Elmo (02.07.2009)
Էհ... բարդ է էս թեման, նամանավանդ, որ երկուսս էլ գրեթե անտեղյակ ենք կարծիքներ հայտնում,
ես պարզապես գործողությունների ընթացնքերի մեջ օրինաչափություններ եմ նկատում...
Իրանը ոչ Իրաք է, ոչ էլ Հարավսլավիա, ոչ էլ Աղվանստան...
Ես քեզ ուրիշ օրինակներ բերեմ... ՍՍՀՄ, ներկայիս Ռուսաստանն էլ նենց ոչինչ..., Իրան, Չինաստան, ... դրանց պտուղենրը դեռ լավ չեն երևում...
Իրանը պարզապես ավելի խոցելի տեղեր տվեց…Սրանք ըստ իս օրինաչափություններ են...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
TuroJan, ախպերս ախր ամեն ինչ մի քիչ ուրիշ ձևով ա էլի ընթանում:
Հա, բոլոր գերհզորները իրենց քթները խոթում են փոքրերի կամ թույլերի գործերի մեջ: Բայց դու հո գիտես, որ հախթողներին չեն դատում: Բրիտայնիայի խելքին փչեց Հնդկաստանը օկպուացնել ու արեց: ԱՄՆ -ի խելքը փչեց մտնել ու Հարավսլավիան ջնջել քարտեզի վրայից՝ արեց: ԱՄՆ հզորացավ, Անգլիային ուղարկեց գրողի ծոցը, մի հատ էլ "Բոստոնյան թեյախմություն" արեց:
Հա ինչ եմ ուզում ասել: Գունավոր հեղափոխությունով երկիր չեն գրավում: Դրանք ներքին պառակտումների արդյունք են: Համոզված եղի, հենց ԱՄՆ ուզեցավ Իրանին բոբո անի, մի հատ նենց լայնածավալ ռմբահարումներ ա սկսելու, որ Չալոն մնա զարմացած(C) Վանո: Հենա երեկ Աղվանստան 30 000 անոց հետևակ ա լցրել:
էսպես չի մնա
Մարկիզ (03.07.2009)
Զարմանում եմ: Այդքան լա՞վ էր կյանքն Իրանում: Հե՞շտ է ամբողջ կյանքում չադրաներով ֆռֆռալը: Հե՞շտ է երեսուն տարի շարունակ ապրել կրոնական երկրում, որտեղ երկրի իրական ողջ իշխանությունը պատկանում է կրոնականներին, որտեղ ազատ խոսք, մարդու իրավունքներ, դեմոկրատական արժեքներ պարզապես չկան, իսկ եթե կան, ապա չեն գործում: Ինչու՞ պետք է հասարակ իրանցին, ով մեկնում է եվրոպական երկրներ, տեսնում մարդ էակի ապրելակերպն այնտեղ, վերադառնալով Իրան, չփորձի որևէ բան փոխել իր երկրում: Ու այս ամենի հետ ԱՄՆ- ն ի՞նչ կապ ունի:
Նորից ու նորից եմ զարմանում. ով որտեղ բողոքում է, ասում են – ԱՄՆ ու Իսրայել: Ինչու՞ չեք փորձում այդ ամենը դիտարկել մի քիչ ավելի խորքից: Սա սովետական ժամանակներից մնացած մտածելակերպի արդյունքն է. մարդկանց մեջ սերմանել ժամանակին թշնամի հանդիսացող երկրների նկատմամբ անվստահություն: Ի՞նչ վատ երկիր է ԱՄՆ-ը կամ ի՞նչ վատ երկիր է Իսրայելը: Նկատի ունեմ իրենց քաղաքացիների համար: Էնքա՜ն բան ունենք սովորելու նրանցից:
Նկատի ունես Աֆղանստանը՞՞…ոչ էլ Աղվանստան...
Mephistopheles (03.07.2009), Norton (03.07.2009)
էական չի: Մեկ ա շուտով տենց երկիր չի մնալու: Հիմա էլ չկա:
Մնացած տեքստի հետ լրիվ համաձայն եմ: ԱՄՆ -ի 1/200 -ի չափով ստեղ կենսամակարդակ, խոսքի ու խղճի ազատություն , օրենքի ուժ ու ռազմական հզորություն թող լիներ ու բոլորս երջանիկ կապրեինք:
Պարսիկներն էլ են էդ ուզում: Իրանց աղջիկներն էլ են ուզում մինի յուբկա հագնեն: Պարսիկ տղամարդիկ էլ են ուզում գարեջուր խմեն ընկերներով: Էդ հալա հասարակ ամենապրիմիտիվ մարդկային ցանկություններն եմ ասում: Լուրջ սահմանափակումներից դեռ չեմ խոսում:
էսպես չի մնա
Ես կասի լրիվ հակառակն է և այս վարքագիծը նման չէ ԱՄՆ-ին և Եվրոպային...Ոչ մի լուրջ քաղաքական քայլ դեռ չի արվել Իրանի ներքին պրոցեսների առումով: Մաքսիում ինչ եղավ դատապարտեցին բռնությունները և ասվեց որ իրանի ժողովուրդը իրավունք ունի ազատ ընտրության...Շատերը նույնսիկ դժգոհում են Օբամայից պասիվության համար: Հետո կա արդյոք ինչ որ ինֆորմացիա որ վկայի որ արևմուքտի մատը խառն է: Եթե որոշ դեպքերում արևմուտքի աջակցությունը ակնհայտ էր, ապա հիմա ոչինչ պարզ չէ...Ուզում եմ հասկանալ թե ինչպես են աջակցում արտաքին ուժերը իրանում վիճակը ապակայունացնելու համար? Ինչ է մտնում են տներով մարդկանց փող են բաժանում? Մուսավին ըստ էության շատ քիչ կապ ունի ամենօրյա բողոքի ակցիանների, ծեծ ու ջարդի, մարդկանց ապստամբության հետ: Նույնիսկ համակառը, նա կոչ է անում սահմանադրական պայքարի...
Ես չեմ կարծում որ ԱՄՆ-ին ձեռնտու է որ Ահմադին նախագահ չլինի: Արդեն պայմանավորվել են հոկտեմբերին սկսել բանակցությունները ատոմային զենք հետ կապված, նույնիսկ ասում են արդեն Սիրիայի միջոցով գաղտնի բանակցում են...
Զգացել եք ինչ-որ սինդրոմ ա տարածված, որտեղ ժողվուրդը ընդվզում ա, պայքարում ա իր ազատության համար, ասում են ուրեմն ԱՄՆ-ի մատը խառն ա...
Եթե կաթսաի մեջ ամեն ինչ եռում է կափարիչը բացողը կամ նրան օգնողը մեղավոր չէն, որ բացելուց գոլորշի է դուրս գալիս...
ԱՄՆն լավ չի անում, որ ՔԻՉ է օգնում եթե ընդհանրապես օգնում է կափարիչները բացեն....
ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ
Դաշնակիցը, բարեկամը, եղբայրը, զինակիցը եւ համանման կատեգորիաները դեռեւս մինչեւ վերջ չեն զուլալվել մեր արժեհամակարգում. էլ ուր մնաց թե դրանց շատ կարեւոր տարատեսակությունները, ասենք, ռազմավարական դաշնակիցը, քաղաքակրթական դաշնակիցը, բնական դաշնակիցը եւ այլն:
Այսօրվա Իրանը տարածաշրջանում մեր պետության միակ բնական դաշնակիցն է, ինչպես որ Արեւմուտքը՝ քաղաքակրթական, Ռուսասատանը՝ ռազմավարական: Այլ հատույթներում մեր երկիրն այլ դաշնակիցներ էլ ունի, ինչպես, որքան էլ անհավանական հնչի, մի կողմից՝ մերձավորարեւելյան արաբական աշխարհը, մյուս կողմից՝ Իսրայելը, կամ՝ մի կողմից՝ Վրաստանը, մյուսից՝ Աբխազիան: Դաշնակիցները հավերժական երեւույթ չեն. դրանք կարող են փոփոխվել, ինչպես շահերը: Ավելին՝ դրանց փոփոխությունը չընկալող, կարծրատիպերի մեջ գոյող ժողովուրդները կամ քաղաքական էլիտաները դատապարտված են:
Որպես որոշակի արժեքների կրողներ՝ մեզ համար առավել հոգեհարազատ էր չեչեն ժողովրդի ազատագրական պայքարը, սակայն մեր շահերից էր բխում ռուսական կողմի հաղթանակը: Կամ՝ մեզ համար կարող էին առավել ընդունելի լինել, օրինակ, Իրանի նախագահի թեկնածու, ազերի Մուսավիի ազատամտական գաղափարները, սակայն ուրախ պետք է լինել Ահմադինեջատի հաղթանակի առիթով: Տարօրինակ է, որ Մինսկի խմբի նախագահություն խցկվելու թուրքական ջանքերին հայկական կողմն ակտիվ դիվանագիտություն չի ծավալում իրանական գործոնով այն չեզոքացնելու կամ, առնվազն, համակշռելու ուղղությամբ: Ահմադինեջատի հաղթանակից հետո, գոնե առաջիկա շրջանի համար մենք կարող ենք ապահով լինել Իրանի՝ մեր բնական դաշնակիցը լինելու անփոփոխության շնորհիվ: Որքան ժամանակ որ Իրանը կլինի կայուն, հզոր եւ չտրոհված, այնքան ժամանակ նա մեր միակ բնական դաշնակիցն է: Սա, իհարկե, չի նշանակում, թե մենք առավել լայն ազատություններ չենք ցանկանում իրանական ժողովրդին: Իսկ թե Հայաստանի համար ինչ կնշանակի ազերի հոգեւոր առաջնորդ եւ ազերի նախագահ աննախադեպ դասավորությամբ Իրանը, բոլորին է պարզ, մանավանդ որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ժողովրդավար Մուսավին առավել ժողովրդավար է, քան, ասենք, Ալիեւը, Էրդողանը եւ ներկա թուրքական աշխարհի այլ ժողովրդավար առաջնորդներ: Սա, անշուշտ, չի նշանակում նաեւ, որ մեկ օրվա մեջ իրանական բազմամիլիոն թրքությունը կուրանա Իրանի պետական շահը եւ կնետվի ազգակից եւ նույնադավան Ադրբեջանի, առավել եւս՝ Թուրքիայի շահերը սպասարկելու, սակայն շահերի եւ ռազմավարության շրջադարձային փոփոխության հնարավորությունը եւս բացառել հնարավոր չէ: Իսկ ո՞վ կարող է հաստատակամորեն պնդել, որ մեր ժամանակների Վուդրո Վիլսոնի համարման ձգտող պարոն Օբաման առավել դյուրությամբ լեզու չի գտնի հենց Ահմադինեջատի հետ: Խնդիրն այն է, թե Իրանի նախագահից վեր կանգնած հոգեւոր առաջնորդների դասն իրեն պատրաստ համարու՞մ է արաբական արշավանքներից ի վեր, մինչեւ Փեհլեւիների կառավարման կարճատեւ ժամանակներն ընկած թուրքական ծագմամբ էլիտայի իշխանության վերահաստատման վերջնական ռեւանշին, եւ արդյո՞ք Արեւմուտքն ու Ռուսաստանը հանուն կառավարման համակարգի փոփոխության կամ սեփական միջնաժամկետ շահերի՝ կնպաստեն Իրանի ապակայունացման ու տրոհման գործին: Եթե անգամ ոչ, միեւնույն է, Հայաստանն իրավունք չունի պատրաստ չլինելու իրադարձությունների նաեւ նման զարգացման, ուր արդեն մեր Մեղրին կլինի ոչ թե ռազմավարական նշանակության տարածք, այլ կոնկրետ քառակուսի կիլոմետրերով չափվող հողակտոր: Եթե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեզնից կտրված է այլ պետություններով, ինչով նվազեցված է այդ դաշնակցության օգտակար գործողության գործակիցը, եթե մեր արժեհամակարգային դաշնակից Արեւմուտքը Վրաստանի կողմից դուռը թակելու պարագայում անգամ մեզնից կտրված է հսկայական տարածություններով, իսկ իրականում՝ օվկիանոսով, ապա Իրանի՝ հավասարակշռության, կայունության խախտմամբ մեր միակ բնական դաշնակիցը եւս մեզնից կկտրվի միջարկմամբ, եւ Հայաստանը չի ունենա ոչ մի տեսակի դաշնակից, որի հետ անմիջական սահման ունենա:
Եթե անգամ ճիշտ է, որ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է եւ ազգություն չի ճանաչում, ապա առավել ճշմարիտ է, որ արեւելյան ժողովրդավարներն այն ճանաչում են հենց առաջին հերթին, ինչպես մեկ դար առաջ՝ հեղափոխական երիտթուրքերը: Կնշանակի՝ դաշնակիցներին ոչ միայն պետք է դասդասել եւ երբեք չշփոթել այդ դասերը, այլեւ պատրաստ լինել ամեն վայրկյան դրանց փոփոխության, քանի որ անանց արժեքը սեփական երկրի եւ ժողովրդի շահն է:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Շիիզմի կենտրոն Քում քաղաքում բարձրաստիճան հոգեւորականների խորհուրդը համարձակվել է անհամաձայնություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին կապված ընտրությունների հետ:
http://www.armenialiberty.org/archiv...tml?id=1770523հոգեւորականների հայտարարությանը նախորդել են երկու կարեւոր իրադարձություններ. պաշտոնական արդյունքներով պարտված նախկին վարչապեր Միր-Հոսեյն Մուսավին հրապարակել է տեղեկագիր, որում մանրամասնորեն նկարագրված են հաղթող ճանաչված գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աջակիցների՝ քվեարկության օրը իրականացրած բազում կեղծիքները, իսկ այաթոլա Խամենեիի քաղաքական զինակիցներից «Քայան» ազդեցիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին, պնդելով, թե Մուսավին կատարում է ամերիկյան «5-րդ շարասյան» դերը, հայտարարել է եւ պահանջել է նրան ու նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին համարել օտարերկրյա գործակալներ ու պատժել որպես հանցագործների:
Այդ ամենից հետո Իրանի, ինչպես նաեւ մոլորակի բոլոր շիա-մահմեդականների կրոնական կենտրոն ու սրբավայր Քում ավանում գտնվող աստվածաբանների եւ հոգեւորականների ընկերակցությունը հայտարարել է ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին:
Rammer (06.07.2009)
Ալլահը խառնվեց գործին![]()
Մի ահավոր ավազամրրիկ է ծածկել Թեհրանը
Ցուցարարները այլևս տնից դուրս գալ չեն կարողանում:
Իսկ ընդանրապես հիմա պետք չի մեզ իշխանափոխություն Իրանում: Թող Հայաստան-Իրան երկաթգիծը սարքվի հետո....
Թե չէ ինչպես ամեն հեղափոխությունից հետո կգան մի տաս տարի էդ երկրի փողերը կլափեն ու եղածն էլ կքանդեն ու ոչ մի բան էլ չեն սարքի:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Էլմո ջան, էլի եմ ասում, հստակ ոչ ես ոչ էլ դու չենք կարող ասել, թե այս կամ այն երևույթի ետևում իրական պատճառը որն է... բայց կարծում եմ, բոլորն էլ գիտեն, որ վարագույրենրի հետևում ավելի շատ բան է կատարվում ու պլանավորվում, քան բեմում:
Ես պատմության բաժնում, Ով ենք Մենք իրականում թեմայում Սամվել Կարապետյանի հարցազրույցն եմ տեղադրել, կկարդաս, ու կհասկանաս, թե ինչու ասեցի, որ դու դա կարդաս, և ինչու քո տված հարցին ես պատասխանեցի, որ ԱՄՆ կազմակերպություն է, ոչ թե պետություն:
Ես լսել եմ, որ Իրանում գործող նախագահի կողմնակիցների խաղախ ցույցն երկու անգամ ավելին էր, քան էդ մոլորվածների... իսկ ինչու Իրանցիների ցուցապաստառները անգլոտառ են... իսկ էս վերջում նկարահանվող ֆիլմերում էդ ժողովուրդին ներկայացնում են բարբարոս, արյունարբու, հետամնաց ժողովուրդ... ուրանալով, այն մեծ դերը, որ ունեցել են պարսիկները համաշխարահային քաղաքակրթության զարգացման մեջ...
ես այդպիսի օրինաչափություններ եմ տեսնում...
Հա, համ էլ Իրանը մի համեմատի Իրաքի ու մնացածների հետ... եթե չեմ սխալվում, աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկն է Իրանի բանակը: Ու եթե ԱՄՆ կարող է հաղթել, ապա միայն հսկայական կորուստների գնով... վերջը ԱՄՆ ում էլ ժողովուրդը հիմնականում դժգոհ է էդ պատերազմներից...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հա, համաձայն եմ, որ Իրանին ԱՄՆ չի կարա էդքան հեշտ գրավի: Ու մեծ հարց ա կարա՞ գրավի, թե չէ: Իրանը ռուսական տեխնիկայով ա զնիված, որից ամերիկոսները սարսափում են:
Բայց պրեզիդենտին սնայպերահարելը ավելի էժան ա ու էֆեկտիվ, քան 10 000 000 մարդու համոզել, որ դուրս գա փողոց ու անկարգություն անի:
Ստեղ ամբողջ հարցը Իրանի ռեժմի հետ չհամակերպվող մարդկանց մեջ ա: Ներքին պառակտում ա, ոչ ավել: ԱՄՆ օգնում ա, որ ամեն ինչ ավելի գունավոր ու վառ երևա: Լուսաբանում ա, գուցե և մի քիչ էլ վիճակը թեժացնում ա: Բայց համոզված եղի գլխավոր պատճառը ներսում ա: Եթե Իրանի ներսում ամեն ինչ հարթ լինի, ոչ մի ամերիկոս չի կարա բունտ կազմակերպի:
Դէ թող Ռուսաստանում կազմակերպեն, եթե էդքան լավ են կազմակերպում: Չեն կարողանում, որովհետև ռուսները ներսից պառակտված չեն: Խմած են, ջղայն, բութ ու հզոր:
էսպես չի մնա
Mephistopheles (07.07.2009), Լեռնցի (07.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ