Սեր չափելու ապառատ չունեմ, չգիտեմ էլ՝ տենց բան կա, թե ոչ, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե որ մեկս է ավելի շատ սիրում մեր ազգը, դրա կարիքը, առավել ևս անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում,
Սկզբունքորեն համաձայն եմ:

իսկ թե ում ինչ զգացումներ են տալիս նմանատիպ գրառումներս, ինձ այնքան չի հետաքրքրում, որքան որ հետաքրքրում ա գրառումներիս իրավացիությունը: Ի տարբերություն շատերի՝ ես չեմ պատրաստվում աչքերս փակել, լռել, ասում եմ այն, ինչ կա, և այդ իրականությունը ցավալի է, թե ուրախացնող, դա այլ հարց է:
Խնդիրն այն է, հարգելի Kuk, որ շատ ասելով նման բաներ մենք լուն փիղ ենք սարքում անլիարժեքության կոմպլեքս ենք ստեղծում ինքներս մեր մեջ, անվստահություն ենք սերմանում: Կան թերություններ, ո՞ր ազգը դրանք չունի: Բայց պետք չէ անընդհատ ու կոպիտ ձևով դա մարդկանց աչքը խոթել, դրանով արժեզրկել լավն ու բարին - ըստ իս, իհարկե