User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Կես Մարմին

  1. #1
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կես Մարմին

    Ետ մի նայիր

    Ետ մի նայիր, թե ետևում ձայնն է մանկան
    Զրնգալով ականջ ծակում, երգում խաղաղ,
    Ապա իսկույն կարկաչելով դառնում ծիծաղ
    Եվ լուռ մարում սրտի խորքում քո առնական:

    Ետ մի նայիր, թե ժպիտն է այն անցյալից,
    Որ դպրոցի միջանցքներում միշտ շողալով,
    Քեզ գերում էր, հրապուրում, անում աչքով
    Ու վեր հանում ՝ քեզ զատելով մյուս բոլորից:

    Ետ մի նայիր, եթե անգամ խոսքը կծու,
    Դարձած մի մեծ ու անիմաստ կռվի փարոս,
    Կրկին լսվի քո թիկունքում, որը ազդու
    Բարկացրեց քեզ և ակամա դարձրեց հերոս:

    Ետ մի նայիր, եթե սիրտդ հուսալքված
    Մնա կրքի ատրուշանին, որի բոցը հռնդալից
    Փայտն է լափում՝ քո բազուկի կամքով դիզված,
    Ու ածխանում քո անկոտրում ոգու շնչից:

    Ետ մի նայիր, եթե կոկիկ սենյակը այն,
    Որ հարդարել ու սխալմամբ կոչել ես կյանք,
    Հալչի ունայն խավարի մեջ, դառնա պատրանք
    Ու միտք մաշող անուրջի պես կախվի անձայն:

    Ետ մի նայիր, թե Հույսն է քեզ առաջ տանում,
    Թե Հավատն է թևեր տալիս, վեր բարձրացնում.
    Ու թե հոգիդ, խուլ վայելքին բիրտ ու նանիր,
    Սեր է սնում իր ջերմ գրկում, ետ մի նայիր
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.06.2009), Chuk (24.06.2009), comet (29.06.2009), impression (24.06.2009), Lion (18.07.2009), Lusinamara (11.05.2011), Manya (24.06.2009), Monk (24.06.2009), murmushka (24.06.2009), Nadine (24.06.2009), Norton (24.06.2009), Soleil (24.06.2009), Tig (24.06.2009), Ungrateful (24.06.2009), Երկնային (24.06.2009), Կաթիլ (24.06.2009), Կտրուկ (18.07.2009), Մանոն (01.08.2009), Նարե (24.06.2009), Ուլուանա (24.06.2009), Ջուզեպե Բալզամո (25.06.2009), Վարպետ (24.06.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Հետաքրքիր էր:
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 24.06.2009, 09:36:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (25.06.2009)

  5. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր էր:
    Ես կաեի նույնիսկ` բոլորովին վատ չէր Մի քիչ տողաչափերի անհավասարությունն է դժվարացնում ընթերցանությունը: Բայց սիրուն էր
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (25.06.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կաեի նույնիսկ` բոլորովին վատ չէր Մի քիչ տողաչափերի անհավասարությունն է դժվարացնում ընթերցանությունը: Բայց սիրուն էր
    խելոք էր, Վարպետ, ու լիքը:

    ՀԳ. Ամոթ չլինի հարցնել - ինչն ես խմբագրել էն մի բառանոց գրառմանս մեջ?

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (25.06.2009)

  9. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Ինձ էլ դուր եկավ… պատկերները սիրուն էին ու կենդանի
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (25.06.2009)

  11. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Իսկ որ դեպքում է պետք ետ նայել, Միքայէլ?

  12. #7
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Երբ թարթել ես Բացարձակի կողքով անցնելիս
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (24.06.2009), Վարպետ (25.06.2009)

  14. #8
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ տողաչափերի անհավասարությունն է դժվարացնում ընթերցանությունը:
    Վարպետ, եթե բանաստեղծության մեջ իսկապես առկա է ընթերցանությունը դժվարեցնող տողափերի անհավասարություն, ապա ինքս այդ նկատելու հնարավորություն պարզապես չունեմ այն պարզ պատճառով, որ բազմաթիվ ընթերացանություններից հետո գուցե ենթագիտակցաբար եմ արդեն շտկում դրանք:
    Ես չեմ պնդում, որպեսզի անպայման մատնացույց անես դրանք, բայց, եթե դժվարություն քաշես, ապա մեծապես երախտապարտ կլինեմ:

    Հ. Գ.
    Շնորհակալ եմ բոլորից:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վարպետ (25.06.2009)

  16. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ետ մի նայիր

    Ետ մի նայիր, թե ետևում ձայնն է մանկան
    Զրնգալով ականջ ծակում, երգում խաղաղ,
    Ապա իսկույն կարկաչելով դառնում ծիծաղ
    Եվ լուռ մարում սրտի խորքում քո առնական:

    Ետ մի նայիր, թե ժպիտն է այն անցյալից,
    Որ դպրոցի միջանցքներում միշտ շողալով,
    Քեզ գերում էր, հրապուրում, անում աչքով
    Ու վեր հանում ՝ քեզ զատելով մյուս բոլորից:

    Ետ մի նայիր, եթե անգամ խոսքը կծու,
    Դարձած մի մեծ ու անիմաստ կռվի փարոս,
    Կրկին լսվի քո թիկունքում, որը ազդու
    Բարկացրեց քեզ և ակամա դարձրեց հերոս:

    Ետ մի նայիր, եթե սիրտդ հուսալքված
    Մնա կրքի ատրուշանին, որի բոցը հռնդալից
    Փայտն է լափում՝ քո բազուկի կամքով դիզված,
    Ու ածխանում քո անկոտրում ոգու շնչից:

    Ետ մի նայիր, եթե կոկիկ սենյակը այն,
    Որ հարդարել ու սխալմամբ կոչել ես կյանք,
    Հալչի ունայն խավարի մեջ, դառնա պատրանք
    Ու միտք մաշող անուրջի պես կախվի անձայն:

    Ետ մի նայիր, թե Հույսն է քեզ առաջ տանում,
    Թե Հավատն է թևեր տալիս, վեր բարձրացնում.
    Ու թե հոգիդ, խուլ վայելքին բիրտ ու նանիր,
    Սեր է սնում իր ջերմ գրկում, ետ մի նայիր
    Սա կոչվում է HTTP stateless protocol, ծրագրավորողը կհասկանա:
    Ներեցեք բարձրագույն թեմաների վերաբերյալ նման հողածին մեկնաբանության համար:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (25.06.2009)

  18. #10
    Լիարժեք անդամ Manya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Տարիք
    38
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Շատ լավն էր:Ինձ շատ դուր եկավ ուղղակի ինձ թույլ տամ մի բան ասեմ:Մարդը իր էությաբ չի կարող ետ չնայել:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (25.06.2009)

  20. #11
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա կոչվում է HTTP stateless protocol, ծրագրավորողը կհասկանա:
    Littera occīdit, spiritus autem vivificat

    Մեջբերում Manya-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը իր էությաբ չի կարող ետ չնայել:
    Շատ ճիշտ է, եթե կարողանայի ետ չնայել, "Ետ մի նայիր" չէի գրի:
    Վերջին խմբագրող՝ Միքայէլ: 25.06.2009, 00:08:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  21. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Իսկ ինև դուր եկավ, հատկապես 4-րդ տունից սկսած
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքայէլ (25.06.2009)

  23. #13
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մարտը

    Արեգակը շեկ կրակից ծնված,
    Այնպես խրոխտ է քիթը վեր տնկել,
    Որ իր բոցակեզ փառքից կուրացած,
    Լեռ ու ծաղիկ է կրակի մատնել:

    Հաղթել են մարտում արևին գոռոզ
    Լեռները գորշաչք, երկինք մխրճված,
    Որ բարձր պահած յուր փառքը հերոս,
    Այժմ նիրհում են՝ մեգով պարուրված:

    Լեռան լանջերին տեղ-տեղ մոխրացած՝
    Լուռ կայծկլտում են ծաղկունքը ձախորդ,
    Որ շլացուցիչ մարտից կուրացած,
    Լքում են ընդմիշտ աշխարհն այս խորթ:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (11.05.2011), Monk (25.06.2009), Nadine (25.06.2009), Tig (25.06.2009), Կաթիլ (12.07.2009)

  25. #14
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Littera occīdit, spiritus autem vivificat
    ἀγαπητοί, μὴ παντὶ πνεύματι πιστεύετε, ἀλλὰ δοκιμάζετε τὰ πνεύματα εἰ ἐκ τοῦ θεοῦ ἐστιν
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  26. #15
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կես Մարմին

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    ἀγαπητοί, μὴ παντὶ πνεύματι πιστεύετε, ἀλλὰ δοκιμάζετε τὰ πνεύματα εἰ ἐκ τοῦ θεοῦ ἐστιν
    Նույն տեղը :15
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարմին և հոգի փոխհարաբերություն
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.04.2008, 11:10
  2. Աստրալային մարմին
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 08.02.2007, 19:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •