User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
    ՙ
    "Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
    "Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15

    Իսկ ի՞նչ պատասխան եք տալու նրանց ում համոզել եք թե ինքը հայրենիքի համար է մարդ սպանում ուրեմն սուրբ է....., իսկ նրա՞նց, որ մինչև հիմա հավատում են դրան....

    Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
    Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (22.01.2010), Կտրուկ (26.05.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
    Հրայի, ես հասկանում եմ, որ իմ յուրաքանչյուր գրառում միայն մի ցանկություն է առաջացնում՝ հակառակվելու, բայց խնդրում եմ՝ ուշադիր կարդալ գրվածը:

    "Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
    "Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15
    Անարայրի ճակատամարտի ժամանակ իրենց ժողովրդին ու հավատը պաշտպանողներից (այստեղ հավատին ուղղակիորեն առնչվող դեպք է), Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրենց ընտանիքներն ու մերձավորներին պաշտպանողներից, Արցախի ազատամարտի ժամանակ իրենց հարազատներին, ազգակիցներին պաշտպանողներից ո՞վ է եղբայր ատող, կախարդ կամ կռապաշտ, կամ ստասեր:
    Մեռա մեջբերելով Աստծո Խոսքից տեղեր, որոնք խոսում են այն մասին, որ Քրիստոսի օրենքը (սիրո օրենքը) կատարելու համար է, այլ ոչ միայն՝ լսելու: Հիմա ենթադրենք մի երիտասարդ գնացել է մարտի դաշտում կյանքը տվել իր ընտանիքի, մերձավորների, երկրի համար: Արդյո՞ք սա սիրո արտահայտություն չէ, արդյո՞ք Աստծո խոսքի կատարում չէ: Թե՞ եթե հավաքույթների չի մասնակցել, արտասվախառն «ալելո՜ւյա» չի գոռացել՝ վերջ, գեհենի բաժին է: Հերիք չէ՞ փարիսեցիություն անել: Հիշեք բարի սամարացու առակը: Երբ ավազակներից կողոպտվածը վիրավոր ընկած էր (=Հայրենիքը և սեփական ժողովուրդը վտանգօ մեջ էր) քահանան (ձեր նկարագրած հավատացյալը) կողքով անցավ, բայց «ժամանակ չունեցավ» որևէ բանով օգնելու՝ չէ՞ որ «Աստծուն ծառայելու» էր գնում, տաճարում «ալելո՜ւյա» վանկարկելու: Իսկ «անհավատ» սամարացին (մարտի դաշտում կյանքը տվածը) սուսուփուս եկավ օգնեց: Երևի թե, քահանան էլ կհամարեր, որ դա փրկության համար բավարար չէ, պետք էր տաճար գալ, «Աստծուն ճանաչել», և այլն:

    Բացի դրանից, ո՞վ է ձեզ տվել այդ իրավունքը՝ այդքան հեշտ որևէ մեկին դժոխք կամ դրախտ ուղարկելու:

    Նման մի օրինակ էլ ունեմ աչքիս առջև. մեր հարևան այրին, որը հիսունական է: Նրա ավագ որդին, որը 16 տարեկանից աշխատում էր՝ մորը, քրոջը և մանուկ եղբորը կերակրելու համար, մի քանի տարի առաջ վառվեց աշխատավայրում և մահացավ: Հավաքույթների հազարից մեկ էր գնում: Եկան ձեզ նման արդար «մխիթարիչները» և սկսեցին «ցավակցել» մորը՝ խոսել նրա մասին, որ լավ չէր, որ տղան «Աստծուն չճանաչեց», «չէր գալիս հավաքույթների», և այլն: Զզվելի մի տեսարան: Այնինչ այդ տղան գլուխը կախ Աստծո կամքն էր կատարում. օրնիբուն աշխատում էր, որ տնեցիները սոված չմնան: Հիմա ո՞վ է ավելի արժանի փրկության (եթե այդքան ուզում եք այդ հարցը պարզել)՝ բարեպաշտ, կոկիկ, մաքուր մխիթարողնե՞րը, թե «աշխարհիկ գործերով զբաղված», «Աստծուն իրապես չճանաչած», աշխատավոր տղան:

    Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
    Պապերն այնքան քրիստոնյա են եղել, որ կյանքները չեն խնայել հավատի համար: Նրանց ավանդույթներն էլ այդ բարեպաշտությունից են եկել: Իսկ փափկասեր Բիլլիների ու Ջիմմիների քարոզներ լսողնե՞րն ում են հաճեցնում:

    Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
    Աստծո խոսքը դիմացինի փորը խրելու դասական օրինակ: Բողոքական արվեստն է, ծանոթ է:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.06.2009), Elmo (09.06.2009), Monk (26.05.2009), Nareco (26.05.2009), Tig (26.05.2009), Նաիրուհի (23.10.2011), Ներսես_AM (26.05.2009)

  5. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
    ՙ
    "Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
    "Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15

    Իսկ ի՞նչ պատասխան եք տալու նրանց ում համոզել եք թե ինքը հայրենիքի համար է մարդ սպանում ուրեմն սուրբ է....., իսկ նրա՞նց, որ մինչև հիմա հավատում են դրան....

    Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
    Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
    Որպեսզի սխալված չլինեմ, հարց. Հրայր, դու համարում ես, որ մեջբերածդ սուրբգրային համարները վերաբերում են Հայրենիքի համար մարտադաշտ ելածներին?

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (09.06.2009)

  7. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Արսեն ջան ես քեզ հիշեցի, դու ինձ չես հիշի հավանաբար... Շատ տարիներ առաջ 34 ով իրար հետ էինք գնոմ համալսարան, սա մեջբերման կարգով։

    Արսեն ջան, ցավում եմ, բայց եկեղեցիներ փոխելով հարցը չի լուծվի, Աստծուն գտնել է պետք։

    Ինչ վերաբերվում է հարգելի Մոնկի հարցին կասեմ հետևյալը.Ոչ միայն
    Մոնկ ջան խելացի ես, բա սա ոնց էս անտեսել, սուրդ պատյանը դիր, սուր վերցնողը սրով պետք է ընկնի.... Ում էին ուզում պաշտպանել.....
    Կամ մարգարեին մոռացել ես, որ խնդրեց Աստծուն որ ծառայի աչքերը բացի, որ տեսավ հրեշտակների գնդերը...
    Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ համար Աստված պահապան հրեշտակներ է ուղարկում, դա ես չեմ ասում անհավատներն են ասել ու դա մեկ-երկու դեպք չէ։ Եթե դուք պաշտպան չունեք ու զենքի օգնությանն եք դիմում պետք չի հեքիաթ հորինել թե դա սուրբ գործ է, ասում է ով կյանքը դնի, չի ասում ով ուրիշների կյանքը վերցնի, կարծում եմ տարբերություն կա։
    Խոսքս ավարտելով ասեմ, որ հավատքը մեզ է պաշտպանում, ինքը թույլ չի ու պաշտպանության կարիք չունի....
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (26.05.2009)

  9. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է հարգելի Մոնկի հարցին կասեմ հետևյալը.Ոչ միայն
    Մոնկ ջան խելացի ես, բա սա ոնց էս անտեսել, սուրդ պատյանը դիր, սուր վերցնողը սրով պետք է ընկնի.... Ում էին ուզում պաշտպանել.....
    Կամ մարգարեին մոռացել ես, որ խնդրեց Աստծուն որ ծառայի աչքերը բացի, որ տեսավ հրեշտակների գնդերը...
    Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ համար Աստված պահապան հրեշտակներ է ուղարկում, դա ես չեմ ասում անհավատներն են ասել ու դա մեկ-երկու դեպք չէ։ Եթե դուք պաշտպան չունեք ու զենքի օգնությանն եք դիմում պետք չի հեքիաթ հորինել թե դա սուրբ գործ է, ասում է ով կյանքը դնի, չի ասում ով ուրիշների կյանքը վերցնի, կարծում եմ տարբերություն կա։
    Խոսքս ավարտելով ասեմ, որ հավատքը մեզ է պաշտպանում, ինքը թույլ չի ու պաշտպանության կարիք չունի....
    Հրայր, դու էլ պակաս խելացի չես, բայց անտեսել ես <Վաճառեցեք ձեր հանդերձները և սրեր գնեք> պատգամը: Հետաքրքիր է, թե ինչի համար էր այն ասված: Անտեսել ես նաև Հովհաննես Մկրտչի կեցվածքը, որ իր մոտ եկած զինվորներին ոչ թե քարոզում է թողնել իրենց զինվորությունը, այլ ուղղակի բավարարվել իրենց ռոճիկով և ոչ մեկի անօրինաբար չնեղել: Հետքաքրքիր կլիներ, եթե Մկրտիչը մարդասպաններին թույլատրեր, որ շարունակեն մարդ սպանել, մենակ թե իրենց վարձով յոլա գնան: Դա այն դեպքում, երբ բոլոր մեղավորներին քարոզում էր ապաշխարել: Հետքրքիր է, թե Պողոս առաքյալն իրեն ինչու է համեմատում զինվորի հետ: Առաքյալն իր առաքելությունը մարդասպանի արածի հետ է համեմատում? Իսկ մարգարեի մասին բերածդ օրինակի կողքին կարծում եմ մոռացել ես Մովսես, Դավիթ և այլ մարգարեների ու հինկտակարանյան այլ սրբերի կեցվածքը, թե ինչքան թշնամիներ են կոտորել և ինչի համար: Սուրբ Գրքին քաջածանոթ մարդ ես, օրինակների մեջ չխորանամ: Եվ պետք չի Քրիստոսի պատգամը արհեստականորեն նույնացնել բոլորովին այլ երևույթի հետ: Պարզ չի, որ հանուն մարդկության փրկության զոհաբերվող Աստվածորդին կարիք չուներ Պետրոսի սրի պաշտպանությանը դիմելուն? Ինչ կապ ունի դա հանուն Հայրենիքի, մերձավորների ու սեփական սրբությունների պաշտպանության մարտի դաշտ ելնելու հետ? Քաջ ծանոթ է այդ մեթոդը, երբ Սուրբ Գրքի որևէ մեջբերում արհեստականորեն փորձվում է կապակցվել բոլորովին այլ երևույթի հետ, միայն թե սեփական ասելքը հաստատվի: Քաջ հայտնի է նաև, թե ում սիրած գործելաոճն է դա:
    Հարցին ուրիշ կողմից մոտենանք: Իսկ Հրայր ջան, ինչու դու և քեզ նման քարոզող մարդիկ վեր չեք կենում և գնում այդ սերը քարոզելու մեր թշնամիներին? Այն մարդկանց, ովքեր սուր են վերցնում մեզ վրա: Չէ որ մենք չենք քարոզում սուր վերցնել և հարձակվել ուրիշների վրա, ընդամենը սուր ենք վերցնում և պաշտպանում Աստծուց մեզ շնորհվածը: Իհարկե, հեշտ է նստել ապահով սենյակում և համակարգչի միջոցով ճառեր գրել սիրո և այլնի մասին: Եվ կամ ինչու արևմուտքից հայտնված պատվելիներն ու վերապատվելիները չեն գնում քարոզելու թուրքերին, ադրբեջանցիներին և այլնին? Ավելի ապահով է քրիստոնյաներին քրիստոնեություն քարոզելը? Դե իհարկե, չէ որ պահապան հրեշտակների պաշտպանությունը երաշխավորված է:
    Հրայր ջան, քեզ մի խնդրանք. երբեք չփորձես պատերզամի դաշտ գնացած իմ և մեր մերձավորներին համեմատել մարդասպանների և չգիտեմ էլ ինչերի հետ: Սա առայժմ որպես խնդրանք: Այդ մարդկանցից շատերը զոհվել են ոչ թե թշնամու նկատմամբ ունեցած ատելությունից, այլ մեր նկատմամբ ունեցած սիրուց: Եթե պատերազմ և կորուստներ տեսած լինեիր, շատ լավ կհասկանաիր ինձ:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (28.05.2009), may (27.05.2009), Nareco (26.05.2009), Safaryan (26.05.2009), Նաիրուհի (23.10.2011)

  11. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    <Վաճառեցեք ձեր հանդերձները և սրեր գնեք> պատգամը: Հետաքրքիր է, թե ինչի համար էր այն ասված:
    Մոնք ջան եթէ հնարավոր է հիշեցրու ինձ այս խոսքերի տեղը։
    Բայց մեծամասամբ. կտակարանային սուր բառը ՝Աստծո խոսքն է։

  12. #7
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոնք ջան եթէ հնարավոր է հիշեցրու ինձ այս խոսքերի տեղը։
    Բայց մեծամասամբ. կտակարանային սուր բառը ՝Աստծո խոսքն է։
    Աստծո խոսքը գնում են է՞լ…

  13. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո խոսքը գնում են է՞լ…
    Գրված է.
    ՙժամանակը ծախու առեք՚
    որովհետև 10 կույսերից 5 ին այդպես էլ չհաջողվեց յուղ(որն է Աստծո խոսքը) վերցնել մյուս կույսերից։
    Ներսես ՙաստծո խոսք գնել՚ չի նշանակում փողով գնել.այլ գնել ինչ որ բան զոհելով ՝ տվյալ դեպքում քո ժամանակն ես տրամադրում.կամ ասենք որևէ գործից ետ ես մնում Աստծո խոսքը լսելու համար. և այլն։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 26.05.2009, 22:58:

  14. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրայր, դու էլ պակաս խելացի չես, բայց անտեսել ես <Վաճառեցեք ձեր հանդերձները և սրեր գնեք> պատգամը: Հետաքրքիր է, թե ինչի համար էր այն ասված: Անտեսել ես նաև Հովհաննես Մկրտչի կեցվածքը, որ իր մոտ եկած զինվորներին ոչ թե քարոզում է թողնել իրենց զինվորությունը, այլ ուղղակի բավարարվել իրենց ռոճիկով և ոչ մեկի անօրինաբար չնեղել: Հետքաքրքիր կլիներ, եթե Մկրտիչը մարդասպաններին թույլատրեր, որ շարունակեն մարդ սպանել, մենակ թե իրենց վարձով յոլա գնան: Դա այն դեպքում, երբ բոլոր մեղավորներին քարոզում էր ապաշխարել: Հետքրքիր է, թե Պողոս առաքյալն իրեն ինչու է համեմատում զինվորի հետ: Առաքյալն իր առաքելությունը մարդասպանի արածի հետ է համեմատում? Իսկ մարգարեի մասին բերածդ օրինակի կողքին կարծում եմ մոռացել ես Մովսես, Դավիթ և այլ մարգարեների ու հինկտակարանյան այլ սրբերի կեցվածքը, թե ինչքան թշնամիներ են կոտորել և ինչի համար: Սուրբ Գրքին քաջածանոթ մարդ ես, օրինակների մեջ չխորանամ: Եվ պետք չի Քրիստոսի պատգամը արհեստականորեն նույնացնել բոլորովին այլ երևույթի հետ: Պարզ չի, որ հանուն մարդկության փրկության զոհաբերվող Աստվածորդին կարիք չուներ Պետրոսի սրի պաշտպանությանը դիմելուն? Ինչ կապ ունի դա հանուն Հայրենիքի, մերձավորների ու սեփական սրբությունների պաշտպանության մարտի դաշտ ելնելու հետ? Քաջ ծանոթ է այդ մեթոդը, երբ Սուրբ Գրքի որևէ մեջբերում արհեստականորեն փորձվում է կապակցվել բոլորովին այլ երևույթի հետ, միայն թե սեփական ասելքը հաստատվի: Քաջ հայտնի է նաև, թե ում սիրած գործելաոճն է դա:
    Հարցին ուրիշ կողմից մոտենանք: Իսկ Հրայր ջան, ինչու դու և քեզ նման քարոզող մարդիկ վեր չեք կենում և գնում այդ սերը քարոզելու մեր թշնամիներին? Այն մարդկանց, ովքեր սուր են վերցնում մեզ վրա: Չէ որ մենք չենք քարոզում սուր վերցնել և հարձակվել ուրիշների վրա, ընդամենը սուր ենք վերցնում և պաշտպանում Աստծուց մեզ շնորհվածը: Իհարկե, հեշտ է նստել ապահով սենյակում և համակարգչի միջոցով ճառեր գրել սիրո և այլնի մասին: Եվ կամ ինչու արևմուտքից հայտնված պատվելիներն ու վերապատվելիները չեն գնում քարոզելու թուրքերին, ադրբեջանցիներին և այլնին? Ավելի ապահով է քրիստոնյաներին քրիստոնեություն քարոզելը? Դե իհարկե, չէ որ պահապան հրեշտակների պաշտպանությունը երաշխավորված է:
    Հրայր ջան, քեզ մի խնդրանք. երբեք չփորձես պատերզամի դաշտ գնացած իմ և մեր մերձավորներին համեմատել մարդասպանների և չգիտեմ էլ ինչերի հետ: Սա առայժմ որպես խնդրանք: Այդ մարդկանցից շատերը զոհվել են ոչ թե թշնամու նկատմամբ ունեցած ատելությունից, այլ մեր նկատմամբ ունեցած սիրուց: Եթե պատերազմ և կորուստներ տեսած լինեիր, շատ լավ կհասկանաիր ինձ:
    Շատ բարեր ես գրել մինգամից բայց կփորձեմ կարճ ասել։ Ես էլ եմ ծառայել հայկական բանակում, հավանաբար դու չես ծառայել չգիտես.... Զինվորը մարդասպան չի, մարդասպան ասում են նրան ով մարդ է սպանում։
    Ի տարբերություն շատերի ասեմ որ մեր եկեղեցիները քարոզում են Քրիստոսին և ադրբեջանում և պարսկաստանում և մի շարք այլ երկրներում, անգա այնտեղ եկեղեցիներ կան, որոնքգաղտնի են հավաքվում։
    Արևմտյան գործիչներից էլ հատկանշական է Ռեյչարդ Բոնկեն, ազգությամբ գերմանացի, քարոզում է աֆրիկայում, մահվան վճիռն է իր վրա կրել ու էլի շատ բաներ, իսկ դուք....
    Լավ չեմ ուզում դատել, դա իմ գործը չէ, բայց իրոք այս հարցում սխալվում ես, ես ճանաչում եմ իմ Աստծուն, ես ինձ ապահով եմ զգում, ավելին մահն ինձ համար վախենալու կամ սարսափելու բան չէ, այ սարսափելին երբ մարդկային հոգին է կորսվում....... սպանենք մեր թշնամիներին որ կորսվեն մեր հոգիները, ինչպիսի նհեթեթություն, ավելի լավ չի թշնամուց մեռնենք ու կորուստ չգնանք

    Նարեկոի հարցն էլ միացնելով ասեմ զոհվածների մեջ շատերը կային որ իրոք հայրենասեր մարդիկ էին, բայց հավատքի և Աստծո հետ ոչ մի առնչություն չունեն։
    Հարևանը նեղացրել է քո երեխուն հարցերը լուծել ես, հա ինչ արել արել ես, Աստծուն ինչի ես մասնակից անում սրա մեջ......
    Վերջին խմբագրող՝ Hrayr: 27.05.2009, 15:35:
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  15. #10
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353

    Հուսով եմ քո պես մտածողները շատ քիչ են, քանի որ այդ կերպ մտածելու դեպքում ՀԱՅԻ անունը վաղուց պիտի ջնջված լիներ աշխարհի երեսին:

    Ո՞նց չունեին: Բա հիմա սենց հանգիստ նստած համակարգչով գրառումներ ես կատարում, խաղաղ երկնքի տակ ապրում ես, քո Աստծուն ես պաշտում, ու՞մ շնորհքն է:
    մի շատ պարզ օրինակ. Եթե հավատի ու Աստծու հետ կապ չունենային, Պարգև սրբազանը մահապարտների համար հատ-հատ աղոթք չէր կարդա, ազատամարտիկները սպիտակ խաչեր էին կարել իրենց հագուստների վրա, դա պատահակա՞ն է...

    Ի՞նչ հարևանի երեխա...Ես արդեն սկսում եմ կասկածել, որ դու տեղյակ ես Արցախյան գոյամարտից: Ադրբեջանցիները Բաքվում, Սումգայիթում սպանդ կազմակերպեցին, հարձակվեցին Արցախի խաղաղ ժողովրդի վրա, բազմաթիվ անմեղ մարդիկ զոհվեցին, բազմաթիվ կանայք ու աղջիկներ պղծվեցին, ու որ մեկը զենքը վերցրած պաշտպանում էր իր օջախը, իր ընտանիքը, կնոջն ու երեխային, իր սրբությունը, նա մարդասպա՞ն է, ի՞նչ է...
    ArmFootball.com / First Armenian Front

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.06.2009), Monk (27.05.2009), Tig (27.05.2009), Երկնային (28.05.2009), յոգի (27.05.2009), Նաիրուհի (23.10.2011), Ներսես_AM (27.05.2009)

  17. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ քո պես մտածողները շատ քիչ են, քանի որ այդ կերպ մտածելու դեպքում ՀԱՅԻ անունը վաղուց պիտի ջնջված լիներ աշխարհի երեսին:

    Ո՞նց չունեին: Բա հիմա սենց հանգիստ նստած համակարգչով գրառումներ ես կատարում, խաղաղ երկնքի տակ ապրում ես, քո Աստծուն ես պաշտում, ու՞մ շնորհքն է:
    մի շատ պարզ օրինակ. Եթե հավատի ու Աստծու հետ կապ չունենային, Պարգև սրբազանը մահապարտների համար հատ-հատ աղոթք չէր կարդա, ազատամարտիկները սպիտակ խաչեր էին կարել իրենց հագուստների վրա, դա պատահակա՞ն է...

    Ի՞նչ հարևանի երեխա...Ես արդեն սկսում եմ կասկածել, որ դու տեղյակ ես Արցախյան գոյամարտից: Ադրբեջանցիները Բաքվում, Սումգայիթում սպանդ կազմակերպեցին, հարձակվեցին Արցախի խաղաղ ժողովրդի վրա, բազմաթիվ անմեղ մարդիկ զոհվեցին, բազմաթիվ կանայք ու աղջիկներ պղծվեցին, ու որ մեկը զենքը վերցրած պաշտպանում էր իր օջախը, իր ընտանիքը, կնոջն ու երեխային, իր սրբությունը, նա մարդասպա՞ն է, ի՞նչ է...
    Ցավալի է բայց լրիվ տեղերը խառնել եք. Հա եթե իմ նման մտածողներ չլինեին էլի հնարավոր է անուններդ հայ լիներ բայց վրացուն նման մի 10 անգամ հավատափոխ եղած կլինեիք ու եղեռն էլ չէիք տեսնի.... Ինչ ամոթ է անգամ մտածել որ այսպես է մտածում մեր ազգը։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  18. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    ................
    ..... սպանենք մեր թշնամիներին որ կորսվեն մեր հոգիները, ինչպիսի նհեթեթություն, ավելի լավ չի թշնամուց մեռնենք ու կորուստ չգնանք

    ......
    Հրայր, դու իրո՞ք սենց ես մտածում
    Սարսափելի է, ահավոր…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    սպանենք մեր թշնամիներին որ կորսվեն մեր հոգիները, ինչպիսի նհեթեթություն, ավելի լավ չի թշնամուց մեռնենք ու կորուստ չգնանք
    ցնցված եմ, հզոր ա,....... ու նման կերպ մտածողներին դու համարում ես քեզ հավատակից, եղբայր???? ախր դուք ինչ գիտեք հայրենիքն ինչ ա, որ խոսում եք նրա մասին, ինչ գիտեք ազգային արժեքների մասին ու դրանց պահպանության անհրաժեշտության մասին.....
    ոնց թե թշնամու ձեռքով մեռնենք ու փրկվենք....... էս գիտակցաբար ես գրել թե ՀՈԳԵՎՈՐ տրանսի մեջ էիր..... մոլորակում մեզ բաժին ա ընկել ընդամենը մի բուռ հող, ու ըստ քեզ ես չպիտի իմ հողը արյանս գնով պաշտպանեմ..... ես առանց մտածելու կանեմ, իսկ դու???
    հարցիս պատասխանի, այո, կամ ոչ......
    եթե պատերազմ սկսվեց, կգնաս ԻՆՔՆԱԿԱՄ ճակատ????

    չնայած գիտեմ պատասխանը.......
    ես մարդ կսպանեմ, եթե պետք եկավ 1000 հոգի թշնամու, թող վառվեմ դժոխքի կրակներում, բայց ես կիմանամ, որ ինձանից հետո ես կթեղնեմ ազատագրված, մեզ պատմականորեն պատկանող հողեր, որոնց վրա ապրելու ու բազմանալու է ԻՄ ՑԵՂԸ, ԻՄ ԱԶԳԸ.....ԷՏ ՀՈՂԵՐԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆ..... ինչի մասին ա խոսքը...... հա, կգնամ ու 1000 հոգու գլուխ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ կջարդեմ, կյանքս էլ առանց մտածելու կտամ, մենակ թող իմ ազգը ինձանով հպարտանա ճիշտ այնպես, ինչպես ես եմ այսօր սրբացնում մեր հերոսներին,,,,, ու լավ կանեմ.... միայն Աստված կարող ա ինձ դատել, ու թող ոչ մի սուտի հավատացյալ ինձ չհիշեցնի Դատի մասին.... ինձ դատողը իմ ժողովուրդ ա ու իմ հայրենիքը... նրանց եմ ես հաշվետու ու պարտական.......
    Հ.Գ. Հայրենիքը մի հատ ա, ոչ ավել ոչ պակաս..... դու չես կարող ունենալ հոգևոր հայրենիք, եթե չունես էս աշխարհում գոնե մի քառակուսի մետր հող, որը ՔՈՆԸ ԼԻՆԻ
    Վերջին խմբագրող՝ davidus: 09.06.2009, 23:46:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (16.06.2009), Tig (10.06.2009), յոգի (10.06.2009)

  21. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Ես անձամբ չեմ մեղադրում ոչ պատերազմին մասնակցողին ոչ էլ «չմասնակցողին»
    Ամեն մեկը պատերազմի ժամանակաշրջանում իր գործն է անում:
    Մեկը իր սրտի կանչով մեկնում է ճակատ, իր հայրենիքը զենքով պաշտպանելու, մյուս իր հայրենակիցը գիշեր ցերեկ աշխատում է տարբեր մեխանիկական գործարաններում, որպեսզի ճակատում գտնվող իր եղբայրներին, զենք ու տարբեր պատերազմական գործողություններին հարիր պաշարներ պատրաստի:
    Հոգևորականը իր աղոթքն է բարձրացնում առ Աստված, իր հոգևոր նստավայրում, կամ հենց ճակատի առաջի գծում, երրորդը դիվանագիտական ճակատում է պայքարում:
    Սրանք բոլորն էլ հայրենիքի համար պայքարելու ձևեր են, չէր կարող լինել այնպես որ բոլորն էլ զենքները ձեռքին առաջի գիծ գնաին:
    Այդ հատկությամբ օժտված են հատուկ այդ բանի համար կանչվածները, զենք զինամթերք արտադրողն էլ օժտված է այդ գործը հրաշալի անելու համար:
    Եթե պատահական մարդիկ հայտնվեին առաջի գծում դա իսկական բեռ կլիներ բոլոր այն մրդկանց համար ովքեր կանչված են հենց առաջի գծում պայքարելու համար:
    Դրանք բոլորը միասին կատարում են նույն գործը, հայրենիքն են պաշտպանում:
    Ու այստեղ շեշտը դնել այն բանի վրա որ զենք արտադրողը, անհամեմատ ավելի նվազ աշխատանք է կատարում քան առաջի գծում գտնվողը՝ խիստ սխալ մոտեցում է, իմ կարծիքով:
    Ամեն մեկը իր չափով է մասնակցում հայրենիքի պաշտպանությանը:
    Կամ եթե մեկը իրեն ինքնաներշնչել է թե իբր պատերազմին մասնակցելով մեղք է գործում, ապա այդ նույն մարդը կարող է վստահ լինել, որ կոնկրետ ինքը եթե զենք չի վերցնում, ապա այդ զենք վերցնողին նա աջակցում է զանազան ձևերով, քանզի նույն պետության բնակիչներն են, ուստի այդ կերպ մտածելով կարելի է համարել որ դարձիալ նա մեղք է գուրծում, քանզի աջակցում է պատերազմի առաջի գծում պայքարող իր հայրենակցին:
    Այնպես որ, եթե պատերազմ է լինում ակամայից բոլորս էլ «մեղք ենք գործում» այդ ընթացքում «ոչ ոք չի կարող փրկվել»
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.06.2009), Tig (10.06.2009), յոգի (10.06.2009)

  23. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
    ՙ
    "Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
    "Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15

    Իսկ ի՞նչ պատասխան եք տալու նրանց ում համոզել եք թե ինքը հայրենիքի համար է մարդ սպանում ուրեմն սուրբ է....., իսկ նրա՞նց, որ մինչև հիմա հավատում են դրան....

    Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
    Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
    Երանի քո նմանները քիչ լինեն Հայաստանում,երանի քո նմանները Հայաստանում ծնված չլինեին:
    Մտածելակերպդ սա՞ էր,քո նմանների պատճառով դարեր շարունակ էս ազգը ապրեց ստրկության մեջ ու դարձանք ժողովուրդ կորցնելով ազգին բնորոշ գեները ու դրա համար քո նմաններն են մեղավոր,քո նմանները անգամ իրենց կրոնի համար չեն կռվի,անգամ իրենց գաղափարները կուրանան,միլոն ու կես հայ մորթազեծ եղավ քո նման ստրկամիտների պատճառով ու քո նմանները կուզեին որ Արցախյան պատերազմում պարտվեինք ու զենք չվերձնեինք,հա հենց իրանց պտի անվանենք ՍՐԲԵՐ,իրանք ՍՈՒՐԲ տղերք են որովհետև արյուն են թափել մեր համար որ էսօր անկախ լինենք,բա էլ ու՞մ պտի Սուրբ անվանենք,բացի իրանցից ովքեր են ուրիշ Սրբերը ասա ես էլ իմանամ,Լուսավորի՞չդ ,թե՞ էն եկեղեցականները որ չոքում էին իշխանների ոտքերի տակ ու իրանց ուխտ էին անվանում ինչա թե մի երկու կտոր հող պլոկեին,էտ իրա՞նք են Սուրբ:
    «Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:»
    «Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:»
    «Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:»
    «Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն:»
    «Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին:»
    Նժդեհից մի երկու պատառիկ որ կարդաս ու գրելուցդ առաջ մի քիչ մտածես:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (08.06.2009), davidus (09.06.2009), Tig (08.06.2009), յոգի (08.06.2009)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Երեխաների պաշտպանության օրը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.06.2011, 18:27
  3. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29
  4. Շնորհավոր Հայրենիքի պաշտպանների օրը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.03.2008, 13:05
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •