User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ինտելեկտուալ ազնվություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Ակումբում նկատել եմ մի քանի երևույթներ, որոնց մասին գրառումներ անելու ավելի հարմար տեղ է ոչ թե «Ի՞նչը ձեզ դուր չի գալիս ակումբում» թամայում, այլ հենց այստեղ, քանի որ դրանք հարցեր են, որոնք դրևորվում են կյանքի ամենատարբեր իրավիճակներում, հատկապես՝ մարդկային փոխհարաբերություններում։

    Վստահ եմ, որ գրառումս որպես բողոք չի ընկալվի։

    Երբեմն լինում են իրավիճակներ, երբ անկասկած մենք սխալ ենք և ինքներս էլ դրանում համոզված ենք, բայց հաշվի առնելով որոշ հասկանալի և անհասկանալի հանգամանքներ շարունակում ենք մեղադրել դիմացինին ու ամեն կերպ փորձում այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեղքի 100% բաժինը դիմացինինն է։ Գիտեմ որ այս երևույթը արդարացնելու համար կան հազար ու մի բացատրություններ, բայց ինձ համար սա ինտելեկտուալ անազնվություն է։

    Անազնվության մեկ այլ դրսևորում է այն, երբ ինչ որ կոնկրետ թեմա քննարկելիս փորձում ենք մեզ սրբի տեղ դնել, և վախենում ենք (չգիտեմ թե ումից և ինչու), որ հանկարծ ոչ մեկը չիմանա, որ ես էլ եմ այդպես մտածում։ Եթե ես արդեն ունեմ այդ մտածելակերպը և ապրում եմ դրանով, ո՞ւմից պետք է ամաչեմ, ու որ ավելի կարևոր է՝ ինչո՞ւ պետք է ամաչեմ։ Կարծում եմ, որ ինտելեկտուալ ազնվություն ունեցող մարդը չի վախենա կիսվել իր ճշմարիտ տեսակետներով և հանգիստ խղճով ուրիշների կքաջալերի ինչ որ գործերի, միայն այն դեպքում, երբ ինքն արդեն դա անում է։ Իսկ եթե մեղադրի, ապա գոներ կփորձի մեղադրել ու իր դժգոհությունը հայտնել այն հարցերում, որոնք իր մոտ բացակայում են։ Բայց եթե ինքն էլ ունի այդ պրոբլեմը կամ ինքն էլ է նույն բանը անում, ինչպե՞ս կարող է ուրիշին քննադատել։

    Չեք պատկերացնի, թե որքան եմ ուրախանում երբ կյանքում և հենց այստեղ էլ՝ Ակումբում, հանդիպել և հանդիպում եմ մարդկանց, ովքեր իրենց ցույց են տալիս այնպիսին ինչպիսին կան։ Իհարկե բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք ինտելեկտուալ ազնվություն դրևորելու պակաս (ես երջանիկ եմ, որ այս խոսքերը գրելիս ես նկատի չունեմ մեկ ուրիշին, այլ հիշում եմ այն բազմաթիվ դեպքերը, երբ ինքս հենց այդպես եմ վարվել), բայց ընդհանուր առմամբ դա սահմանների մեջ է։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այդպես են վարվում (Վստահ եմ՝ յուրաքանչյուր կարդացող կհասկանա, թե ով է այդպիսին)։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.12.2009), One_Way_Ticket (20.05.2009), Progart (31.01.2019), Rhayader (29.05.2009), Ներսես_AM (20.05.2009), Ռուֆուս (20.05.2009), Վազգեն (22.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական Ինտելեկտուալ Խաղերի Կայք
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 13.09.2012, 23:32
  2. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44
  3. Տակտ և ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 20.07.2010, 06:44
  4. Խաչբառներ` ինտելեկտուալ, թե բթացնող
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 51
    Վերջինը: 08.04.2009, 15:36
  5. Ինտելեկտուալ, քիչ շահութաբեր ֆիլմեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.10.2007, 14:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •