Հասկանալի է: Բայց դա միայն բավարար պայման է և դեռ չի երաշխավորում տեղեկատվական անվտանգություն, որովհետև նախ՝ ինը-տաս միլիոն հայերից միայն երեքն է բնակվում Հայաստանում և մնացածը հաճախ ինֆորմացիա են ստանում դրսի ԶԼՄ-րից, իսկ դրսի ԶԼՄ-ն ինֆորմացիան կարող է ստանալ կամ մեր աղբյուրներից, կամ՝ հակառակորդի, հետո՝ ոչ միշտ է, որ ապատեղեկատվության առաջնային թիրախը հայերն ու Հայաստանն են, այսինքն՝ միջազգային հարթակները, օղակներն ու հանրությունն են /այս դեպքում առաջարկածդ կոնցեպցիան թերի է/, հետո՝ երբեմն իրավիճակը ստիպում է նախահարձակ լինել /ճիշտ էր նշում Տատը՝ ով առաջինն հաղորդի, նա էլ հաղթող է/, այսինքն՝ չի խանգարի նաև ճիշտ կամ կիսաճիշտ, բայց հակառակորդին վնասաբեր տեղեկատվության արագ և արդյունավետ տարածման հայեցակարգի մշակումը, իսկ քո բերածը առավելապես պաշտպանական մոտեցում է:
Ընդունում եմ ասածդ, բայց դա հարցի մի մասի լուծումն է միայն:



Մեջբերել


Էջանիշներ