Հակասություններով լի մի թեմա....
Այս տերմինը ունի շատ լայն գործածություն։ Առաջարկում եմ այստեղ քննարկենք հետևյալը. «Ինտելեկտուալ ազնվությունը դրդում է անհատին լինելու պատրաստ վերանայել իր տեսակետների ճշտությունը և բավական ժամանակ տրամադրել դրանց դեմ բերվող փաստարկներն ու ապացույցները քննելու և ուսումնասիրելու համար»։
Սա ենթադրում է, որ մարդ չպետք է լինի դոգմատիկ տրամադրված որևէ գաղափարի կամ երևյույթի նկատմամբ, և երբ տեսնում է հիմնավոր և անհերքելի ապացույցներ, պատրաստ լինի փոխել իր տեսակետը։ (Նույնը չէ, ինչ զիջումների գնալը՝ ավելին է ներառում)։
Սա կիրառելի է կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար՝ փոքրից մինչև ամենամեծ հարցերը։ Մարդկանց հետ մեր առօրյա փոխհարաբերություններում, ակումբի քննարկումների ժամանակ, կրոնական հարցերում, գիտական հարցերում....
Եթե ձեզ հետաքրքիր է, խնդրում եմ, գրեք ձեր կարծիքը, բերեք կոնկրետ կյանքից օրինակներ, որոնք կօգնեն ավելի ճիշտ գնահատել այս երևույթը և տեսնել դրա առկայության կամ բացակայության հետևանքները։
Սկսեմ ես![]()
Էջանիշներ