User Tag List

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

  1. #46
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրայր, փաստորեն Աստծո խոսքը քո ձևով հասկանալով դուրսա գալիս, որ էս կյանքը անիմաստա; Բա էլ չարի ու բարու պայքարի իմաստը ո՞րն ա: Բա էլ հարազատի նկատմամբ սիրո իմաստը ո՞րնա: Չէ որ Աստված Սեր է: Ուրեմն դու բացի քեզնից ոչ ոքի չես սիրում, քանի որ մտածում ես լոկ քո հոգու «փրկության» մասին: Սիրել նշանակում է պատրաստ լինել թշնամու կոկորդը կրծել հանուն հարազատներիդ ու եթե պետք է կյանքիդ գնով: Դե քո հետ հայրենասրության մասին խոսելն էլ ավելորդ է…
    Աստծո բոլոր խոսքերն ու գործերն էլ տրամաբանական են, եթե կարողանաս մի քիչ ճիշտ հասկանաս: Իսկ քո մոտեցման մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Ի՞նչ արժեք ունի հոգուդ փրկությունը առանձ պայքարի, ինչիդ է պետք նման «փրկված», բայց ողորմելի հոգին:

    հ.գ. Կներես իհարկե, որ կոպիտ եմ արտահայտվում, բայց այլ կերպ չէի կարող քեզ հասցնել մտքերս:
    Դու այդպես ես արտահայտվում որովհետև Աստծուն չես ճանաչում, նրա գործերն անքննելի են, ու՞ր մնաց տրամաբանականը...
    Ինչ վերաբերվում է կոկորդ կռծելուն, կամ չարի և բարու կռվին դրանք հեքիաթներ են, Հիսուսի անունից անգամ դևերը սարսափում են, նրա առաջ ամեն բան խոնարհվում է և ամեն ծունկ պիտի կրկնվի ու ամեն լեզու Տեր պիտի դավանի.....
    Եթե մարդը գտնվում է Աստծո հովանու տակ այլևս տագնապելու կարիք չունի, նա կարող է սիրել առանց ատելու։
    Եթե չես հավատում կարդա Զաքարիա 4:6-7 համարները։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  2. #47
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մոդերատորական. Մի շարք գրառումներ առանձնացվել են <Կյանքի խոսք (խարիզմատներ)> թեմայից` իբրև առանձին քննարկման նյութ: Խնդրում եմ նախորդ քննարկմանը չմասնակցածներին` գրառում անելուց առաջ նախ մի թեթև աչքի անկացնել նախորդ գրառումները, ինչպես նաև խնդրում եմ ցանկացած տեսակետի նկատմամբ ցուցաբերել հավասարակշռված մոտեցում:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (06.06.2009), Կտրուկ (07.06.2009)

  4. #48
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    սենց ասեմ՝ այսինքն ես չեմ ասում այլ կտակարանը՝
    ուզում ես օրինավոր ամուսին ու լավ հայր եղիր ընտանիքիդ համար.
    ուզում ես մեծն բարեգործ եղիր .
    ուզում ես կյանքդ մի քանի անգամ տուր հայրենիքիդ համար
    ուզում ես պարկիր նռնակի վրա որ մյուսները չվնասվեն
    մեկ է՝ եթե Հիսուսին տեր ու փրկիչ չես ընդունել՝ դատապարտության տակ ես։
    Նույն Կտակարանը պատվիրում է օրինավոր ամուսին ու լավ հայր լինել, կյանքը տալ մերձավորների համար՝ հարկ եղած դեպքում պառկելով նռնակի վրա: Հենց դա էլ կլինի Հիսուսին Տեր և Փրկիչ ճանաչելը: Բառերով չէ, որ Քրիստոսին Փրկիչ են ընդունում, ոչ էլ «ալելույա» կամ «փառք Աստծո» ասելն է վկայում դրա մասին, այլ վարքը:

    Համոզվելու համար կարելի է կարդալ հետևյալ պատգամը.
    Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։ (Մատթ. Է 21-23)

    Մարդիկ կատարել են Քրիստոսի պատգամը՝ կյանքները տվել են իրենց մերձավորների համար: Եկեք փորձենք հասկանալ ոչ միայն Ավետարանի տառը, այլև Հոգին՝ այն մեծագույն սիրո և ողորմության Հոգին, որով Քրիստոս Իր կյանքը զոհեց մարդկության համար:

  5. #49
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն Կտակարանը պատվիրում է օրինավոր ամուսին ու լավ հայր լինել, կյանքը տալ մերձավորների համար՝ հարկ եղած դեպքում պառկելով նռնակի վրա: Հենց դա էլ կլինի Հիսուսին Տեր և Փրկիչ ճանաչելը: Բառերով չէ, որ Քրիստոսին Փրկիչ են ընդունում, ոչ էլ «ալելույա» կամ «փառք Աստծո» ասելն է վկայում դրա մասին, այլ վարքը:

    Համոզվելու համար կարելի է կարդալ հետևյալ պատգամը.
    Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։ (Մատթ. Է 21-23)
    Կա երկու հայրենիք։ Մեկը՝ մեր հոգում նվիրական մի գաղափար(հավերժ անիրական) և մյուսը՝ իրական.նյութական։ և այդ երկրորդ ՝ տեսանելի ու շոշափելի հայրենիքը՝ դա մեծամասամբ. սեփական անձերը 5000 դրամով վաճառքի հանած մարդիք են։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hrayr (08.06.2009)

  7. #50
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    [I]Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի,
    Այո Արսեն ՈՉ ամեն մարդ։ Այսինքն Տեր կանչելը պարտադիր հանգամանք է.սակայն Տեր կանչողներից ոչ բոլորն են անկեղծ կանչում։Իսկ չկանչողների մասին ընդհանրապես խոսք չկա։ Քանի որ գրված է ՙքո շուրդերով պիտի խոստովանես՚
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։:
    Այստեղ մի տող ՙպակասում է՚ ՙչէ՞ որ քո անունով հայրենիքի համար զոհվեցինք՚։
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը

    Մարդիկ կատարել են Քրիստոսի պատգամը՝ կյանքները տվել են իրենց մերձավորների համար:
    ՙՀավատքը առանց գործերի ՝մեռած է։Գործերն էլ՝ առանց հավատք են մեռած՚։
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք փորձենք հասկանալ ոչ միայն Ավետարանի տառը, այլև Հոգին՝ այն մեծագույն սիրո և ողորմության Հոգին, որով Քրիստոս Իր կյանքը զոհեց մարդկության համար:
    կոնկրետ մարդկության ո՞ր մասի. կամ ինչ տիպի համար։

    Արսեն ջան.կներես իհարկե.բայց այս հարցի շուրջ անհանգստությունդ ինձ ստիպում է մի հարց ուղղել քեզ։Նորից ներողություն՝բայց. հնարավո՞ր է որ դու պատերազմում կորցրած մտերիմ մարդ ունես. որ կարծում ես թէ Աստծուն չէր ընդունել։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 07.06.2009, 15:43:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hrayr (08.06.2009)

  9. #51
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Ես չգիտեմ թե որ կրոնը, կամ որ տերտերը ինչա ասել զենք պահելու մասին, բայց ես միայն մի բան եմ հասկանում, որ հանուն քո հարազատ երկրի, քո հարազատների և առաջին հերթին հանուն քեզ երկիրը պաշտպանելու համար պետք է զենք վերցնել և պայքարել հանուն անկախության, հանուն քո, քո երկրի և երեխանների ապագայի համար

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (08.06.2009), davidus (09.06.2009), Lion (07.06.2009), յոգի (07.06.2009)

  11. #52
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա երկու հայրենիք։ Մեկը՝ մեր հոգում նվիրական մի գաղափար(հավերժ անիրական) և մյուսը՝ իրական.նյութական։
    Այդպես է, բայց մենք ապրում ենք Երկրի վրա, մեր Հայրենիքում: Եվ նախքան հավերժականը և Աստծուն սիրելը պետք է սիրենք մեր մերձավորներին, հայրենակիցներին: Հակառակ դեպքում մեր սերն առ Աստված անկեղծ չէ: Այդ մասին է գրում Ս. Հովհաննես առաքյալը.
    Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եւ նրանից ունենք այս պատուիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը։ (Ա Հովհ. Դ 20,21)

    և այդ երկրորդ ՝ տեսանելի ու շոշափելի հայրենիքը՝ դա մեծամասամբ. սեփական անձերը 5000 դրամով վաճառքի հանած մարդիք են։
    Կարծում եմ, ոչ թե անձը, այլ ձայնը: Ինձ համար էլ է ցավոտ այս փաստը, բայց, միևնույն է, բոլոր այդ մարդիկ մեր հայրենակիցներն են և մենք պարտավոր ենք սիրով վերաբերվել նրանց (եթե մտադիր ենք հետևելու վերը նշված պատվիրանին):

  12. #53
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    [/COLOR]Այո Արսեն ՈՉ ամեն մարդ։ Այսինքն Տեր կանչելը պարտադիր հանգամանք է.սակայն Տեր կանչողներից ոչ բոլորն են անկեղծ կանչում։Իսկ չկանչողների մասին ընդհանրապես խոսք չկա։ Քանի որ գրված է ՙքո շուրդերով պիտի խոստովանեսՙ
    Ուրեմն, բոլոր հեթանոսները (ներառյալ մեր հայրերից բարեպաշտները) դատապարտված են կործանմա՞ն: Բայց չէ՞ որ.
    Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրէնք ունենալու, առանց օրէնքի էլ կը կորչեն. իսկ նրանք, որ օրէնք ունենալով մեղանչեցին, օրէնքով էլ կը դատուեն (որովհետեւ օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրէնքը կատարողնե՛րը պիտի արդարացուեն։ Եւ ուրեմն հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէ՛ն են օրէնքի գործերը կատարում. նրանք, օրէնք չունենալով, իրենք իրենց համար իսկ օրէնք են։ Նրանք ցոյց են տալիս, թէ Աստծու օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ եւ իրենց խորհուրդների մէջ միմեանց մեղադրելով կամ արդարացնելով), - այն օրը, երբ Աստուած պիտի դատի մարդկանց գաղտնի գործերը, ըստ իմ աւետարանի, Յիսուս Քրիստոսի միջոցով։

    Այստեղ մի տող ՙպակասում է՚ ՙչէ՞ որ քո անունով հայրենիքի համար զոհվեցինք՚։
    Ճիշտ է, բացակայում է, քանի որ դևեր հանելն ու զորություններ գործելը շատ քիչ է խոսում սիրո արտահայտման մասին, իսկ կյանքը մերձավորի համար զոհելը՝ շատ:

    ՙՀավատքը առանց գործերի ՝մեռած է։Գործերն էլ՝ առանց հավատք են մեռած՚։
    Թույլ տվեք անդրադարձել. «գործերն էլ առանց հավատք են մեռած» մասը դուք եք ավելացրել Հակ. Բ 20-ին կամ 26-ին: Ասածս այն է, որ հավատքի իրական ապացույցը ոչ թե մարդու խոսքն է, այլ գործերը:

    կոնկրետ մարդկության ո՞ր մասի. կամ ինչ տիպի համար։
    Զարմանալի հարց է: Բոլորի, իհարկե:
    որովհետեւ Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին. եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար։ (Բ Կորնթ. Ե 14, 15)

    Բայց տեսնում ենք փառքով եւ պատուով պսակուած Յիսուսին, որ մի փոքր հրեշտակներից աւելի ցածր էր դասուել մահուան չարչարանքները յանձն առնելու պատճառով, որպէսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի (Եբր. Բ 8)

    Արսեն ջան.կներես իհարկե.բայց այս հարցի շուրջ անհանգստությունդ ինձ ստիպում է մի հարց ուղղել քեզ։
    Խնդրեմ, ներողություն խնդրելու կարիք չկա:

    Նորից ներողություն՝բայց. հնարավո՞ր է որ դու պատերազմում կորցրած մտերիմ մարդ ունես. որ կարծում ես թէ Աստծուն չէր ընդունել։
    Ոչ, չունեմ:
    Վերջին խմբագրող՝ ars83: 07.06.2009, 21:25:

  13. #54
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսեն.կոնկրետ մարդու համար ավելի վտանգավոր է ինքն իրեն.իր միջի զարգացող հիվանդությունը.քան արտաքին վտանգը։Նույնն էլ պետության պարագայում է։ էսօր ներսից գործող թշնամին առավել վտանգավոր և մահաբեր է քան արտաքին թշնամին։Արտաքին թշնամին օգնում է ազգին միավորվելու.իսկ ներքին թշնամին այն կազմալուծում .քանդում է ներսից։Իրականում թուրքից վատն է ՝կրթական համակարգը ավերողը.՛ձայներ գնողը. ազգի վրա իր սեփական բանակ հանողը.կոռումպացված չինովնիկը.... երկար կարելի է թվարկել։
    Համաձայն եմ բոլոր թվարկվածի հետ: Այս ամենի համար կա սահմանադրություն, որի սահմաններում պետք է լեգիտիմ և վստհելի կառավարման համակարգ ձևավորվի: Առաջարկում եք գնդակահարել ներկա ղեկավարության անդամներին Հանրապետության հրապարակո՞ւմ: (Ի դեպ, պայքարը նշված երևույթների դեմ ևս սիրո արտահայտություն է առ Հայրենիք, կարծում եմ)։
    Դէ արի զենք վերցնենք պաշտպանենք մեր երկիրը. բա խի չենք վերցնում ու ամեն մեկին արժանին հատուցում հը՞։
    Որովհետև
    մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։
    (Եփես. Զ 12)
    Շարունակությունը գիտեք, իհարկե:

    Հ.Գ. Մենք թեմայից չե՞նք շեվում:
    Վերջին խմբագրող՝ ars83: 07.06.2009, 21:27:

  14. #55
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։
    (Եփես. Զ 12)
    Այ հենց այս տողերն էլ ուզում էի լսել անձամբ քո ներկայացմամբ։

    Իսկ ընդհանրապես ՝հարգելի Արսեն շատ լավ է որ գիտեք կտակարանի իմաստությունները և մեջբերումներ եք կատարում։ ՈՒ փառք Աստծո որ մի քիչ էլ ինձ է տվել այդ տողերը հասկանալու հնարավորությունը։Դու բավական ծավալուն զրույցի տեղ ես տալիս քո մեջբերումներով.բայց հիմա այն տեղն ու ժամը չէ որ բերեմ առարկություններ։կան նյութեր որոնք հանրային քննարկման համար նպատակահարմար չեն։Ուստի. եթե Աստված կամենա՝ մեկ այլ տեղ.այլ այլ առիթով։։

  15. #56
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մի հրաշալի անձնավորություն աղոթում էր Աստծուն՛
    -Աստված ջան ամբողջ տիեզերքի ապրող էակների մեղքերը տուր ինձ, թող ես հավերջ գնամ դժողք բոլորի փոխարեն և բոլորը Ազատագրվեն ...
    սա իրական գթասրտություն է և շատ հազվագյուտ է...
    Աստված Արդարության կողմն է և եթե ամեն ինչ արվում է Արդարության համար լինի մրդ սպանել, Հայրենիք պաշտպանել, ընտանիք պաշտպանել, դա մեղք չե ...
    եթե վայրի կենդանին հարձակվում է ընտանիքիտ վրա, չես կարող նրան սիրել, որպես մերձավոր, կամ թշնամի, նույնը մարդանման կենդանին երբ հարձակվում է հայրենիքի կամ ընտանիքիտ վրա ու կոտորում է, ո՞վ ունի այդ հնարավորությունը սիրել այդ կենդանիներին, Կա՞ արդյոք նման մի քրիստոնյա, թե պարզապես դատարկ խոսքեր են...
    Պրոբլեմը դրանում է, որ ոչ ոք, ոչ մի կրոնական, կամ հավատացյալ, չգիտեն Հոգու գիտությունը, չգիտեն որ մարմինը սպանելով չի նշանակում հոգու սպանություն, ...
    Միյայն իրական գիտելիքը կարելի է սատանալ Արիական վեդաներից այդ մասին...
    Արիյականության փիլիսոփայությունը ուսուցանում է, եթե ագրեսիվ թշնամին հարձակվում է, եթե հնարավոր չե պաշտպանվել միակ ձևը սպանելն է ապա պետք է սպանել, և սպանելով նման ագրեսիվ էակների դա նրանց համար օգուտ է, որովհետև դա նրանց հնարավորություն է տալիս էլ ազատվել իր կատարած մեղքերից և կանգնեցնել ապագայում կատարել նոր մեղքեր...
    Արիական Մահաբհարատայում ասվում է մի պատերազմի մասին, որը տեղի ունեցավ մոտ. 5000 տարի առաջ և տևեց 18 օր, որին մասնակցում էր ամբոջ աշխարհը, որը բաժանվել էր երկու մասի, այդ պատերազմում զոհվեցին 640 մլն. մարդ...
    Մահաբհարատայում ասվում է որ Աստծո Գերագույն Անձնավորությունը ներկա էր Երկիր մոլորակի վրա Կրիշնա անունով, պատերազմը տեղի ունեցավ երկու հորեղբոր տղաների միջև, Կաուրավների և Պանդավների միջև, Կաուրավները զոռով և խաբելով Պանդավների հայրենիքը և թագավորությունը խլել էին, Պանդավները լինելով արդար և Աստվածային բնությամ մարդիկ համաձայն էին թողել թագավորությունը նրանց, բայց Գերագույնը, Կրիշնան չհամաձայնվեց, ասելով, -եթե թագավորությունը անցնի այս անհավատ և դեմոնական Կաուրավների ձեռքը ապա նրանք կքանդեն ամբողջ աշխարհը և կվերացնեն բոլոր աստվածային գրվածքները և կարգերը (հետևություն՛ հրեաները և Գրիգորը երևի կաուրավների տոհմից են երևի)
    այսպիսով Կրիշնան մի քանի փորձերից կանգնեցնել արյունահեղ պատերազմը և խաղաղ ձևովով հետ վերադարձնել Պանդավների Թագավորությունը ապարդյուն անցավ, ապա պատերազմը անխուսափելի դառձավ...
    Պանդավները այդ պատերազմում հաղթող դուրս եկան, որովհետև Աստված ինքը Կրիշնան, Նրանց կողքին էր և Նրանք անհաղթելի էին...(մանրամսը իմանալու համար նայեք Մահաբհարատան)

    Մահաբհարատա նշանակում է Մեծ Բհարատա, Երկրագունդը անվանվում էր Բհարատա Վարշա (Բհարատա Արքայի Մոլորակը)
    Բհարատա թագավորը մի շատ ազնիվ Արիացի իմպերատոր էր, դրա համար մոլորակը անվանեցին նրա անունով:
    Վեդաները գրի են Առնվել Մեծ իմաստուն և Յոգի (Մահա Ռիշի) Վեդա Վյասի (Վյասադեվի) կողմից, որը համարվում է Աստծո Գրական մարմնավորումը:
    նայեք Մահաբհարատան և կտեսնեք որ հայրենիքի համար զենք վերցնելը մեղք չե, այլ փառքի արժանի, նաև Աստծու կողմից...
    http://loadup.ru/video/view/?id=v1152106e42

    http://loadup.ru/video/view/?id=v11521723e2
    http://loadup.ru/video/view/?id=v1152529407
    http://loadup.ru/video/view/?id=v115230a958

    http://loadup.ru/video/view/?id=v115240f8bc

    http://loadup.ru/video/view/?id=v1152529407


    http://loadup.ru/video/view/?id=v11546974e1

    http://loadup.ru/video/view/?id=v11560339dc

    http://loadup.ru/video/view/?id=v1155914631

    http://loadup.ru/video/view/?id=v126354ec06
    http://loadup.ru/video/view/?id=v126377efcc
    http://loadup.ru/video/view/?id=v12635224be
    http://loadup.ru/video/view/?id=v126418082a
    http://loadup.ru/video/view/?id=v194640d581
    http://loadup.ru/video/view/?id=v194662b2ee
    http://loadup.ru/video/view/?id=v194684a92c
    http://loadup.ru/video/view/?id=v1947087244

    http://loadup.ru/video/view/?id=v1947803dae

    http://loadup.ru/video/view/?id=v194798ec5c
    http://loadup.ru/video/view/?id=v19481187a8
    http://loadup.ru/video/view/?id=v1948144844
    http://loadup.ru/video/view/?id=v19482275ad
    http://loadup.ru/video/view/?id=v1948315f27
    http://loadup.ru/video/view/?id=v194833159d
    http://loadup.ru/video/view/?id=v1948362fb1
    55.
    http://smotri.com/video/view/?id=u6842006f02
    http://smotri.com/video/view/?id=u6842130555

    http://smotri.com/video/view/?id=u6842182b24
    http://smotri.com/video/view/?id=u684221b7a9

    http://smotri.com/video/view/?id=u684248b55f
    http://smotri.com/video/view/?id=u684276b54b

    http://smotri.com/video/view/?id=u684325c798
    http://smotri.com/video/view/?id=u684338420d
    http://smotri.com/video/view/?id=u6843542e0e

    http://smotri.com/video/view/?id=u10463132fdb
    http://smotri.com/video/view/?id=u1046308cd6b
    http://smotri.com/video/view/?id=u1046344e4bd
    http://smotri.com/video/view/?id=u1046345695a
    http://smotri.com/video/view/?id=u1046347e70c
    http://smotri.com/video/view/?id=u1046357b47c
    http://smotri.com/video/view/?id=u1046356aac7
    http://smotri.com/video/view/?id=u1046358caf9
    http://smotri.com/video/view/?id=u104637648e4
    http://smotri.com/video/view/?id=u104638329a4
    Վերջին խմբագրող՝ յոգի: 07.06.2009, 23:27:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.06.2009), Tig (08.06.2009), Հակոբ Գեւորգյան (07.06.2009)

  17. #57
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
    ՙ
    "Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
    "Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15

    Իսկ ի՞նչ պատասխան եք տալու նրանց ում համոզել եք թե ինքը հայրենիքի համար է մարդ սպանում ուրեմն սուրբ է....., իսկ նրա՞նց, որ մինչև հիմա հավատում են դրան....

    Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
    Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
    Երանի քո նմանները քիչ լինեն Հայաստանում,երանի քո նմանները Հայաստանում ծնված չլինեին:
    Մտածելակերպդ սա՞ էր,քո նմանների պատճառով դարեր շարունակ էս ազգը ապրեց ստրկության մեջ ու դարձանք ժողովուրդ կորցնելով ազգին բնորոշ գեները ու դրա համար քո նմաններն են մեղավոր,քո նմանները անգամ իրենց կրոնի համար չեն կռվի,անգամ իրենց գաղափարները կուրանան,միլոն ու կես հայ մորթազեծ եղավ քո նման ստրկամիտների պատճառով ու քո նմանները կուզեին որ Արցախյան պատերազմում պարտվեինք ու զենք չվերձնեինք,հա հենց իրանց պտի անվանենք ՍՐԲԵՐ,իրանք ՍՈՒՐԲ տղերք են որովհետև արյուն են թափել մեր համար որ էսօր անկախ լինենք,բա էլ ու՞մ պտի Սուրբ անվանենք,բացի իրանցից ովքեր են ուրիշ Սրբերը ասա ես էլ իմանամ,Լուսավորի՞չդ ,թե՞ էն եկեղեցականները որ չոքում էին իշխանների ոտքերի տակ ու իրանց ուխտ էին անվանում ինչա թե մի երկու կտոր հող պլոկեին,էտ իրա՞նք են Սուրբ:
    «Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:»
    «Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:»
    «Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:»
    «Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն:»
    «Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին:»
    Նժդեհից մի երկու պատառիկ որ կարդաս ու գրելուցդ առաջ մի քիչ մտածես:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (08.06.2009), davidus (09.06.2009), Tig (08.06.2009), յոգի (08.06.2009)

  19. #58
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու այդպես ես արտահայտվում որովհետև Աստծուն չես ճանաչում, նրա գործերն անքննելի են, ու՞ր մնաց տրամաբանականը...
    Ինչ վերաբերվում է կոկորդ կռծելուն, կամ չարի և բարու կռվին դրանք հեքիաթներ են, Հիսուսի անունից անգամ դևերը սարսափում են, նրա առաջ ամեն բան խոնարհվում է և ամեն ծունկ պիտի կրկնվի ու ամեն լեզու Տեր պիտի դավանի.....
    Եթե մարդը գտնվում է Աստծո հովանու տակ այլևս տագնապելու կարիք չունի, նա կարող է սիրել առանց ատելու։
    Եթե չես հավատում կարդա Զաքարիա 4:6-7 համարները։
    Ինչու եք միշտ ասում,էս կարդա կամ էն կարդա,ոնց որ ինձ հարց տաս ասեմ ես իմ ինչ կարդա,ես եմ կարդալ չգիտեմ,եթե ասածներդ ճշմարիտ են ինքդ բացատրի ոչ թե ասա Զաքարիա կարդա:
    Հիսուսի անունից դևերը սարսափում են,բայց թուրքերը չվախեցան Հիսուսից ու մորթեցին,բա խի տենց եղավ,բա ուր էր քո Քրիստոսը բա ու՞ր էր քո Եհովան,կարողա՞ 15 թվին հանգստանալ էր ուզում,արձակուրդու՞մ էր,հը՞:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.06.2009), յոգի (08.06.2009)

  21. #59
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երանի քո նմանները քիչ լինեն Հայաստանում,երանի քո նմանները Հայաստանում ծնված չլինեին:
    Մտածելակերպդ սա՞ էր,քո նմանների պատճառով դարեր շարունակ էս ազգը ապրեց ստրկության մեջ ու դարձանք ժողովուրդ կորցնելով ազգին բնորոշ գեները ու դրա համար քո նմաններն են մեղավոր,քո նմանները անգամ իրենց կրոնի համար չեն կռվի,անգամ իրենց գաղափարները կուրանան,միլոն ու կես հայ մորթազեծ եղավ քո նման ստրկամիտների պատճառով ու քո նմանները կուզեին որ Արցախյան պատերազմում պարտվեինք ու զենք չվերձնեինք,հա հենց իրանց պտի անվանենք ՍՐԲԵՐ,իրանք ՍՈՒՐԲ տղերք են որովհետև արյուն են թափել մեր համար որ էսօր անկախ լինենք,բա էլ ու՞մ պտի Սուրբ անվանենք,բացի իրանցից ովքեր են ուրիշ Սրբերը ասա ես էլ իմանամ,Լուսավորի՞չդ ,թե՞ էն եկեղեցականները որ չոքում էին իշխանների ոտքերի տակ ու իրանց ուխտ էին անվանում ինչա թե մի երկու կտոր հող պլոկեին,էտ իրա՞նք են Սուրբ:
    «Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:»
    «Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:»
    «Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:»
    «Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն:»
    «Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին:»
    Նժդեհից մի երկու պատառիկ որ կարդաս ու գրելուցդ առաջ մի քիչ մտածես:
    Քո նման մտածողներն են սրբերը Գայլ ջան , և իրականում հասկացած Իրական Արիական Աստծուն...
    Աստված բռնակալ չե ինչպես վերագրում են ««քրիստոնյաները»» Հայրենիքը պահպանելն էլ է մտնում կրոնի մեջ, այսինքը Արիական, ոչ թե ««քրիստոնեական»»
    հրեաների պատրաստած ««քրիստոնեությունն»» էր որ քանդեց Արիականությունը Հայաստանում, որը իրականում ոչ մի կապ չունի Քրիստոսի հետ, այ նմաններն են Քրիստոսի անունից խոսում, իրենց քրիստոնյա անվանելով... գլուխները թող խոնարհեն թշնամիների առաջ և թող սիրեն նրանց երբ կգան ու կկոտորեն իրենց ընտանիքները...
    Արիացին թղնամի չունի և ոչ ստախոս է, ոչ էլ կռապաշտ է, Արիացին մարդկանց բարձրագույնն է և Արիական կրոնը բոլոր կրոնների հիմքն է, ինչպես նաև Քրիստոնեության...
    Կեցցես Քայլ ջան...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.06.2009), Gayl (16.06.2009)

  23. #60
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.06.2009
    Տարիք
    49
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո նման մտածողներն են սրբերը Գայլ ջան , և իրականում հասկացած Իրական Արիական Աստծուն...
    Աստված բռնակալ չե ինչպես վերագրում են ««քրիստոնյաները»» Հայրենիքը պահպանելն էլ է մտնում կրոնի մեջ, այսինքը Արիական, ոչ թե ««քրիստոնեական»»
    հրեաների պատրաստած ««քրիստոնեությունն»» էր որ քանդեց Արիականությունը Հայաստանում, որը իրականում ոչ մի կապ չունի Քրիստոսի հետ, այ նմաններն են Քրիստոսի անունից խոսում, իրենց քրիստոնյա անվանելով... գլուխները թող խոնարհեն թշնամիների առաջ և թող սիրեն նրանց երբ կգան ու կկոտորեն իրենց ընտանիքները...
    Արիացին թղնամի չունի և ոչ ստախոս է, ոչ էլ կռապաշտ է, Արիացին մարդկանց բարձրագույնն է և Արիական կրոնը բոլոր կրոնների հիմքն է, ինչպես նաև Քրիստոնեության...
    Կեցցես Քայլ ջան...
    էս աչքիս նոր կրոնա առաջացել, բայց աշխարհը տաղյակ չի.
    Քո կարծիքով Քրիստոսը վախկոտ էր, որ զենք չվերցրեց ու դուրս չեկավ թշնամու դեմ, թե ձեզանից պակաս ինքնասիրություն ուներ, որ հանդուրժեց էտ ամենը, թե կարծում եք ձեզանից պակաս դուխ ուներ??? Ընենց որ անձնական շահերը մի խառնեք ազգայինի հետ.

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hrayr (09.06.2009), Կտրուկ (09.06.2009)

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Երեխաների պաշտպանության օրը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.06.2011, 18:27
  3. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29
  4. Շնորհավոր Հայրենիքի պաշտպանների օրը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.03.2008, 13:05
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •