ars83, քո HTTP արձանագրության տակ, իմ կարծիքով ես արել եմ համարժեք գրառում, սակայն եթե դու բարի լինես այն ներկայացնել ոչ միայն ծրագրավորողների, այլ նաև սովորական մահկանացուի համար հասկանալի լեզվով, ապա կփորձեմ նույնպես համարժեք մի գրառում անել:
Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:
Միքայէլ (25.06.2009)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Սրտիս ելևէջ (Մինչև ե՞րբ...)
Մինչև ե՞րբ սպասեմ ես քեզ հուսահատ,
Երբ սիրտս ինքդ կարող ես գտնել,
Որ քեզ սպասելով հիվանդ ու վհատ՝
Ունայն տխրության ընկերն է դարձել:
Մինչև ե՞րբ մնամ քո ձայնին կարոտ,
Երբ ինձ հետ անգամ խոսելով անբառ,
Կարող ես ոգիս դարձնել կրակոտ
Կամ էլ քո շնչով այն մարել իսպառ:
Մինչև ե՞րբ լող տամ՝ ընկած մտքի ծով,
Երբ առագաստներիդ տակ կենարար
Մրրիկից կարող եմ դուրս գալ անխռով
Եվ նույնիսկ ծովին դառնալ սիրահար:
Մինչև ե՞րբ տանջվեմ լույսից արծաթե,
Երբ քո հպումով` թովիչ ու թաքուն,
Կարող ես հարթել հույզերս թղթե,
Եվ աչքիս հոգնած բերել խաղաղ քուն:
Ցրիվ տուր կյանքիս մեգը անուրախ
Ու եղիր կողքիս ամեն ձախորդ օր.
Օգնիր ինձ հասնել կղզին այն խաղաղ,
Ուր քո խենթ խաղն էլ թվում է անդորր:
Հոգու և մարմնի ներդաշնակություն,
Դու սրտիս հրճվանք, անուշ ելևէջ,
Օրհներգում եմ քեզ, օ՜ երաժշտություն,
Որ բարի ես եղել իմ հանդեպ անվերջ:
Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:
Վազողը
Եթե շարժվում ես կյանքին համընթաց,
Ապա շատ շուտով քայլքը քո հանդարտ
Կդառնա մի վազք` անզուսպ, կատաղի…
Իսկ երբ կանգ առնես (իսկ դու կանգ կառնե՛ս)
Ու նայես շուրջդ, գուցե և տեսնես…
Տեսնես այն մեկին, ով չի էլ քայլել,
Չի քայլել բնավ կյանքին համընթաց,
Ոչ էլ կյանքի հորձանքի հետ է մրցման դուրս ելել,
Բայց նա էլ քեզ պես կանգնած է այնտեղ,
Ուր դու ես հասել այդպես հոգնատանջ:
Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:
Միքայէլ (29.06.2009)
Միքայէլ ջան, ասեմ, որ ինձ միշտ էլ տհաճ է լինում, երբ իմ զգացած-գրածը «սխալ են հանում», բայց այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ ես քո այս շատ լավ բանաստեղծությունն ավելի լավը կհամարեի և ավելի…երգեցիկ կտեսնեի, եթե նշածս տողը իր չափով չառանձնանար մնացածից և լիներ, ասենք, սա՝
…Ոչ էլ կյանքի հետ մրցման է ելել…, կամ սա՝
…Ու ոչ էլ կյանքի հորձանքն է մերժել…, կամ………
Իհարկե, տերը դու՛ ես
Իսկ բանաստեղծությունդ իրոք շատ լավն է![]()
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 28.06.2009, 11:39:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Եկվոր ջան, երբ փորձեցի պարզել, թե ինչու է հարկավոր փոխել հատկապես այդ տողը, ապա, որքան էլ դա տարօրինակ լինի, առաջին անգամ նկատեցի, որ բացի դրանից մյուս բոլոր տողերը իրար հավասար են: Սա միակ բանաստեղծությունն է, որը թողել եմ այնպես, ինչպես հենց սկզբից գրել եմ: Առաջարկության համար շնորհակալ եմ: Եթե այնուամենայնիվ որոշեմ շտկել, ապա հավանաբար կընտրեմ առաջին տարբերակը, կամ դրան մոտ մի բան:
Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:
Եկվոր (29.06.2009)
Խորտակիչ քամին
Սենյակին ջերմով կիսամութ
Գրկել է քարե բուխարին,
Իսկ դուռ ու մի փակ լուսամուտ
Ոռնոցով լիզում է քամին.
Պաղ շնչով ծեծում է անգութ,
Ուզում անպատճառ ավերել
Մի սենյակ ու ողջ մի աշխարհ:
Ախ, չեմ կարող ես էլ տանել
Աղմուկն այս անվերջ ու համառ:
Թող լինի քո կամքը, իմ Տեր,
Թեկուզ այս քամին խորտակիչ
Սենյակս խառնի վարից վեր,
Լուսամուտը բաց կանեմ քիչ,
Իսկ դուռը… թող փակ մնա դեռ:
Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Միքայէլ (19.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ