ահա լրիվ համաձայն եմ
ինչով էլ հիմա մենք զբաղված ենք ամսի 12-ից այս կողմ, մազոխիստաբար ինքներս մեզ փնովում ենք ու արդեն համակրեպվելու ախտանիշներն ակնհայտ են
թեման կարծեմ հանրահավաքի և այնտեղ հնչեցված մտքերի մասին է
ուրեմն , կարող եմ ինքս էլ արտահայտվել
ես կողմ եմ հանրահավաքների ժամանակավոր դադարին
սկզբում ինձ մոտ էլ հուսահատ վիճակ էր, թվում էր անմիտ քայլ որն ուղղակի սպանում է Շարժումը
բայց հետո ես հասկացա, որ սա մեզ ընձեռված հիանալի հնարավորություն է ավելի ամուր կանգնելու, ավելի բանիմաց դառնալու, մեր արքերն ավելի մեծացնելու համար
այն, որ այս վերջին ընտրությունները խայտառակ կեղծվեցին ես մեր՝ՀԱԿ-ի մեղավորությունն էլ եմ տեսնում, որովհետև մենք չկարողացանք, այսինքն չհասցրեցինք արթնացնել մարդկանց, հիմա, երբ չկա դիմացում ընտրություն, մեր գործն ավելի հեշտ կլինի , ու կարծում եմ ավելի արդյունավետ
բացի դրանից , գտնում եմ, որ երբ չկա այլընտրանք, կամ էլ այլընտրանքը ներկա իրավիճակին համակերպումն է /որն ինձ համար անընդունելի է/ ապա պետք է ստեղծված դրությունից մաքսիմալ օգուտը քաղել Շարժման համար
գիտեմ կլինեն հուահատվողներ, նույնիսկ կլինեն մեզ ռոմանտիկներ համարողներ, կամ էլ անհույս հեղափոխականներ, բայց ես գոնե ինքս ինձ համար գիտեմ, որ չեմ նստելու տանն ու քննադատեմ, բողոքեմ, վատաբանեմ, հայհոյեմ ու քաշվեմ մի կողմ, այլ անելու եմ այն ամենը , ինչը կօգնի, որ մեկ օր շուտ հասնենք մեր նպատակին, որը բնավ էլ առաջնահերթ իշխանափոխությունը չէ, այլ քաղաքացիական հասարակության ձևավորումը /ըստ ինձ/
Հ.Գ. ինձնից քաղաքական մեկնաբան դուրս չի գա![]()
Էջանիշներ