Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Գիտական աշխարհ։ Շատ գիտնականներ ունեն քարացած տեսակետներ որոշ հարցերի, կամ իրենց՝ հնում արտահայտած կարծիքների վերաբերյալ։ Նրանք երբեմն կարող են օգտագործել նույնիսկ սուտը և ոչ լիարժեք ճիշտ ինֆորմացիա, որպեսզի «ապացուցեն» իրենց կարծիքի ճշմարտացիությունը։
արդյոք՞ գիտության մեջ տեսել ես այսպիսի բաներ: եթե այո, ապա որտեղ՞:
գիտնականը եթե օգտագործում է սուտը, որից ինքը տեղյակ է, միանգանից դադարում է գիտնական լինլուց:
եկեք այստեղ չվիրավորենք մարդկության իսկապես պայծառ ուղեղներին, որոնք շատ անգան սոված ու տկլոր, բայց բացահայտել են աշխարհի, տիեզերքի օրենքները ու օրինաչափությունները:

հասկանում եմ, որ այժմ Հայաստանում պրակտիկորեն գիտնական գտելը ավելի դժվար է, քան նավթի հանքահոր, բայց եկեք այս հարցին նայենք համամարդկային տռսակետից, այլ ոչ թե Երևանի Համալսարանի "գիտխորհուրդը" ինկատի ունենալով: