Չե՞ք կարծում, որ այս բնագավառում արդեն շատ ենք զիջում մեր դիրքերը՝ ի պատասխան ադրբեջանական և թուրքական տեղեկատվական հիստերիային: Բանը հասել է նրան, որ, օրինակ, արտասահմանում ապրող շատ հայ երիտասարդներ վստահ են, որ մեր բանակը անհույս հետ է մնացել ադրբեջանականից: Կամ, արդեն քանի անգամ մեր ԶԼՄ-րը հեշտությամբ "ուտում են թուրքական կտերը"՝ անբարենպաստ և ստահոդ տեղեկատվությունները թութակի պես կրկնելով իրենց պարբերականներում:
Իսկ, օրինակ, հարևան թեմայում նշված տիպի փաստերը /սերժանտի հանձնվելը մեր բանակին/ մերոնք չեն կարողանում օգտագործել առավելագույնս… Չէ՞ որ այդպիսի բաներին ճիշտ ուղղություն տալով` կարելի է լրջորեն ցնցել հակառակորդի շարքերը՝ հոգեբանորեն ճնշելով և ազդելով նրանց բանակի հոգեկան-մարտական վիճակի վրա:


Մեջբերել


Դժվար ա:
):
Էջանիշներ