Եվս մեկ դիսկրիմինացիոն թեմա

Ու այսպես էլ ժողովդրավարություն ենք ուզում կառուցել: Դիմացինի ճաշակը պետք է հարգել, ու դիմացինին էլ պետք է փորձել գոնե բարձրաձայն չգնահատել ըստ երաժշտական ճաշակի, ըստ հագուկապի, սանրվածքի, կոշիկների ծիծակայնության աստիճանի... Քաղաքավարություն կա, քաղաքակրթություն կա: Չէ, ամեն դեպքում փոքր-ինչ պրիմիտիվ կլինի այսպես միանգամից մարդկանց ստորաբաժանել՝ Թաթուլ լսողներին քյառթու անվանել ու վանել, Հենդելի կլավեսինային սյուիտները լսողներին էլ ինծիլիգենտ մամայի բալա ասել ու վանել ու մենակ Ռեդ Հոթ Չիլի Փեփըս լսողներին ճիշտ տղա անվանել ու հենտները ընկերություն անել... Իմիջայլոց, վերջինս սիրողներ կա՞ն

Ես ինքս փորձում եմ հնարավորինս վանել նման դիսկրիմինացիոն մտքերը գլխիցս, ու պատկերացրեք, ստացվում է: Բայց ասենք երբ հանդիպում է մեկը, որ ասենք էլեկտրոնային երաժշտություն է սիրում, լաունջակաֆեդելմարախառը, Քեմիքլ Բրադրս, կամ ասենք Սիսթեմ Օֆ Ը Դաուն, հաուզ, կամ ասենք Սթինգ, կամ ասենք Բախի երգեհոնային սոնատները, կամ ասենք Արդո Թունջ Բոյաջյանի էն «էրի տինդի տինդիրի ջաաան, մերի բաուղլա րունդա տեեդե»-ն, ու էլի շատ բաներ, մի տեսակ ուրիշ տրամադրվածություն եմ ունենում այդ մարդու նկատմամբ, դե իհարկե ներքուստ, քողարկված...

Էջանիշներ