոնային կախվածությունը շատ է տարբերվում այլ թմրամիջոցներից կախվածությունից, օրինակ՝ ամֆետամինային կախվածությունից: Բանն այն է, որ ժամանակի ընթացքում` երկարատև չարաշահումից հետո, օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար, թմրամոլին անհրաժեշտ է ափիոնատիպ նյութ:ցանկացած կախվածությունից կարելի է ազատվել
թմրամոլությունը ոչ թե հիվանդություն է այլ թուլություն, հետո երբ փորձում ես ազատվել նրա գերության ճիրաններից բղավում ես «չեմ կարողանում...«
Ինչու պետք է կարողանաք որ: Մեռել է ձեր մեջ բանականությունը և տեղի տվել մերկ ու ագահ ԵՍ-ին: Ով թմրամոլ մի նայիր ինքդ քեզ այդ փոքրիկ ոչնչությունից ինչպես ես վախեցել կծկվել դառձել կես բուռ: Սթափվիր:
Այն որ թմրամոլությունը հիվանդություն է, դա միայն ես կամ դու չենք, որ պետք է որոշենք: Գոյություն ունի բժշկագիտություն: Կան բազմաթիվ միջազգային բժշկական կազմակերպություններ, կա հիվանդությունների միջազգային դասակարգում: Վերջապես, գոյություն ունի հազարամյակների ընթացքում կուտակված փորձ, բոլոր երկրներում գործում են կախվածությունների բուժման համար նախատեսված կլինիկաներ, կաբինետներ, գիտահետազոտական կենտրոններ:
Այնպես որ՝ որակավորումներում (հատկապես, եթե այդ ասպարեզում տարրական գիտելիքները բացակայում են) այդքան վստահ մի եղիր:
Խորհուրդ կտամ կարդալ այս թեման սկզբից:
Ափիոնը սինթետիկ թմրանյութ է չէ՞, գուցե սխալ եմ հիշում, բայց կուզեի նաև լսել սինթետիկ և բնական թմրանյութերի միջև եղած տարբերությունների մասին:
Ուղղակի աշխատանքի բերումով ծանոթ եմ, թե նույնիսկ ինչպես են պատրաստում դա, ու ամենատարածված թմրանյութերից է, որի պատճառով հայտնվում են քրեական մարմինների մոտ
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ափիոնը ստացվում է բույսից և բնականաբար սինթետիկի համարում չի կարող ունենալ… Մորֆինն ամենատարածված ու ամենահայտնի ներկայացուցիչն է( լայնորեն կիրառվում է բժշկական պրակտիկայում): Հերոինը նույնպես ափիոնատիպ նյութերի շարքի թմրամիջոց է: Ստացվում է ափիոնից այլ քիմիական նյութերի հետ ռեակցիայի արդյունքում: Այդ պատճառով ասում են «կիսասինթետիկ»: Ափիոնանման սինթետիկ ճանապարհով ստացվող բազմաթիվ նյութեր կան՝ պրոմեդոլ, օմնոպոն, մեթադոն և այլն, որոնք նույնպես կիրառվում են բժշկության մեջ:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ