ժողովուրդ ջան ինձ հետաքրքիր ա `մարդկանց հետ շփվելիս կարևորում եք նրանց երաժշտական ճաշակը? ձեզ համար ինչքանով է կարևոր դա?
ժողովուրդ ջան ինձ հետաքրքիր ա `մարդկանց հետ շփվելիս կարևորում եք նրանց երաժշտական ճաշակը? ձեզ համար ինչքանով է կարևոր դա?
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Manya (13.06.2009)
օրինակ ինձ համար ահավոր մեծ նշանակություն ունի, որովհետև ես կարծում եմ , որ դա դա մարդու էությունն է ցույց տալիս: Կարծում եմ , որ դա կապված է բնավորության , և ներքին ներաշխարհի հետ:
ես կարող եմ մարդու մասին կարծիք կազմել նրա լսած երաժշտությունից դատելով , ու հասկանալ թէ ինչպիսի մարդ ա էտ մարդը:
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Կարելի է հասկանալ, թե մարդը ինչ տիպի դաստիրակություն է ստացել, ինչ սոցիալական խմբի է պատկանում /հնաչավոր է հասկանալ/, սակայն միշտ էլ պետք է հիշել, որ երաժշտական նախասիրությունները - դրանք փոփոխական բաներ են: Մարդը կարող է դրանք փոխել:
Как бы это сказать![]()
Безумно
Իմ համար երաժշտական ճաշակը N1 տեստն է ու ահագին ճշգրիտ տեստ, ես կասեի
իմ համար որ գործում է:
Ռաբիզ լսող, մեկ էլ անհասկանալի, ցփնված ճաշակ ունեցող մարդկանց հետ ընդհանուր բան չեմ ունենում սովորոբար, քանի որ 70-80 տոկոս դեպքերում դա չկազմավորված մարդիկ են... մի քիչ էլ որ խորանանք բնավորութայն մասին էլ կասեմՕրինակ, տենց խառը բաներ լսող մարդիկ /նկատի ունեմ, ոչ թե զանազան, տարբեր, այլ բորշատիպ խառը/ մի քիչ թույլ բնավորություն են ունենում, չկողմնորոշվող, անողնաշար մարդիկ են լինում
Երևի
հ.գ. անհասկանալի ճաշակ ունենալ - լսել ինչ պատահի, այսինքն, ոչ թե սեփական ընտրությամբ ու նախաձեռնությամբ, այլ այն, ինչ առաջարկում է ռադիոն, թվ-ն, երաժշտական չարթերը: Նման մարդկանց մոտ ուղղակի ճաշակը ձևավորված չի լինում ու նրանք դեռ փնտրտուքի մեջ են:![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Phantom Lord (13.06.2009), sharick (13.06.2009)
Չեմ կարևորում, ավելին, չի էլ հետաքրքրում:
Ընկերության մեջ երաժշտական ճաշակը չեմ կաևորում, ընկերական շրջապատումս Ռաբիզ լսող էլ կա, Ռոք լսող էլ... Ինքս այդ 2 ոճից ոչմեկն էլ չեմ սիրում... ընկերական շրջապանում իմ համար դա ընդանրապես կապ չունի...
բայց երբեք չէի ցանկանա որ Ընկերուհիս օրինակ Ռաբիզ լսեր, կամ լիներ ԷՄՈ (Հայաստանում այդ երևույրը գալիս է հենց երաժշտությունից...)
Manya (13.06.2009)
Մերոնցից
Եթե մարդը լսում եմ տարբեր տեսակի երժշտություն, տարբեր ժանրերում ունի սիրելի ստեղծագործություններ կամ թեկուզ երգեր, դա դեռ չի նշանակում, որ նա չձևավորված ճաշակ ունի կամ առհասարակ չձևավորված է:
Եթե ես կարողանում եմ Ռեյին համատեղել Թաթա Սիմոնյանի հետ, իսկ հետո Բախ լսել, ուրեմն ցանկացած երաժշտություն ընկալելի ու ընդւոնելի է` նույնիսկ ամենավերջին կլկլացող ռաբիզը: Չլսել ու չսիրել որևէ երաժշտական տեսակ դեռ չի նշանակում, որ այն վատն է:![]()
Օ՜, ինչպիսի մեծամտական պոռթկումներ
Կարող էս բացատրել, ի՞նչ է նշանակում չկազմավորված մարդիկ, կամ ինչու՞ ա քեզ թվում , որ քո երաժշտական ճաշակը ավելի բարձրա շատ-շատերի երաժշտական ճաշակից:
Կամ ո՞վ է քեզ իրավունք տվել քո երաժտական ճաշակի վերեբրյալ մեծամտական տեսակետների հետ՝ վիրավորել ըստ էության քո "ճաշակից" տարբերվող երաժտություն լսող մարդկանց, նրանց անվանելով չկազմավորված, անճաշակ , թուլամորթ և այլն:
Հարգելիս, ռադիոները ստեղծված են նաև նրա համար , որ երաժշտություն հեռարձակեն: Իսկ ռադիոյով երաժտություն լսում է բնակչության մեծամասնությունը, ովքեր շատ հաճախ ավելի ճաշակով են, քան այն մարդիկ , որոնք իրենք իրենց հռչակում են ճաշակով ու սկսում են ձոներ հյուսել առ իրենց "ճաշակ":
Ambrosine (25.02.2011), Enigmatic (14.06.2009), Manya (13.06.2009), Moonwalker (25.02.2011), Ungrateful (13.06.2009), Հենո (14.06.2009), Շինարար (25.02.2011)
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Անի ես լիքը մարդ եմ ճանաչում որոնք կլասիկ երաժշտություն են լսում, բայց դատարկ ու անիմաստ մարդիկ են, ու շատ մարդիկ էլ գիտեմ որ ռաբիզ են լսում, ու կարգին մարդիկ են, նենց որ քո գրածը բնավորությունների մասին լրիվ անկապ բան ա, դու իրավունք չունես մարդկանց պիտակավորելու իրենց երաժշտական ճաշակի համար:
համաձայն չեմդատարկ մարդը ընդունակ չի դասական երաժշտությունն ընկալել ու խորանալ դրա մեջ , եթե դու այդպիսի մարդիկ ես ճանաչում ես կարծում եմ , որ ետ մարդիկ ուղղակի են լսում դասական երաժշտություն , շրջապատին ցույց տալու համար, որ իրենք ել են ճաշակով: Ես ավելին քան կարծում եմ , որ դատարկ կարդը չի կարող գնահատել դասական երաժշտությունը , որովհետև դրա համար ճաշակ ու զարգացածություն ա պետք
Շատ մարդիկ կարող են չհամաձայնել ասածներիս հետ, ամեն դեպքում դա իմ անձնական կարծիքն ա
Վերջին խմբագրող՝ ivy: 14.06.2009, 23:19: Պատճառ: մեջբերման ուղղում
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Մարդու երաժշտական ճաշակն ինձ որոշակի պատկերացում է տալիս մարդու մասին՝ զարգացածության աստճանի, դաստիարակության, նաև ընդհանուր ճաշակի, բայց դրանցով մարդու բնույթի մասին դատելը ոչ միշտ է հուսալի, քանի որ նույն մարդը այլ շրջապատում, այլ ազդեցության տակ կարող էր լրիվ այլ երաժշտություն լսել։ Ի վերջո, եկեք չմոռանանք, որ մարդիկ կան, որոնց կյանքի պայմանները, հանգամանքները նույնիսկ առիթ չեն ընձեռել, որ նրանք բարձրակարգ երաժշտություն լսեն (դե, մեր կարծիքով՝ բարձրակարգ), գոնե տեղեկանան այդ երաժշտության գոյության մասին։
Ճիշտն ասած՝ ինձ մարդու հենց բնույթի մասին ավելի շատ բան է ասում ոչ թե կոնկրետ երաժշտական ճաշակը, այլ դրա հաճախակի փոփոխումը։ Խոսքը տարբեր ոճերի երաժշտություն սիրելու մասին չէ. մարդը կարող է շատ տարբեր ոճեր սիրել, բայց դրանցից բոլորում էլ ունենալ որոշակի մնայուն սիրելի կատարողներ և/կամ կատարումներ։ Որևէ կայուն սիրելի կատարող չունեցող մարդկանց մեջ որոշակի ընդհանրություններ եմ տեսել միշտ. դեռ չեմ հիշում, որ բացառությունների հանդիպած լինեմ։ Այնուամենայնիվ, թեման չշեղելու համար չեմ ուզում խորանալ էդ թեմայով։
Մի խոսքով՝ երաժշտական ճաշակն ինձ համար խոսուն, բայց բնավ ոչ որոշիչ գործոն է։
Պատկերացրու, ես գիտեմ էդպիսի դեպք։Բայց, ինչ խոսք, հազվագյուտ են նման օրինակները։
Փոքրիկ ջան, ակումբցիների ճնշող մեծամասնությունը ռոք է լսում։Փաստորեն, բոլորը ծանր մարդիկ են ու շփման մեջ դժվարություններ առաջացնո՞ղ։
Համոզված եմ, որ պարզապես մի քանի հոգու օրինակը փորձում ես տարածել բոլորի վրա։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.06.2009, 22:40:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինչ-որ տեղ ճիշտ ես լսած երաժշտության ժանրից մարդու սոց. պատկանելիությունը դժվար չէ գուշակել, բայց ինչ անել, եթե կան դեպքեր, երբ մարդ ընդհանրապես չի լսում երաժշտություն, անտարբեր է, չի վայելում, նրա համար միևնույնն է կա թե չկա երաժշտություն, կամ Բեթհովենն ու ռաբիզը նույն ձևի աղմուկ է տվյալ մարդու համար:
Այդ դեպքում կարծում եմ չարժե նրա մասին կարծիք կազմել միայն երաժշտական ճաշակի վրա հիմնվելով:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ես էլ, եթե իմանամ մարդու սիրած երգի ոճը կարող եմ նրա մասին կարծիք կազմել...
Ես Dekada-ի հետ լրիվ համաձայն եմ... Ու ես հաստատ կարամ ասեմ, որ ասենք Beatles լսողը ավելի խելոք ու կրթվածա քան թե Թաթուլ լսողը... Ճիշտ չեմ ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ