User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյո՞ք ժողովուրդը պետք է իրավունք ունենա ինչ-որ բան որոշելու

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    48 85.71%
  • ոչ

    8 14.29%
Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 253 հատից

Թեմա: Դեմոկրատիա

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեմոկրատիա

    Վերջերս անընդհատ լսում ու կարդում եմ, որ դեմոկրատիան՝ ժողովրդավարությունը, սխալ արժեք է, մեզ դեմոկրատիա պետք չէ, ոչ ոքի դեմոկրատիա պետք չէ ընդհանրապես, և, առհասարակ, ժողովուրդը ոչ մի բան որոշելու իրավունք պիտի չունենա: Նաև՝ որ դեմոկրատիան «արևմտյան» երևույթ է, մեզ՝ հայերիս, այն խորթ ու օտար է՝ ըստ սահմանման, մենք մե՛ր օրենսգիրներն ենք ունեցել դարեր առաջ, մեզ օտար հասարակարգեր ու օրենքներ հարկավոր չեն և այլն: Հաջորդ տեսակետը, որ տարածված է. դեմոկրատիան միայն անունով է ժողովրդավարություն, իսկ իրականում՝ ստեղծված է մարդուն առավելագույնս շահագործելու համար: Մի խոսքով՝ բոլորը չնշեմ, կարծիքները շատ են: Քննարկե՞նք:
    DIXI
    carpe noctem

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Ըհը, էլի կարծիքներ կան, որ օրինակ, դեմոկրատիա գոյություն չունի, որ Եվրոպայի և միացյալ նահանգների ժողովուրդները նույնպես ոչինչ չեն որոշում և այլն: Մարդկանց ամենօր փորձում են համոզել դրանում բոլոր իշխանական լրատվամիջոցների, իշխանաստրուկ մտավո*ականների և այլ հայտնի ու անհայտ մեթոդներով: Համոզում են թուլանալ ու հաճույք ստանալ, համոզում են, որ դեմոկրատիան ուտոպիա է: Իրականում դեմոկրատիան, մարդկության մեծագույն ձեռքբերումներից է, ինչպես օրինակ էլեկտրականությունը կամ ինտերնետը: Հիմա էդ բարիքից որոշ ժողովուրդներ ունեն, որոշները չունեն, իսկ ունենալու համար ընդհամենը պետք է հավատալ դրա գոյությանը ու պայքարել դրա համար, ինչպես ժամանակին արել են նրանք, ովքեր այսօր ունեն:

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Կներես բայց կարծում եմ հարցումը սխալ է ձևակերպած ու մեջը կրում է մանիպուլյատիֆ էլեմենտ:

    Ժողովուրդը միշտ էլ իրավունք ունի որոշելու ու պատմության մեջ միշտ էլ որոշել է ոնց ինչպես է լինելու: Առանց ժողովրդի ցանկության ոչինչ չի լինում այս աշխարհում: Ցանկացած քաղաքական համակարգում էլ ժողովրդի տրամադրությունների վրա են հենվում: Թե դուք կարծում եք որ ասենք Շահական Իրանը կամ սուլթանական Օսմանյան կայսրությունը հենց ընենց օդից կախված իրենց ուզածն էին անում ու բացարձակապես կարող էին դեմ գնալ ժողովրդի տրամադրություններին ապա սխալվում եք:

    Այնպես որ հարցը սխալ է:

    Հարցը պետք է լինի այսպես: Արդյոք Դեմոկրատիան օպտիմալ կառավարման մոդել է թե ոչ: Ու արդյոք այն լիովին է ապահովում ժողովրդի երկարաժամկետ շահերը թե ոչ:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 09.07.2009, 17:37:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  4. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես բայց կարծում եմ հարցումը սխալ է ձևակերպած ու մեջը կրում է մանիպուլյատիֆ էլեմենտ:
    ...
    Հարցը պետք է լինի այսպես: Արդյոք Դեմոկրատիան օպտիմալ կառավարման մոդել է թե ոչ: Ու արդյոք այն լիովին է ապահովում ժողովրդի երկարաժամկետ ժահերը թե ոչ:
    Ինչ-որ տեղ համաձայն եմ, ես էլ բավականին մտածել եմ՝ այս հարցումը բացելուց առաջ: Այնուամենայնիվ՝ տեսնում ենք, որ արդեն երեք հոգի դեմ են, որ ժողովուրդը ինչ-որ բան որոշելու իրավունք ունենա: Սա առնվազն զարմանալի է. ենթադրում եմ, որ այդ երեք հոգին իրենց ժողովրդի մի հատվածը չեն համարում, «որոշում կայացնողներին» ժողովրդի մի հատվածը չեն համարում, իսկ ժողովրդին դիտում են որպես հլու-հնազանդ, այծի հետևից գնացող ոչխարների հոտ, կոպիտ ասած: Ինձ հենց սա՛ էր հետաքրքրում (թե քանի՞ հայ կա, որ արհամարած ունի հայ ժողովրդի կարծիքը). իսկ դեմոկրատիա հասարակարգի նպատակահարմարության մասին կարծիքների ընդհանուր պատկերը պարզ կդառնա նաև քննարկումների ընթացքում:
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (09.07.2009), Որմիզդուխտ (12.07.2009)

  6. #5
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Եկեք ժողովրդավարությունը համեմատենք դրա ալտերնատիվ տարբերակի հետ: Հենց այդ համեմատությունը ցույց կտա ժողովրդավարության առավելությունը: Հակաժողովրդավարական ռեժիմի էությունը կայանում է նրանում, որ պետությունը արգելակում է անհատի ազատությունը, ոտնահարում մարդու իրավունքները, կարճ ասած պետությունը գերակայում է իրավունքի նկատմամբ: Կյանքի բոլոր ոլորտները պետության մենաշնորհային հսկողության տակ են` տնտեսությունը, մշակույթը և այլն: Միթե կգտնվեն մարդիկ, որոնք կպաշտպանեն նման ռեժիմը?
    Կատարյալ ժողովրդավարության ուտոպիա լինելը դեռ չի նշանակում, որ ժողովրդավարությունը սխալ և անպետք ռեժիմ է:
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 09.07.2009, 17:55:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (09.07.2009)

  8. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Օրինակ, ի՞նչ կարծիքի եք "Որոգայթ" հեռուստասերիալի մասին: Եթե ես հնարարություն ունենայի, այն կարգելեի: Քանի որ սխալ արժեքներ է ձևավորում դեռևս չկայացած մարդկանց մեջ, ազդում է նրանց աշխարհայացքի վրա: Երեխաները նայում են, ուզում են իրենք էլ "բարի գողական" դառնալ:
    Դեմոկրատիայի պայմաններում դա երբեք չես արգելի, քանի որ ժողովրդի մեծամասնությունը այդ արգելքին դեմ կլինի:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (27.08.2009), Որմիզդուխտ (12.07.2009)

  10. #7
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Քվեարկում եմ ոչ, որովհետև ժողովրդի ամեն մեկի IQ -ն որ գումարենք իրար ու բաժանենք քանակի վրա ահավոր փոքր թիվ կստացվի:
    Ամեն ինչ պետք է որոշեն խելոք մարդիկ, որոնք կգործեն ժողովրդի շահերից ելնելով:
    Վստահ չեմ որ կոնկրետ մեր հասարակությունը գիտի, թե իրան ինչ է պետք: Հնարավոր է որ մի որոշակի փոքր զանգված ամեն ինչ գիտակցում է ու գիտի ինչ է պետք անել, բայց ընդհանուր վերցրած ամեն ինչ այլ է:
    էսպես չի մնա

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անահիտ (22.07.2009)

  12. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Չես արգելի ու շատ էլ լավ ա, բայց կարելի է այլընտրանք առաջարկել, կարելի է օրենքով (որը ստեղծված է ժողովրդի կողմից ընտրված մարդկանց կողմից) սահմանափակել տխմարություններ ցույց տալու ժամերը:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Որմիզդուխտ (12.07.2009)

  14. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Քվեարկում եմ ոչ, որովհետև ժողովրդի ընդհանուր IQ -ն որ գումարենք իրար ու բաժանենք քանակի վրա ահավոր փոքր թիվ կստացվի:
    Ամեն ինչ պետք է որոշեն խելոք մարդիկ, որոնք կգործեն ժողովրդի շահերից ելնելով:
    Վստահ չեմ որ կոնկրետ մեր հասարակությունը գիտի, թե իրան ինչ է պետք: Հնարավոր է որ մի որոշակի փոքր զանգված ամեն ինչ գիտակցում է ու գիտի ինչ է պետք անել, բայց ընդհանուր վերցրած ամեն ինչ այլ է:
    Հոպ, բռնվար Բա խելոք չխելոքը ո՞նց ես որշելու՝ կառավարման ի՞նչ մոդել ես առաջարկում, որ խելոքներին հավաքենք, ասենք իսպալնյատ արեք

  15. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Իսկ ո՞նց ես որոշելու ինչն է տխմարություն, ինչը ոչ: Ես հեռուստաընկերություն եմ բացել ու ուզում եմ ինչ-որ սերիալ ցույց տալ, ի՞նչ իրավունքով ես ինձ դա արգելելու:

  16. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոպ, բռնվար Բա խելոք չխելոքը ո՞նց ես որշելու՝ կառավարման ի՞նչ մոդել ես առաջարկում, որ խելոքներին հավաքենք, ասենք իսպալնյատ արեք
    Ոչ դու, ոչ ես ոչ մի բան չենք որոշելու, խելոքը ինքը չխելոքին կշպրտի իշխանությունից ու ինքը կնստի տեղը:

  17. #12
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոպ, բռնվար Բա խելոք չխելոքը ո՞նց ես որշելու՝ կառավարման ի՞նչ մոդել ես առաջարկում, որ խելոքներին հավաքենք, ասենք իսպալնյատ արեք
    131 պատգամավոր կա որոնք պետք է լինեն խելոք ու ժողովրդի կողմից ընտրված:
    Նախօրոք իրենք պետք է պարզ ու մատչելի բացատրած լինեին ժողովրդին, որ իրանք պուպուշ են ու մենակ լավ լավ բաներ են անելու ու չխաբեն:
    Կա ՏԻՄ որոնք նույն ձևով պետք է ընտրված լինեին ժողովրդի կողմից:
    Կա նախագահ, բոլորից էլ վեր, նույն տրամաբանությանմ:
    Հիմա մեր ժողովուրդը էնքան թող հասկացող լինի, որ դրանց լավն ու վատը տարբերի, հետո մնացածի մասին կմտածենք:
    Դեռևս նույնիսկ դա չի հաջողվում:
    էսպես չի մնա

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անահիտ (22.07.2009)

  19. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ դու, ոչ ես ոչ մի բան չենք որոշելու, խելոքը ինքը չխելոքին կշպրտի իշխանությունից ու ինքը կնստի տեղը:
    Ուզում ես ասել, որ Սերժը Հայաստանի ամենախելոք մա՞րդն է

  20. #14
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ պետք է որոշեն խելոք մարդիկ, որոնք կգործեն ժողովրդի շահերից ելնելով:
    Էլմո ջան միշտ էլ խելոք մարդիկ պետքա որոշեն, հենց մենակ էն, որ կգործեն ժողովրդի շահերից, արդեն իսկ քո ասածը դարձնումա ժողովրդավարական
    Ժողովրդավարությունը հենց դրանում էլ կայանումա, ժողովուրդը պետքա ընտրի իր ղեկավարներին, որոնք պետքա գործեն ժողովրդի շահերից ու ապահովեն անհատի ազատությունը և հիմնական իրավունքները:
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞նց ես որոշելու ինչն է տխմարություն, ինչը ոչ: Ես հեռուստաընկերություն եմ բացել ու ուզում եմ ինչ-որ սերիալ ցույց տալ, ի՞նչ իրավունքով ես ինձ դա արգելելու:
    Ծայրահեղացնում ես, հիմա կարողա դու ուզես պոռնո ֆիլմեր ցույց տաս հեռուստատեսությամբ, ինչա քեզ թվում իրավունք չունեն արգելեն? Գոյություն ունի պետական վերահսկողություն, պետական ծրագիր և պետությունը իրավունք ունի իր պետական ծրագիրին համապատասխանեցնել հեռուստատեսությունների գործունեությունը: Դա պետության ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչներիցա: Ու ընդհանրապես քո ասածը ժողովրդավարության հետ կապ չունի, թեմայից շեղվում ես:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (09.07.2009)

  22. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ես ասել, որ Սերժը Հայաստանի ամենախելոք մա՞րդն է
    Ոչ, Սերժը Ռուսաստանին ամենաձեռնու մարդն է: Հայաստանը փակ համակարգ չէ:

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիկտատուրայից դեմոկրատիա։ Ազատագրվելու ճանապարհները։
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 25.04.2010, 18:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •