Արմին ջան, նախ ես քայլեր չեմ անում, ընդհամենը կարծիքս եմ հայտնում։ Ու իմ ամբողջ խոսակցությունը յուղ վառելու մասին է, այն, որ ներկայիս ընդդիմությունը յուղ է վառում։ Պարզ ասե՞մ։ Կուտ է տալիս իրեն հավատացողների արդեն նոսր բանակին։ Ու ես դեռ կշարունակեմ ակտիվորեն քննադատել ցանկացած ֆուֆլո քայլ ու հայտարարություն, քանի դեռ ընդդիմությունը չի հասկացել, որ առանց պրագմատիզմի ոչնչի չի հասնելու։ Ներկայիս ընդդիմության պահվածքը նման է շիզոֆրենիայի, շիզոֆրենիայի հիմնական ախտանիշը գիտե՞ս։ Դա ինքնաքննադատության բացակայությունն է ու սեփական երևակայության մեջ ծնված կատեգորիաների նկատմամբ կույր հավատը։ Ինչ եմ առաջարկու՞մ։ Առաջարկում եմ ամպերից իջնել հողի վրա, չխաբել միմյանց, ստեղծել անկեղծ ու պրագմատիկ մթնոլորտ, որտեղ գերիշխում է առարկայական ճշմարտությունը։ Ես հակված չեմ վերացական լոլոներին հավատալու ու արդեն իմ ականջների համար տհաճ է նույնսիկ լսելը։ Հիմա այս կտերի մեջ ոչ մի քայլ ինքս չեմ անի, որևէ մեկին էլ խորհուրդ չեմ տա անել, միակ խորհուրդը որ կտամ, շուտափույթ լքել այս կեղծավորություններով ու ստախոսություններով հագեցած երկիրը։ Հենց այսօր այս ընդդիմությունը դառնա իշխանություն, շարունակելու է նույն կերպ ստել, նույն կերպ մոլորեցնել հասարակությանը ու չընդունել ոչ մի քննադատություն։ Այն որ դուք կոչում եք պայքար, շարժում, կամ չգիտեմ ինչ, դա նույն ոչմիբանն է իմ աչքերով, որովհետև իմ աչքերով ոչինչ էլ չի փոխվել այս երկրում մինչ այժմ այդ պայքար կոչվածի արդյունքում, նույնսիկ կասեմ, որ դիկտատուրան կատարելագործել է իր մեթոդիկան։ Ասում եմ օրինակներ բերեք, կոնկրետ բան ասեք՝ կամ վերացական մտքեր եք արտահայտում հզորության ու հավերժության մասին, կամ էլ ասում եք հրապարակելու ենթակա չի։ Ինչո՞վ եք տարբերվում իշխանություններից։ Ինչո՞վ են ընդդիմության կռուտիտները տարբերվում ասենք վարչապետի կռուտիտներից։ Մեկը կռուտիտ է լինում, թե երկրում գժոտ բարելավումներ են արվում, տնտեսություն, արդյունաբերություն, հարկային, ֆլան–ֆստան, իսկ մյուսը կռուտիտ է լինում, թե գժոտ պայքար են տանում երկրի առջև կանգնած մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ՝ սահմանադրական կարգ, Ղարաբաղի հարց, ֆլան–ֆստան։ Ընդդիմության հիմիկվա գործելակերպը մոտավորապես այսպես է՝ չգիտեմ երբ, չգիտեմ ոնց, չգիտեմ որտեղ, չգիտեմ ինչ է լինելու։ Ուրեմն ոչինչ չեմ առաջարկում, առաջարկեք դուք՝ ՀԱԿ–ի անդամներդ։ Եթե շարունակելու եք ձերը պնդել վերացական հիմնավորումներով, ապա մասնավորապես իմ՝ քաղաքացուս վրա խաչ քաշեք։
Էջանիշներ