Tig (22.05.2009)
Շատ տեղերում շատ բաներ կան գրված, բայց Աստվածաշունչը Աստծո խոսքն է ու պատմական ճշգրիտ փաստերով ապացուցված:
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Հա ի դեպ, Կարինա ջան, մահմեդականները Հիսուսին, Մարիամին ... ընդունում են որպես սրբեր: Ղուրանում նրանց բոլորի մասին էլ կա: Ու գիտե՞ս ինչ են ասում նրանք մեր Աստվածաշնչի վերաբերյալ, ասում են, քանի որ այն ժամանակի ընթացքում շատ էր աղավաղվել, Աստված որոշեց Մուհամեդին ուղարկի այդ աղավաղումները ուղղելու համար: Թե որքանով է դա նրա մոտ ստացվել դա այլ հարց է:Պարադոքսը այն է, որ քրիստոնեությունն ու իսլամը միևնույն սկզբնաղբյուրն ունեն:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Գալաթեա (22.05.2009)
Գիտեմ, հաջորդ հարցս էլ լինելու էր այն, թե ինչ է նշանակում Բիբլիա; Քանի որ Աստվածաշունչ Գրքին միայն հայերն են ասում: Իսկ մնացածը ասում են հունարեն Բիբիլիա - βιβλία; Որը նշանակում է Գիրք; Կամ Եվանգելիա - εὐαγγέλιον, բարի լուր: Այնպես որ Աստվածային հատուկ շունչ դնելը Գրքի մեջ զուտ լեզվական խնդիր է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ