User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Կես Մարմին

  1. #16
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն տեղը :15
    Անտարակույս:

    Բայց խոսքը HTTP արձանագրության մասին էր
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. #17
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    ars83, քո HTTP արձանագրության տակ, իմ կարծիքով ես արել եմ համարժեք գրառում, սակայն եթե դու բարի լինես այն ներկայացնել ոչ միայն ծրագրավորողների, այլ նաև սովորական մահկանացուի համար հասկանալի լեզվով, ապա կփորձեմ նույնպես համարժեք մի գրառում անել:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  3. #18
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարպետ, եթե բանաստեղծության մեջ իսկապես առկա է ընթերցանությունը դժվարեցնող տողափերի անհավասարություն, ապա ինքս այդ նկատելու հնարավորություն պարզապես չունեմ այն պարզ պատճառով, որ բազմաթիվ ընթերացանություններից հետո գուցե ենթագիտակցաբար եմ արդեն շտկում դրանք:
    Ես չեմ պնդում, որպեսզի անպայման մատնացույց անես դրանք, բայց, եթե դժվարություն քաշես, ապա մեծապես երախտապարտ կլինեմ:

    Հ. Գ.
    Շնորհակալ եմ բոլորից:
    Մեծ սիրով, Միքայէլ ջան: Երեկոյան ուշ կտեղադրեմ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (25.06.2009)

  5. #19
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    ars83, քո HTTP արձանագրության տակ, իմ կարծիքով ես արել եմ համարժեք գրառում, սակայն եթե դու բարի լինես այն ներկայացնել ոչ միայն ծրագրավորողների, այլ նաև սովորական մահկանացուի համար հասկանալի լեզվով, ապա կփորձեմ նույնպես համարժեք մի գրառում անել:
    Կարծում եմ, գրառմանը պատասխանելն այս դեպքում այնքան էլ էական չէ, Միքայէլ Պարզապես, մոտս ասոցիացիա առաջացավ, գրեցի:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. #20
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Սրտիս ելևէջ (Մինչև ե՞րբ...)

    Մինչև ե՞րբ սպասեմ ես քեզ հուսահատ,
    Երբ սիրտս ինքդ կարող ես գտնել,
    Որ քեզ սպասելով հիվանդ ու վհատ՝
    Ունայն տխրության ընկերն է դարձել:

    Մինչև ե՞րբ մնամ քո ձայնին կարոտ,
    Երբ ինձ հետ անգամ խոսելով անբառ,
    Կարող ես ոգիս դարձնել կրակոտ
    Կամ էլ քո շնչով այն մարել իսպառ:

    Մինչև ե՞րբ լող տամ՝ ընկած մտքի ծով,
    Երբ առագաստներիդ տակ կենարար
    Մրրիկից կարող եմ դուրս գալ անխռով
    Եվ նույնիսկ ծովին դառնալ սիրահար:

    Մինչև ե՞րբ տանջվեմ լույսից արծաթե,
    Երբ քո հպումով` թովիչ ու թաքուն,
    Կարող ես հարթել հույզերս թղթե,
    Եվ աչքիս հոգնած բերել խաղաղ քուն:

    Ցրիվ տուր կյանքիս մեգը անուրախ
    Ու եղիր կողքիս ամեն ձախորդ օր.
    Օգնիր ինձ հասնել կղզին այն խաղաղ,
    Ուր քո խենթ խաղն էլ թվում է անդորր:

    Հոգու և մարմնի ներդաշնակություն,
    Դու սրտիս հրճվանք, անուշ ելևէջ,
    Օրհներգում եմ քեզ, օ՜ երաժշտություն,
    Որ բարի ես եղել իմ հանդեպ անվերջ:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (11.05.2011), Manya (26.06.2009), murmushka (26.06.2009), Nadine (26.06.2009), Tig (26.06.2009), Կաթիլ (28.06.2009), Կտրուկ (18.07.2009)

  8. #21
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Վազողը

    Եթե շարժվում ես կյանքին համընթաց,
    Ապա շատ շուտով քայլքը քո հանդարտ
    Կդառնա մի վազք` անզուսպ, կատաղի…
    Իսկ երբ կանգ առնես (իսկ դու կանգ կառնե՛ս)
    Ու նայես շուրջդ, գուցե և տեսնես…
    Տեսնես այն մեկին, ով չի էլ քայլել,
    Չի քայլել բնավ կյանքին համընթաց,
    Ոչ էլ կյանքի հորձանքի հետ է մրցման դուրս ելել,
    Բայց նա էլ քեզ պես կանգնած է այնտեղ,
    Ուր դու ես հասել այդպես հոգնատանջ:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (29.06.2009), Lusinamara (11.05.2011), Monk (29.06.2009), murmushka (28.06.2009), Nadine (28.06.2009), Tig (29.06.2009), Եկվոր (28.06.2009), Կաթիլ (28.06.2009), Կտրուկ (18.07.2009), Մանոն (01.08.2009), Ուլուանա (28.06.2009)

  10. #22
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազողը

    Եթե շարժվում ես կյանքին համընթաց,
    Ապա շատ շուտով քայլքը քո հանդարտ
    Կդառնա մի վազք` անզուսպ, կատաղի…
    Իսկ երբ կանգ առնես (իսկ դու կանգ կառնե՛ս)
    Ու նայես շուրջդ, գուցե և տեսնես…
    Տեսնես այն մեկին, ով չի էլ քայլել,
    Չի քայլել բնավ կյանքին համընթաց,
    Ոչ էլ կյանքի հորձանքի հետ է մրցման դուրս ելել,
    Բայց նա էլ քեզ պես կանգնած է այնտեղ,
    Ուր դու ես հասել այդպես հոգնատանջ:
    Իմ սիրած ռիթմն էր..
    Ու միտքը..շատերս ենք դա մտածում ու տեսնում կյանքում։
    Վատ չէիր շարադրել։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (29.06.2009)

  12. #23
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազողը

    Եթե շարժվում ես կյանքին համընթաց,
    Ապա շատ շուտով քայլքը քո հանդարտ
    Կդառնա մի վազք` անզուսպ, կատաղի…
    Իսկ երբ կանգ առնես (իսկ դու կանգ կառնե՛ս)
    Ու նայես շուրջդ, գուցե և տեսնես…
    Տեսնես այն մեկին, ով չի էլ քայլել,
    Չի քայլել բնավ կյանքին համընթաց,
    Ոչ էլ կյանքի հորձանքի հետ է մրցման դուրս ելել,
    Բայց նա էլ քեզ պես կանգնած է այնտեղ,
    Ուր դու ես հասել այդպես հոգնատանջ:
    Միքայէլ ջան, ասեմ, որ ինձ միշտ էլ տհաճ է լինում, երբ իմ զգացած-գրածը «սխալ են հանում», բայց այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ ես քո այս շատ լավ բանաստեղծությունն ավելի լավը կհամարեի և ավելի…երգեցիկ կտեսնեի, եթե նշածս տողը իր չափով չառանձնանար մնացածից և լիներ, ասենք, սա՝
    Ոչ էլ կյանքի հետ մրցման է ելել…, կամ սա՝
    Ու ոչ էլ կյանքի հորձանքն է մերժել…, կամ………
    Իհարկե, տերը դու՛ ես
    Իսկ բանաստեղծությունդ իրոք շատ լավն է
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 28.06.2009, 11:39:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (29.06.2009), Միքայէլ (29.06.2009)

  14. #24
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Եկվոր ջան, երբ փորձեցի պարզել, թե ինչու է հարկավոր փոխել հատկապես այդ տողը, ապա, որքան էլ դա տարօրինակ լինի, առաջին անգամ նկատեցի, որ բացի դրանից մյուս բոլոր տողերը իրար հավասար են: Սա միակ բանաստեղծությունն է, որը թողել եմ այնպես, ինչպես հենց սկզբից գրել եմ: Առաջարկության համար շնորհակալ եմ: Եթե այնուամենայնիվ որոշեմ շտկել, ապա հավանաբար կընտրեմ առաջին տարբերակը, կամ դրան մոտ մի բան:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (29.06.2009)

  16. #25
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Խորտակիչ քամին

    Սենյակին ջերմով կիսամութ
    Գրկել է քարե բուխարին,
    Իսկ դուռ ու մի փակ լուսամուտ
    Ոռնոցով լիզում է քամին.
    Պաղ շնչով ծեծում է անգութ,
    Ուզում անպատճառ ավերել
    Մի սենյակ ու ողջ մի աշխարհ:
    Ախ, չեմ կարող ես էլ տանել
    Աղմուկն այս անվերջ ու համառ:
    Թող լինի քո կամքը, իմ Տեր,
    Թեկուզ այս քամին խորտակիչ
    Սենյակս խառնի վարից վեր,
    Լուսամուտը բաց կանեմ քիչ,
    Իսկ դուռը… թող փակ մնա դեռ:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (11.05.2011), murmushka (12.07.2009), Nadine (13.07.2009), Կաթիլ (12.07.2009), Կտրուկ (18.07.2009), Ուլուանա (12.07.2009), Փոքրիկ (12.07.2009)

  18. #26
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ետ մի նայիր

    Ետ մի նայիր, թե ետևում ձայնն է մանկան
    Զրնգալով ականջ ծակում, երգում խաղաղ,
    Ապա իսկույն կարկաչելով դառնում ծիծաղ
    Եվ լուռ մարում սրտի խորքում քո առնական:

    Ետ մի նայիր, թե ժպիտն է այն անցյալից,
    Որ դպրոցի միջանցքներում միշտ շողալով,
    Քեզ գերում էր, հրապուրում, անում աչքով
    Ու վեր հանում ՝ քեզ զատելով մյուս բոլորից:

    Ետ մի նայիր, եթե անգամ խոսքը կծու,
    Դարձած մի մեծ ու անիմաստ կռվի փարոս,
    Կրկին լսվի քո թիկունքում, որը ազդու
    Բարկացրեց քեզ և ակամա դարձրեց հերոս:

    Ետ մի նայիր, եթե սիրտդ հուսալքված
    Մնա կրքի ատրուշանին, որի բոցը հռնդալից
    Փայտն է լափում՝ քո բազուկի կամքով դիզված,
    Ու ածխանում քո անկոտրում ոգու շնչից:

    Ետ մի նայիր, եթե կոկիկ սենյակը այն,
    Որ հարդարել ու սխալմամբ կոչել ես կյանք,
    Հալչի ունայն խավարի մեջ, դառնա պատրանք
    Ու միտք մաշող անուրջի պես կախվի անձայն:

    Ետ մի նայիր, թե Հույսն է քեզ առաջ տանում,
    Թե Հավատն է թևեր տալիս, վեր բարձրացնում.
    Ու թե հոգիդ, խուլ վայելքին բիրտ ու նանիր,
    Սեր է սնում իր ջերմ գրկում, ետ մի նայիր
    Շատ լավն էր, գեղեցիկ էր ու զգացմունքային
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (19.07.2009)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարմին և հոգի փոխհարաբերություն
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.04.2008, 11:10
  2. Աստրալային մարմին
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 08.02.2007, 19:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •