Հայկօ-ի խոսքերից
Մուտացիան, ի դեպ, կյանքի բնականոն ընթացքից դուրս չէ, այլ այդ ընթացքի մաս է կազմում. միշտ եղել է, կա և կլինի, և փառք Աստծու, թե չէ արտաքին միջավայրի ցանկացած քիչ թե շատ անսպասելի փոփոխությունից կյանքը Երկրի վրա տեղնուտեղը կվերանար: Բնությունը այդպես նաև փորձում է ինչ-որ «նախապատրաստական» աշխատանք անել, քանի որ երբեք համոզված չես կարող ասել, թե այն «մուտանտը», որ այսօր այնքան էլ չի համապատասխանում ներկա միջավայրին ու կյանքին, վաղը փոփոխված միջավայրին հարմարվող միակ տեսակը չի լինի: Դինոզավրերը լավ էլ իշխում էին իրենց դարաշրջանում, իսկ կաթնասունները (հա, իրանք դինոզավրերի հետ զուգահեռ գոյություն են ունեցել՝ ուշ դարաշրջաններում) լրիվ մարգինալ վիճակում էին, բայց հո՛պ՝ երկնաքարը ընկնում ա Մեքսիկական ծովածոց, կլիմայական փոփոխություններ և այլն, Երկիրը սառչում ա, ու սառնարյունները կոտորվում են, իսկ կաթնասունները դառնում են դոմինանտ տեսակ:
Էջանիշներ