User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

    ՉԵՆ ՀԵՐՔՈՒՄ, ՈՐ ՏԱՐՎԵԼ Է


    Երեկ ավարտվեց «Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» դատավարությունը:

    Դատական նիստի սկզբում «ՀԺ» ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատավոր Արայիկ Մելքումյանին ներկայացրեց ինքնաբացարկի խոստացված միջնորդությունը: Աթանեսյանը, դիմելով դատարանին, ասաց. «Ես գտնում եմ, որ Դուք սույն քաղաքացիական գործով դրսեւորում եք ակնհայտ կողմնակալ վերաբերմունք` հօգուտ հայցվոր կողմի»: Այնուհետեւ փաստաբանը դատավորին բացատրեց, թե նա, մինչեւ դատավարությունը սկսելը, իսկ այնուհետեւ` դատավարության սկսվելուց հետո ինչպիսի խախտումներ է կատարել: «Ես ցանկանում եմ, ի վերջո, փորձել ինքնուրույն պատասխան գտնել, թե ինչու է Արայիկ Մելքումյանը` բանկային եւ ֆինանսական ոլորտի երեւելի իրավաբանը, իմ տարիքակիցը, երեւանցի տղան, ինքն իր ձեռքով իրեն դարձրել չար ուժերի գործիք եւ ինչու է համաձայնել, որ իր ձեռքերով հաշվեհարդար տեսնեն իրեն անծանոթ մարդիկ` իրեն անծանոթ մարդկանց հետ: Հաշվեհարդար, որն, իմ վստահորդի համոզմամբ, իր երիտասարդ կրտսեր որդու ձեռքերով ցանկանում է տեսնել «Հայկական ժամանակ» օրաթերթի նկատմամբ անձամբ Ռոբերտ Քոչարյանը»,- ասված էր միջնորդության մեջ: Դատավորը հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը, որպես այդպիսին, ենթակա չէ քննարկման, դեռ մի բան էլ ասաց, թե փաստաբանին նկատողություն է հայտարարում դատավորին վիրավորելու համար:

    Դրանից հետո Տիգրան Աթանեսյանը սկսեց հարցեր ուղղել Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչներին: Այս հարցուպատասխանը ինքնին դիտարժան էր, քանի որ, ինչպես պարզվեց, Քոչարյանի զավակի ներկայացուցիչները յուրատեսակ եւ անհայտ ծագման պատկերացումներ ունեն լրատվամիջոցների գործունեության մասին, եւ չգիտես ինչու` իրենց թվում է, թե լրատվամիջոցները պետք է առաջնորդվեն իրենց պատկերացումներով: Այսպես, Աթանեսյանը հայցվորին հիշեցրեց, որ դեռեւս փետրվարի վերջին Սարգիս Գրիգորյանի ստորագրությամբ «ՀԺ»-ին է ուղարկվել մի գրություն, որի հեղինակը տեղեկացրել է, որ օրաթերթի 2009-ի փետրվարի 6-ի համարում Լեւոն Քոչարյանի վերաբերյալ «փաստացի անճշտություններ, այսինքն` ոչ ստույգ տեղեկություն» է հրապարակվել: Աթանեսյանը նախ հետաքրքրվեց, թե ինչու պետք է «ՀԺ»-ում այդ գրությունը հիմք ընդունվեր, երբ որեւէ կերպ հեղինակները չեն հիմնավորել, թե իրենք ինչ կապ ունեն Լեւոն Քոչարյանի հետ: Սարգսյանի կարծիքով, տրամաբանությամբ` «ՀԺ»-ն պետք է ենթադրեր, որ գրության հեղինակները ներկայացնում են Լեւոն Քոչարյանին: Այնուհետեւ, Աթանեսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում «փաստական անճշտություն», եւ դա «ՀԺ» լուրի կոնկրետ որ տվյալին է վերաբերում: Ըստ Սարգսյանի, այս դեպքում եւս «ՀԺ»-ն պետք է կռահեր, որ խոսքը վերաբերում է ողջ լուրին: Սակայն ինչպե՞ս է բացատրվում այն հանգամանքը, որ հենց նույն այդ գրության մեջ նշված չէ, որ Լեւոն Քոչարյանը Դուբայի ոստիկանություն չի տարվել: Պարզվեց, որ այս դեպքում եւս «ՀԺ»-ն պետք է ենթադրությամբ առաջնորդվեր: Աթանեսյանը Քոչարյանի զավակի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ նրանք այսօր էլ չեն հերքում իրենց պատվիրատուին ԱՄԷ ոստիկանություն տանելու հանգամանքը, առանց նման պնդման` փորձում են «ՀԺ»-ին մեղադրել, թե իբր` օրաթերթը վիրավորել է Լեւոն Քոչարյանին: Այս դիտարկումը մնաց անպատասխան: Ինչեւէ, իսկ ինչպե՞ս են Քոչարյանի զավակի ներկայացուցիչները 8000-ը բազմապատկել հարյուրով եւ 80 հազար ստացել: Ըստ Գրիգորյանի, հայցադիմումում նշված 80 հազարը ոչ թե ստացել են 8000-ը 100-ով բազմապատկելու արդյունքում, այլ բազմապատկել եւ ստացել են 800 հազար, որից էլ տասը տոկոս են հանել եւ ստացել 80 հազարը, բայց այդ մասին հայցում չեն նշել: Հաջորդ խնդիրը Քոչարյանի զավակի ներկայացուցիչների այն պնդումն է, թե լուրերի արտատպման դիմաց լրատվամիջոցները առնվազն տասը հազար դրամ են իրար վճարում: Աթանեսյանը հետաքրքրվեց, թե նրանք որտեղի՞ց են վերցրել այս տվյալը եւ արդյո՞ք կարող են գեթ մեկ նման փաստ ներկայացնել: Պատասխանից պարզ դարձավ, որ ներկայացուցիչները ընդամենը ենթադրում են, որ այդպես է: Այլ կերպ ասած, նրանք նույնիսկ տեղյակ չէին, թե լրատվամիջոցները ինչպես են իրենց արտադրանքը` տեղեկատվությունը, իրացնում եւ դրա դիմաց եկամուտ ստանում, ու կարծում են` դա տեղի է ունենում այսպես. եթե մեկը մի լուր է տպագրում, ապա բոլոր նրանք, ովքեր այն արտատպում են, դրա դիմաց այդ լրատվամիջոցին գումար են վճարում: Ավելին, ըստ հայցվորի, նման ճանապարհով, իբր, «ՀԺ»-ն առնվազն 60 հազար դրամի եկամուտ է ստացել, որը հայցում ներկայացված է որպես «բաց թողնված եկամուտ»: Աթանեսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր զավակի բողոքը կայանում է նրանում, որ նա մտադիր էր ինքը տարածել իր մասին լուրը եւ դրա դիմաց եկամուտ ստանալ: Այս դիտարկմանը Սարգիս Գրիգորյանը առանձնապես չկարողացավ առարկել, քանի որ «բաց թողնված եկամուտ» հասկացությունը այլ կերպ չի կարող մեկնաբանվել: Աթանեսյանի հարցադրումից հետո անգամ այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչ հաշվարկի հիման վրա է Քոչարյանների ընտանիքի բարոյական վնասը 12 ու կես միլիոն հաշվարկվել: Ասենք` ինչո՞ւ ավելի էժան կամ ավելի թանկ գնով չեն հաշվարկել: Ինչպես պարզվեց, հաշվարկային սանդղակ գոյություն չունի. մարդիկ գցել-բռնել` այդքան են որոշել:

    Հաջորդը Աթանեսյանը հետաքրքրվեց, թե ինչու է Լեւոն Քոչարյանն իր անձը նույնացրել իր հոր հետ, այնուհետեւ ենթադրել, որ այդ լուրը վնասել է Հայաստանի հեղինակությանը: Փաստաբանը ասաց, որ իր վստահորդը` «ՀԺ»-ն, բազմիցս պնդել է, որ Ռոբերտ Քոչարյանը արյունոտ նախագահ է եւ մարդ է սպանում Երեւանի փողոցներում: Արդյո՞ք այդ լուրերը երկրի հեղինակության վրա չեն ազդում, եւ ինչո՞ւ նույն Ռոբերտ Քոչարյանը կամ նրա կրտսեր զավակը երբեւէ չեն փորձել նման տեղեկությունների հրապարակման համար «ՀԺ»-ին դատի տալ: Ի պատասխան` Սարգիս Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը Լեւոն Քոչարյանի ներկայացուցիչն է, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու «ինստրուկցիա» չի ստացել: Մի խոսքով, հարցուպատասխանը բավարար էր, որպեսզի ակնհայտ դառնար, որ Քոչարյանի զավակի ներկայացուցիչները հայցը գրելիս ոչ էլ փորձել են ապացուցել, որ իրենց լիազորողը ԱՄԷ-ում հարբած դեբոշներ չի սարքել: Աթանեսյանը, սկզբում հարցուպատասխանի, այնուհետեւ հայցի վերաբերյալ ներկայացված առարկություններով հստակ պարզաբանեց մեկ հանգամանք, որ հայցի հեղինակները զուտ տեխնիկական խնդիր են լուծել: Այսինքն` նրանք պետք է «ՀԺ»-ի դեմ հայց ներկայացնեին մեծ գումարի պահանջով: «Հայցադիմումի իրական նպատակն է կասեցնել «Հայկական ժամանակի» գործունեությունը, որը մեծապես ուղղված է նաեւ հայցվորի հոր` Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ իշխանավարության իրական դեմքն ու հետեւանքները հանրությանը ի ցույց դնելուն, թեպետ այստեղ պետք է նշել, որ դրա կարիքը ընդհանուր առմամբ արդեն չկա, քանի որ իրականությունը պարզից պարզ է»,- իր խոսքում ասաց «ՀԺ»-ի ներկայացուցիչը: Ի դեպ, քանի որ Աթանեսյանի առարկությունների զգալի մասը հենց Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ կառավարման եւ նրա կողմից Հայաստանին պատճառված վնասների մասին էր, ուստի Քոչարյանի զավակների ներկայացուցիչների դեմքի գույնը գնալով թանձրանում էր:

    ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


    Աղբյուր՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթ, 27.05.2009թ.

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (27.05.2009), Nadine (10.06.2009), Rammer (27.05.2009), Աթեիստ (27.05.2009), Հայկօ (27.05.2009), Ներսես_AM (29.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  3. Պոեզիա. Ես ժամանակի մեջ
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 107
    Վերջինը: 28.11.2010, 19:34
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •