Norton (07.07.2009)
Մոդերատորական: Թեմայի վերնագիրը կարդալու և թեմայից չշեղվելու համար:
![]()
Վերջին խմբագրող՝ Elmo: 07.07.2009, 16:03:
էսպես չի մնա
Արամ (07.07.2009)
Էլմո ջան, պրեզիդենտի վերացումը ոչ միշտ է հարմար լուծում, այն դեպքում է հարմար, որ սկզբունքային հարցեր կախված է լինում անձամբ տվյալ մարդուց: Իսկ հակառակ դեպքում, դու վերացրեցիր դրան, նախ գործդ ավելի կբարդանա... Իրանի դեպքում, իրանցիները կսկսեն հերոսացնել իրենց պրեզիդենտին... և տվյալ անհատի փոխարեն կգա մի նոր պրեզիդենտ, որն էլի կշարունակի նախկին գործը: Դժվար չէ գտնել տվյալ դեպքում այդպիսի մարդու:
Իսկ ահա այս մի նոր ձևը, որն աշխատում է ավելի առանց գլխացավանքի... դու գիտես, որ ԱՄՆ ու կան հատուկ հեռուստաալիքներ, հատուկ պարսկերենով, հատուկ Իրանում արբանյակային դիտողների համար... խնդրեմ լիցքավորում են ժողովուրդին, հետո մի քանի կայծ տալիս ու վերջ... պայթում է...
Իհարկե, ես ընդունում եմ, Իրանն այստեղ ունեցավ խոցելի տեղեր... բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որն է դա...
Իսկ ահա ՌԴ-ում լրիվ այլ բանն է խոցելի... ռուս ազգը այսօր տառապում է թմրամոլությամբ ու ալկոհոլությամբ... սա էլ ՌԴ-ի խոցելի տեղն է... իսպառ վերանում է ամուր ընտանիքի գաղափարը... այսինքն պետությունը որպես էդպիսի վերածվում է մի քաոսի...աննպատակ ժողովուրդի կազմակերպության...Պուտինին հալալա... բայց արի ու տես, որ Գարի Գասպարովը որոշեց զբաղվել քաղաքականությամբ...ու դեմ է կանգնել Պուտինին, չնայած իրա հարցը արագ լուծվեց... ասում եմ, հալալա Պուտինին...
Դե Չինաստանում իրավիճակը պարզ է... էլ չանրադառնամ...
Հիմա քաղաքական իրվաիճակն ամբողջությամբ խառն է... աշխարհն ինչ որ նոր բանի է պատրաստվում... հույս ունենանք, որ մեծ պայթյուններ չեն լինի... քանզի միշտ այդպիսի դեպքերում, մեր թշնամիներն օգտագործում են իրավիճակը մեր դեմ...
Մեզ այժմ պետք է ամուր, ազգայնամետ իշխանություն... ու պետք չէ մեզ հեղափոխություն, քանզի հեղափոխության ժամանակ արյուն է թափվում, իսկ մենք արյուն չունենք էլ թափելու...իսկ առանց արյուն հեղափոխությունը դա բարեփոխություն է...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Վերջին խմբագրող՝ Elmo: 07.07.2009, 20:05:
էսպես չի մնա
Իրանում քննարկում են կոալիցիայի ստեղծման հնարավորությունը
www.tert.amԵրեկ երեկոյան Թեհրանի փողոցներում լսվում էին «Մահ բռնապետին», «Մահ բռնապետությանը», «Մահ Ռուսաստանին» կարգախոսները: Ոստիկաններն ամբողջ գիշեր հետևել են ցուցարաներին: Տեղի են ունեցել ձերբակալումներ, հաղորդում է Mignews-ը։
Այսօր առավոտյան կառավարական մակարդակով քննարկվում էր ընդլայնված ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը` կառավարություն ձևավորելու շրջանակներում: Իրանական որոշ հրատարակչություններ տեղեկացրել են, որ կոալիցիայի ստեղծման բանակցություններին մասնակցելու են Միր Հոսեյն Մուսավին և Մեհդի Քյարուբին, սակայն Մուսավին այաթոլլահ Ռաֆսանջանիի հետ հանդիպմանը չի հայտնվել:
Հավելենք, որ այսօր հայտնի է դարձել հունիսի 12-ին Իրանի նախագահ վերընտրված Մահմուդ Ահմադինեժադի երդմակալության օրը: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին:
Իրանում 140 ընդդիմադիր ազատ է արձակվել
www.tert.amԻրանում ազատ է արձակվել մոտ 140 մարդ, ովքեր ձերբակալվել էին նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած ցույցերի ժամանակ, ահյտնել են երկրի իշխանությունները։
Այս հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրահանգ է տվել փակել այն կենտրոնը, որում պահում էին ընդդիմության ձերբակալված կողմնակիցներին: Այս որոշումը Խամենեին հիմնավորել էր նրանով, որ «Քահրիզակ» կենտրոնը «չի ապահովում ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունը»:
Իշխանության ներկայացուցիչների խոսքերով՝ ևս 150 մարդ, ովքեր մեղադրվում են ավելի լուրջ հանցագործությունների մեջ, կշարունակեն մնալ ճաղերի հետևում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ընդդիմության առաջնորդները գրեթե ամեն օր հաղորդում են բանտում իրենց կողմնակիցների մահվան մասին: Ենթադրյալ մահացածներից մեկն ընդդիմադիր թեկնածու Մոհսեն Ռեզաիի 25-ամյա որդին է:
Առանց մեկնաբանությունների, դեկտեմբեր 27, 2009
Ambrosine (01.01.2010), Mephistopheles (01.01.2010), Rammer (01.01.2010), Հայկօ (01.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ