Հուսով եմ քո պես մտածողները շատ քիչ են, քանի որ այդ կերպ մտածելու դեպքում ՀԱՅԻ անունը վաղուց պիտի ջնջված լիներ աշխարհի երեսին:
Ո՞նց չունեին: Բա հիմա սենց հանգիստ նստած համակարգչով գրառումներ ես կատարում, խաղաղ երկնքի տակ ապրում ես, քո Աստծուն ես պաշտում, ու՞մ շնորհքն է: մի շատ պարզ օրինակ. Եթե հավատի ու Աստծու հետ կապ չունենային, Պարգև սրբազանը մահապարտների համար հատ-հատ աղոթք չէր կարդա, ազատամարտիկները սպիտակ խաչեր էին կարել իրենց հագուստների վրա, դա պատահակա՞ն է...
Ի՞նչ հարևանի երեխա...Ես արդեն սկսում եմ կասկածել, որ դու տեղյակ ես Արցախյան գոյամարտից: Ադրբեջանցիները Բաքվում, Սումգայիթում սպանդ կազմակերպեցին, հարձակվեցին Արցախի խաղաղ ժողովրդի վրա, բազմաթիվ անմեղ մարդիկ զոհվեցին, բազմաթիվ կանայք ու աղջիկներ պղծվեցին, ու որ մեկը զենքը վերցրած պաշտպանում էր իր օջախը, իր ընտանիքը, կնոջն ու երեխային, իր սրբությունը, նա մարդասպա՞ն է, ի՞նչ է...
Ցավալի է բայց լրիվ տեղերը խառնել եք. Հա եթե իմ նման մտածողներ չլինեին էլի հնարավոր է անուններդ հայ լիներ բայց վրացուն նման մի 10 անգամ հավատափոխ եղած կլինեիք ու եղեռն էլ չէիք տեսնի.... Ինչ ամոթ է անգամ մտածել որ այսպես է մտածում մեր ազգը։
Էջանիշներ