Չամիչ ջան ես յոգայի ոչ մի գիտելիք էլ չունեմ և չեմ կարդացել յոգային վերաբերվող ոչ մի գրականություն:
Ես քեզ հետ համաձայն եմ որ դա առաջ տրված է եղել հատուկ ընտրյալներին, սակայն ես քեզ հավաստիացնում եմ, հիմա բացարձակ կարիք չկա այդ ճգնաոր ճանապարհը անցնելու:
1987 թվականից հետո, երբ մարդկությունը երկիր մոլորակի ճակատագիրը փոխեց, նա իրավունք ստացավ մտնելու հինգերորդ տարածություն և այդ օրվանից սկսված երկիր մոլորակ սկսեց մուտք գործել այն էներգիաները որոնք մինչև այդ թաքցրված է եղել մեզանից, քանզի մեր մոլորակի լույսը չի համապատասխանել, որպեսզի այդ բարձրագույն էներգիաները գան մեր մոլորակ:
Հիմա հոգևոր կյանքի հետ կապված ամեն բան մարդկությունը իրավունք է ստացել իմանալու իր ներսից, սրտից:
Սիրտդ ամենալավ ուսուցիչն է, նա քեզ կասի ամեն բան, միայն սկզբից սովորի ապրել քո սրտում, սովորի մտածել սրտով և զգալ գլխով, այդ ժամանակ էլ, կրկին հավաստիացնում եմ դու կապշես, երբ իմանաս թե ով էս ԴՈՒ իրականում, և ինչ անսահման հնարավորություններով էս օժտված այս մոլորակում:
Ես աստրալ կյանքից, երրորդ աչքից ինչպես նաև գույներից «աուրա» ձայներից, բացարձակ տեղեկություն չեմ ունեցել, իսկ հիմա կարող եմ վստահ ասել, որ այդ ամենը իրականություն է, իսկ այս մեր «իրականությունը» ընդհամենը աչքի տեսիլք է որը թելադրում է մեր ուղեղը:
Էջանիշներ