Xelgen-ի խոսքերից
Հայլուրը հասե՞լ է նրան, որ ասի որ ոչ մի ցեղասպանություն չի եղել, հակառակը, հայերն են կես միլյոն խաղաղ թուրք բնակչություն կոտորել։
Հետո էլ դա բոլոր հնարավոր և անհանրին միջազգային բեմերի վրա կրկնո՞ւմ։
Ժողովուրդ ջան, ստեղ խառնում եք ներքին և արտաքին հարցերը։
Մարտի 1-ի դեպքերին 10 թե 11 հոգի է մահացել։ Հիմա ինչ էք առաջարկում, սահմաններից մեր զինվորներին հանենք, բանակն էլ արձակուրդ ուղղարկենք քանի որ Հայաստանի ներսում, հայերը հայ են սպանել։ Դե թող ազերներն էլ հայ սպանեն, մինչը մի բան չվորոշենք ստեղ։
Դուք դրան համարժեք բան եք առաջարկում։
Դուք ուղղակի ստիպված չեք եղել ինչ որ միջազգային հավաքներին ազերների պռովոկացիանները տեսնելու և դոշ տալու։
Հա, ժողովրդավարության հետ խնդիրներ ունենք, թող Խոջալուն մեր վզին փաթաթե՞ն։ Թե ուզում եք որ Վիքիփեդիան բացեք, կարդաք, որ «Հայոց ցեղասխանությունը, քոչվոր ու ապերծախտ հայերի հնարած հեքիաթն է, թուրք ժողովրդի թասիբին կպնելու համար»
Նաև դու խոսում էիր ԶԼՄ ազատության մասին։ Այս թեմայում դա կապ չունի, քանի որ կրկին արտաքին վտանտգի մասին է, այս թեման, ոչ թե ներքին, բայց անդրադառնամ։
Առաջին խնդիրը մեր ԶԼՄ-ների մարտնչող անգրագիտությունն է։
Իմ մասնագիտական բնագավառում, որ նյութ եմ կարդում/սյուժե եմ նայում՝ սխալներ, հիմարություններ, օդից հնարած պատմություններ եմ լսում։
Հիմա եթե ՏՏ-ին վերաբերվող սյուժեներն են տենց, ինչի պետք է հավատամ որ տնտեսության, քաղաքականությոն կամ սոցիալ հարցերի մասին ավելի նորմալ տեղեկություններ են ներկայացնում։
Դա ոչ մի կապ չունի մամուլի ազատության հետ։ Նույն ձև, երբ մեր ԶԼՄ-ները ազերների դեզան են քցում, նույնպես անգրագիտության հետևանք է։
Հետո, տպագիր մամումուլը եթե համեմատենք հեռուստատեսության հետ, ավելի ազատ է։ Եվ ի՞նչ։ Լրագրողական հետաքննություննե՞ր են անցկացնում, փաստե՞րն են հետազոտում։ Ոչ։ Զբզաված են փողոցային լեզվակռվով ու իրաի վրա ցեխ շպրտելով։ Ո՞ւմ է տենց մամուլ պետք։
Մոդերատորները, եթե ժամանակ/հավես ունեն, կառաջարկեյ գրառումները առանձնացնել, քանի որ երկու տարբեր հարց է խառնվել։
Էջանիշներ