Եվ ի՞նչն է այդտեղ հետաքրքիր, այն որ Տեր-Պետրոսյանը 12 կետանոց բարի ցանկություններով ու երեք ամիս հետո հանրահավաք անելու ցանկությամբ կզցրե՞լ է «Ժառանգությանն» ու Գալուստ Սահակյանին:
Եվ ի՞նչն է այդտեղ հետաքրքիր, այն որ Տեր-Պետրոսյանը 12 կետանոց բարի ցանկություններով ու երեք ամիս հետո հանրահավաք անելու ցանկությամբ կզցրե՞լ է «Ժառանգությանն» ու Գալուստ Սահակյանին:
Si vis pacem, para bellum
Սա ավելի շուտ կենացա քան թե վերլուծական: Ժառանգությունն ասումա եկեք համագործակցենք, մարդու աչքին երևումա որ ուզում են իրան թախտից գցեն: Հենց ԼՏՊ-ն էր ասում, որ ընդդիմության դաշտը շատ լայնա, և բոլորին էլ տեղ կա:
Սեպտեմբերի 18-ն էլ նենցա ներկայացնում , կասես նենց խոդա արել ԼՏՊ_ն որ անցնելուա նրագույն պատմության դասագրքերը: Ասելու բան չկա, ու չի ուզւմ հանրահավաքներն արժեզրկի:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Գյուղացուն հարկավոր է ցնցել, բանվորին հարկավոր է կռտել...Ապեր շատ բան եմ ասել, գլուխս պատին եմ տվել: Նոր լիդերը ֆայլա-բազարում կանգնած չի որ գնանք ավտոն քցենք, բերենք: Համ էլ Նիկոլը տենց բան չի ասում, թե նոր լիդեր է պետք, դու ես փորձում երևակայորեն իր տողերի արանքում հետին մտքեր տեսնել: Որ ուզում է, թող այդպես էլ ասի, նամյոկների մոդան անցել է:
Si vis pacem, para bellum
Բայց որ գնաս ֆայլաբազառ ասես լիդերա պետք գիտես ինչ կկատարվի`կուտեն ավտոն...ամենօր կարանք միտինգ անենք այ էդքան լիդեր կա ընդեղ....
ՀԱԿ-ը, քաղաքական պայքարը, Լևոնի փորձը շատ լավ պայմաններն են ստեղծում նոր լիդեր( ներ ) կրթելու, պատրաստելու համար...Ու այս ժամանակում վստահ եմ երիտասարդները շատ մեծ փորձ ձեռք բերեցին:
Հա Նիկոլը բացահայտ չի ասում: Բայց ինչ ասեր? Հո չէր ասելու Լևոնը սպառելա իրան? Մենակ մնում էր Նիկոլը էտ ասիԲայց մարդը հստակ ասում է, որ երիտասարդների դերը պետք է ընդգծել...Որ ինչ? Հա երեևի ի նկատի ունի, որ գնան ֆայլաբազառ գործ ման գալու
![]()
Ապեր, չես պատկերացնի, թե Հայաստանում ինչքան մեծ կարիք կա պարզ ու անկեղծ խոսքի: Էն որ մարդը ասում է էն, ինչ նկատի ունի: Հայաստանում քաղաքականություն ասելով հասկանում են մենակ կռուտիտներ, թոզ փչոցի ու մուկ տշոցի: Դիվանագիտությունն էլ խառնում են ստախոսության հետ: Ժողովրդի հետ պարզ ու անկեղծ պետք է լինես, ինչքան էլ ձեռնտու չլինի էդ անկեղծությունը, որովհետև հակառակ դեպքում խաղում ես ամենակարևոր գործոնի՝ հավատի հետ: Բա մարդիկ հավատի շնորհիվ են սարեր շուռ տալիս, ոչ թե ոմանց ցանկալին իրականություն տեսնելու բուռն ցանկության շնորհիվ:
Հիմա չի ասում, կասի մի կես տարուց, կամ մի տարուց, ոնց որ Վանոն ասեց Լևոնի մասին, որ Լևոնը հոգնել էր: Ու Նիկոլն էլ բնականաբար կգնա Վանոյի ճամփով, սաղ կյանք թռած, առանց ընտանիք: Իրենց տենց կայֆ են ստանում տառապանքների մեջ: Մազոխիզմը մեր ազգային ազատագրական հատկանիշներից է:
Si vis pacem, para bellum
Իմ կարծիքվ վերլուծականը այ սա է
http://new.aravot.am/index.phpԴադարի «պլյուսը» եւ «մինուսը»
Ինչպես եւ սպասվում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ զանգվածային միջոցառումները 3 ամսով դադարեցնելու մասին հայտարարությունը միանշանակ չի ընկալվել ընդդիմության կողմից. խուլ, իսկ երբեմն նաեւ բացահայտ բողոքի ձայները լսվում են ընդդիմադիր տարբեր շրջանակներից: Անձամբ ինձ թվում է, որ հանրահավաքների եւ երթերի դադարեցումը ՀՀ առաջին նախագահի միանձնյա որոշումն է, իսկ բոլոր տեսակի առարկություններին նա հնարավորություն ունի պատասխանելու. «Ա՞յլ մարտավարություն եք ուզում՝ գնացեք, իրականացրեք առանց ինձ»: Եվ քանի որ պարզ է, որ առանց Տեր-Պետրոսյանի Կոնգրեսը 5 րոպեում կփլուզվի ու կբաժանվի 15-20 մասի, «ամառային արձակուրդներից» դժգոհների մեծ մասը գերադասում է տրտնջալ նեղ կուսակցական կամ (որը գրեթե նույնն է) ընկերական շրջանակներում:
Ինչպես բոլոր քաղաքական որոշումները, այս մեկն էլ ունի իր «պլյուսներն» ու «մինուսները»: Վերջիններիս թվում կարող է լինել ընդդիմության «շարժիչ ուժի» որոշակի հիասթափությունը: Բանն այն է, որ բողոքական զանգվածը Հայաստանում ինչպես հիմա, այնպես էլ առհասարակ վերջին 18 տարվա ընթացքում կազմում է բնակչության զգալի մեծամասնությունը: Բայց այդ զանգվածի միայն 20-30 տոկոսն է մշտապես գտնվում ակտիվ, մարտական «մարզավիճակում»: Պատմականորեն մեզ մոտ այնպես է դասավորվել, որ այդ «մարտական» ընդդիմության կորիզն են կազմում, այսպես կոչված, «բետեէռ կանայք», որոնք 1988-ին մոտ 40 տարեկան էին, իսկ այժմ՝ չենք ասի, թե որքան, որովհետեւ կանանց տարիքի մասին խոսելն ընդունված չէ: Ի դեպ, այդ կանայք 96-ին նույնքան հակալեւոնական էին, որքան հիմա՝ լեւոնական: 2007-ի վերջում ձեւավորված ընդդիմադիր շարժման անվիճելի նվաճումներից մեկն այն էր, որ այդ շարժմանը միացան հազարավոր երիտասարդներ, որոնք հասունացել են անկախության տարիներին: Այդպիսով, ընդդիմության ակտիվ բողոքի «շարժիչ ուժն» են վերոհիշյալ կանայք եւ ռոմանտիկ պատանիները, մնացած դժգոհներից շատ-շատերը այս կամ այն պատճառով (առաջին հերթին՝ պարզապես վախից) նստած են տանը: «Շարժիչ ուժ» հանդիսացող ընդդիմության ակտիվիստները ամեն օր գործելու, պայքարելու կարիքն ունեն. նրանց «զբաղեցնել» միայն Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքներով»՝ ռեալ չէ: 3 ամսվա ընթացքում նրանց մի մասի ավյունը գուցե մի փոքր մարի:
Բայց Կոնգրեսի համար գուցեեւ ավելի վարկաբեկիչ կլինեին ինքնանպատակ եւ անբովանդակ հանրահավաքները, նստացույցերն ու երթերը: Չեմ պատկերացնում, թե դրանցից բացի՝ փողոցային պայքարի եւ քաղաքացիական անհնազանդության ո՞ր օրինական ձեւերն են Հայաստանում կիրառելի: Ենթադրենք, ամառվա շոգին ժողովուրդը ամիսը երկու անգամ հավաքվում է Մատենադարանի մոտ: Որքանո՞վ է դա նպաստելու ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը: Այնպես որ՝ «պաուզա վերցնելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը ընդդիմության մարտավարության տեսակետից, հավանաբար, ճիշտ էր: Ուրիշ հարց, թե ինչ է այդ «պաուզային» հետեւելու:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ