Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Սելավի, իրականում ես այդ հարցերի պատասխանը գիտեմ, պարզապէս ուզում էի լսել քո անձնական հասկացողությունը այդ մասին...
Աստրալի մասին էլ բավականին գիտելիք ունեմ...


Ուզում ես ասել որ այդ գրքի հեղինակը կատարյալ ձևով ստացել է հաղորդակցություն Ապագայի մասին Չանեիլինգի միջոցով և դա բացարձակ ճշմարտություն է՞...
Ապագայի մասին շատ շատերն են սխալվել, բայց դա անհնարին չե իմանալ...
Իսկ երրորդ աչքի բացումը և Աստրալ դուրս գալը այդքան էլ հասարակ բան չե, դա համարյա անհնար է այս դարաշրջանում, շատերին եմ հանդիպել նման սպեկուլյացյա անելիս, նրանք պարզպես շառլատաններ են...
Այդ բոլորի հիմքը Յոգան է, այսինքը Հատհա և հետո Աշտանգա յոգաների կատարելագործումը հասցնում է աստրալի և երրորդ աչքի բացման, այդ ջամանակ մարդ կարող է տեսնել անցյալը և ապագան, որոնք կոչվում են Տրի Կալա Գյա, (տրի-երեք, կալա-ժամանակ, գյա-գիտակից), բացի դրանից կա նաև Բհրիգու Սամհիտա, որը Բհրիգու Մունին է գրել և համարվում է Վեդա, որտղ մարդ կարող է սովորել տեսնել անցյալը ,ներկան և ապագան...
Ստեղ էլ է պետք օգտագործել բանականությունը և ոչ թե միտքը ճիշտա հասկանալու համար, թե ինչը ինչ անուն ունի...
Յոգի ջան ոչ մի դժվարություն էլ չկա, դա առաջ էր, որ հատուկ ընտրիալներին էր տրված իմանալու այդ հոգևոր գաղտնիքները և դրանք տիրապետելու, իսկ հիմա երկիր մոլորակի էներգիան համապատասխանում է, որպեսզի այդ հոգևոր նուրբ ոլորտներին սովորական մարդիկ ևս հասու լինեն:
Առաջ հոգևորականները պիտի ճգնաոր կյանք ապրեին, որպեսզի կարողանաին հասնել դրանց իմացությանը, իսկ հիմա այդ ճգնավորությունը բացարձակ պետք չէ, ընդհամենը պետք է ցանկություն և ընդունել որ ամեն « գործիք» դու ունես քո ներսում Աստվածայինից դրված և օկտագործես այդ գործիքները:
Այդ երրորդ աչքը բոլորն էլ ունեն սակայն քչերն են ցանկանում ակտիվացնել այն, որովհետև դա անվանում են հեքիաթ և չեն հավատում որ այդպիսի բան կա:
Իսկ եթե գիտակցաբար սկսեն ակտիվացնել բոլորն էլ հասու կլինեն ամեն հոգևոր գաղտնիքներին:
Սիրելի Յոգի ապագայի մասին, այլևս ոչ ոք չի կարող գուշակել, քանի որ մարդկությունը թևակոխում է մի փուլ, որտեղ ամեն մարդ իր վաղվա օրը ինքն է կառուցելու, ու կախված մարդկության մեծամասնությունից թե ինչ մտքերով են ողողված լինելու, դա էլ որոշելու է հետագա ընդհանուր մարդկության ճակատագիրը, մեր մտքերը կարող են փլուզել այս երկրագունդը, ինչպես նաև կարող են շենացնել և սիրով լցնել ամեն քառակուսի մետրը:
Իսկ այդ գիրքում խոսվում է մարդկության թևակոխած նոր փուլի մասին, թե ինչ առավելություններ է ունենալու մարդ արարածը, և ինչպես են փոխվելու բոլոր դրույթները:
Որ այդ գործնթացը արդեն անկասելի է դա է վկայում շատ բաների առկայությունը թեկուզ բնության փոփոխությունը, Ինդիգոների, այսինքը մարդկային նոր ռասսայի երկիր մոլորակ գալը, մարդկության գիտակցության կտրուկ վերելքը, սրանք գործնթացներ են որ նախապատրաստում են 2012 թվականի քվանտային թռիչքին: Երկիր մոլորակը մտնում է հինգերորդ տարածություն, որտեղ ամեն բան փոփոխվելու է: Այլևս չեն լինելու այս միկռոէլեմենտային մոտեցումները, որոնք մարդուն հեռացնում է իր բնույթից, այսինքը մարդը հասկանալու է որ իր գեր նպատակը ոչ թե բաժանություններ դնելն է այլ միասնական դրախտ պատրաստելը երկիր մոլորակում, որտեղ ամեն մարդ սիրով և ներդաշնակության մեջ կլինի տիեզերքի և Աստծո հետ: