Ես կարճ գրեցի: Նկատի ունեի մասնակիցների իրական թվի 40-ից 50 տոկոսը
Օրինակներն աչքիդ առաջ են ամեն օր, ու այն, որ քաղաքական բոլոր շրջանակներում միշտ ՀԱԿ խոսքն է քննարկվում ու շատ հաճախ ըստ դրա են շատ բաներ դասավորվում, փաստ է:
Բայց կոնկրետ օրինակների պահով այս պահին կարող եմ մենակ Դեմիրճյանի նման ասել. «Հետո, անձամբ կբերեմ..»:
Հավես չունեմ քրքրելու: Չնայած կարող ենք հիշել նույն ՀՅԴ, Ժառանգություն և մյուսների արձագանքները նույն պլատֆորմի սցենարին: Ժառանգություն, որն ընդամենը 2 օր առաջ ասում էր «Չկայացած ուժ է ՀԱԿը», հիմա պատրաստվում է այդ չկայացած ուժի առաջարկը քննարկել, Դաշնակցություն, որ համագործակցության եզր չէր տեսնում, հանկարծ պետք է քննարկի, ու ընդհանրապես բոլոր ուժերում քննարկման N1 թեմա է դարձել: Գիտե՞ս ինչու: որտև բոլորն էլ գիտեն, որ ՀԱԿ-ը հենցէնպես բան չի ասում, ու անկախ իրենցից մնացած ամեն ինչը հյուսում են դրա շուրջը, հաշվի նստում:
Էջանիշներ