Տարիներ ի վեր մի չաթ էի մտնում, որտեղ աստրալի մասին էին խոսում ու անդամներից ոմանք նույնիսկ դուրս էին գալիս աստրալ: Որոշ բաներ կարդացել եմ աստրալի մասին, բայց այդպես էլ չեմ հասկացել, թե ո՞նց են դուրս գալիս… Մի քանի անգամ փորձել եմ, բայց ապարդյուն:
Հավանաբար որոշները չգիտեն, թե ինչ ա աստրալը, դրա համար հակիրճ ասեմ այն, ինչ ես գիտեմ:
Աստրալի միջոցով մարդ կարող ա ճանապարհորդել տարբեր տեղերով՝ սկսած անցյալից, վերջացրած տարբեր քաղաքներով և տիեզերքով: Աստրալի միջոցով մարդիկ կարող են հաղորդակցվել միմյանց հետ, օրինակ, եթե տվյալ երկու մարդիկ էլ դուրս են եկել աստրալ: Նրանք կարող են պայմանավորվել կոնկրետ մի տեղ, ասենք Էյֆելյան աշտարակի վրա () և այնտեղ երկուսն էլ իրար տեսնել ու զրուցել: Բայց ասում են, որ լինում են դեպքեր, երբ աստրալից չեն վերադարնում և ընկնում են կոմայի մեջ…
Մի քիչ վտանգավոր բան ա երևի թե, դե բայց կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ ա, գիտելիքներս այնքան էլ շատ չեն աստրալի մասին…
Եկեք այստեղ քննարկենք այս երևույթը, կիսվենք միմյանց գիտելիքներով և փորձել հասկանալ, թե ինչ ա աստրալային մարմինը և ինչպես կարելի ա դուրս գալ աստրալ:
Էջանիշներ