ժողովուրդ ջան ինձ հետաքրքիր ա `մարդկանց հետ շփվելիս կարևորում եք նրանց երաժշտական ճաշակը? ձեզ համար ինչքանով է կարևոր դա?
ժողովուրդ ջան ինձ հետաքրքիր ա `մարդկանց հետ շփվելիս կարևորում եք նրանց երաժշտական ճաշակը? ձեզ համար ինչքանով է կարևոր դա?
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Manya (13.06.2009)
օրինակ ինձ համար ահավոր մեծ նշանակություն ունի, որովհետև ես կարծում եմ , որ դա դա մարդու էությունն է ցույց տալիս: Կարծում եմ , որ դա կապված է բնավորության , և ներքին ներաշխարհի հետ:
ես կարող եմ մարդու մասին կարծիք կազմել նրա լսած երաժշտությունից դատելով , ու հասկանալ թէ ինչպիսի մարդ ա էտ մարդը:
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Կարելի է հասկանալ, թե մարդը ինչ տիպի դաստիրակություն է ստացել, ինչ սոցիալական խմբի է պատկանում /հնաչավոր է հասկանալ/, սակայն միշտ էլ պետք է հիշել, որ երաժշտական նախասիրությունները - դրանք փոփոխական բաներ են: Մարդը կարող է դրանք փոխել:
Как бы это сказать![]()
Безумно
Իմ համար երաժշտական ճաշակը N1 տեստն է ու ահագին ճշգրիտ տեստ, ես կասեի
իմ համար որ գործում է:
Ռաբիզ լսող, մեկ էլ անհասկանալի, ցփնված ճաշակ ունեցող մարդկանց հետ ընդհանուր բան չեմ ունենում սովորոբար, քանի որ 70-80 տոկոս դեպքերում դա չկազմավորված մարդիկ են... մի քիչ էլ որ խորանանք բնավորութայն մասին էլ կասեմՕրինակ, տենց խառը բաներ լսող մարդիկ /նկատի ունեմ, ոչ թե զանազան, տարբեր, այլ բորշատիպ խառը/ մի քիչ թույլ բնավորություն են ունենում, չկողմնորոշվող, անողնաշար մարդիկ են լինում
Երևի
հ.գ. անհասկանալի ճաշակ ունենալ - լսել ինչ պատահի, այսինքն, ոչ թե սեփական ընտրությամբ ու նախաձեռնությամբ, այլ այն, ինչ առաջարկում է ռադիոն, թվ-ն, երաժշտական չարթերը: Նման մարդկանց մոտ ուղղակի ճաշակը ձևավորված չի լինում ու նրանք դեռ փնտրտուքի մեջ են:![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Phantom Lord (13.06.2009), sharick (13.06.2009)
Չեմ կարևորում, ավելին, չի էլ հետաքրքրում:
Օ՜, ինչպիսի մեծամտական պոռթկումներ
Կարող էս բացատրել, ի՞նչ է նշանակում չկազմավորված մարդիկ, կամ ինչու՞ ա քեզ թվում , որ քո երաժշտական ճաշակը ավելի բարձրա շատ-շատերի երաժշտական ճաշակից:
Կամ ո՞վ է քեզ իրավունք տվել քո երաժտական ճաշակի վերեբրյալ մեծամտական տեսակետների հետ՝ վիրավորել ըստ էության քո "ճաշակից" տարբերվող երաժտություն լսող մարդկանց, նրանց անվանելով չկազմավորված, անճաշակ , թուլամորթ և այլն:
Հարգելիս, ռադիոները ստեղծված են նաև նրա համար , որ երաժշտություն հեռարձակեն: Իսկ ռադիոյով երաժտություն լսում է բնակչության մեծամասնությունը, ովքեր շատ հաճախ ավելի ճաշակով են, քան այն մարդիկ , որոնք իրենք իրենց հռչակում են ճաշակով ու սկսում են ձոներ հյուսել առ իրենց "ճաշակ":
Ambrosine (25.02.2011), Enigmatic (14.06.2009), Manya (13.06.2009), Moonwalker (25.02.2011), Ungrateful (13.06.2009), Հենո (14.06.2009), Շինարար (25.02.2011)
Ընկերության մեջ երաժշտական ճաշակը չեմ կաևորում, ընկերական շրջապատումս Ռաբիզ լսող էլ կա, Ռոք լսող էլ... Ինքս այդ 2 ոճից ոչմեկն էլ չեմ սիրում... ընկերական շրջապանում իմ համար դա ընդանրապես կապ չունի...
բայց երբեք չէի ցանկանա որ Ընկերուհիս օրինակ Ռաբիզ լսեր, կամ լիներ ԷՄՈ (Հայաստանում այդ երևույրը գալիս է հենց երաժշտությունից...)
Manya (13.06.2009)
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Լավ չհասկացար Ֆրեյա, հարցը չափից դուրս մեծամտությունն է: Ինձ չի թվում, որ ասենք դու ավելի ճաշակով , կամ կազմավորված մարդ էս քան "բորշ" երաժտական ճաշակովները
Կամ դու քեզ ավելի կազմավորված մարդ էս համարում, քան ասենք ռաբզի լսողին, շատ խնդացի՝ "լոգիկա" ունես՝ աշխարհը "չունի"
Երկրորդը ես շատ հանգիստ եմ ու թող ես որոշեմ ինչն է ինձ սազում ինչը ոչ:
Մերոնցից
Եթե մարդը լսում եմ տարբեր տեսակի երժշտություն, տարբեր ժանրերում ունի սիրելի ստեղծագործություններ կամ թեկուզ երգեր, դա դեռ չի նշանակում, որ նա չձևավորված ճաշակ ունի կամ առհասարակ չձևավորված է:
Եթե ես կարողանում եմ Ռեյին համատեղել Թաթա Սիմոնյանի հետ, իսկ հետո Բախ լսել, ուրեմն ցանկացած երաժշտություն ընկալելի ու ընդւոնելի է` նույնիսկ ամենավերջին կլկլացող ռաբիզը: Չլսել ու չսիրել որևէ երաժշտական տեսակ դեռ չի նշանակում, որ այն վատն է:![]()
Ինձ համար բացարձակապես ոչ մի կարևորություն չունի, կարևորը մարդս մարդ լինի![]()
I may be paranoid but no android!
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Ֆրեյա (14.06.2009)
Կարևորելը որն ա, որոշակի պատկերացում ա տալի մարդու մասին, ոնց-որ հագնվելու ոճը, խոսալու ձևը, ժեստիկուլյացիան, ժպիտը և այլ մարդկային հատկանիշներ: Ամեն դեպքում առաջնորդվում եմ մարդս մարդ լինի սկզբունքով, բայց ասենք եթե իմանամ, որ մեկը, ասենք, միայն ռուսական էստրադա է լսում, պետք է խոստովանեմ, որ որոշակի բացասական մտքեր էդ մարդու ինտելեկտի մասին կծնվեն իմ մեղսավոր ուղեղում:
Ես մի հատ տենց ծանոթ մարդ ունեմ, որը մինչև ճշտեր դիմացինը Roling Stones լսումա թե չէ, հետը չէր շփվում![]()
Ետ տենցա լինում էլի, սենց կլոր, մի քիչ մուգ դեղինախառը, ու հետո էլ վերջում իհարկե ջղայն հայացքով, մեծ ու կլոր փորով կոկորդիլոսի նման
Երաժշտական ճաշակը կարևորում եմ այնքանով, ինչքանով որ կարևորում եմ նրա դիրքորոշումը հին եգիպտական ավանդույթների վերաբերյալ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ