User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    «Հայտնի է, որ Զորավարին բարձր էին գնահատում եւ՛ բարեկամները, եւ՛ թշնամիները: Ու զորավարի մասին բազում ասքեր են հյուսել նրանք:

    1934թ. օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը՝ բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել: Մարթայանը ծառայություն էր մատուցել թուրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները՝ Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր): Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզու բացող):
    Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը՝ հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:

    Օգոստոսի 31 - Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի: Հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»: Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին՝ հույնին, հրեային, գերմանացուն - հատկապես գերմանացու երգը իր մարտական թափով անչափ դուր եկավ իրեն: Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը՝ Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր: Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու Բուլղարիայում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիներ շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը...»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը.Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին, փակում աչքերը... ու լսվում է ինքնաբուխ երգը.

    «Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
    Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
    Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
    Հայոց լերինք քեզ ապաստան, Անդրանիկ....
    »

    Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն՝ ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինվորներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացու հանցանք է): Ինենյուն նայում է Քեմալին... Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ՝ հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր.

    «Երակներիդ ազնիվ քաջի արյունը,
    Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ...
    »

    Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատու ձայնը.

    - Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերոս հայերն անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում՝ հիշելով ու պատվելով ձեր հերոսներին: Բայց այս անգամ նրանք պարտվեցին եւ մենք հաղթեցինք: Դիլաչար էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը... բայց սա լինի վերջին անգամը....»

    Կարծում եմ, որ Հակոբը ևս պակաս չէ, քան Հայրենիքի համար զենք վերցնող ցանկացած մեկը, քանի որ քեմալական Թուրքիայում նման բան անելը կարող էր հանգեցնել նրա կործանմանը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (29.06.2009), յոգի (29.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Երեխաների պաշտպանության օրը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.06.2011, 18:27
  3. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29
  4. Շնորհավոր Հայրենիքի պաշտպանների օրը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.03.2008, 13:05
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •