Հետաքրքիր է - դաշնակներին ուղղված վատ խոսքերը ասենք Նիկոլ Դումանին էլ ե՞ն վերաբերվում: Իսկ Թաթուլ Կրպեյանի՞ն...
Դրական
Բացասական
Հետաքրքիր է - դաշնակներին ուղղված վատ խոսքերը ասենք Նիկոլ Դումանին էլ ե՞ն վերաբերվում: Իսկ Թաթուլ Կրպեյանի՞ն...
Վերջին խմբագրող՝ Lion: 04.05.2009, 16:59:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես տեսնում եմ որ դու եզրակացություններ ու պնդումներ ես անում հիմնվելով ըստ էության միայն էմոցիանների վրա, չնայած առողջ քննադատության կոչեր ես անում...
Դու ինչ գիտես թե ես ինչքան հաց ու պանիր եմ կերել? հըն??...երբ արդեն էլ ասելու բան չկա, բայց պետք է մի բան ասես, արդեն անցնում ես անձնական վիրավորանքներին? Բա ուր մնաց առողջ դատողությունը...Լավ...
Մի բանում քո հետ համաձայն եմ...այո` դաշնակները թուլացել են ու հաճույք են ստանում...բայց ոչ որպես քաղաքական ուժ: Ըստ էության այնտեղ չկա էլ նման քաղաքական ուժ...Կան Սերժի կամակատարներ: Այդքան բան...Բայց քանի որ դու նրանց այդպսին ես համարում, ուրեմն բավականաչափ ինֆոմացված չես: Իսկ առանց ինֆորմացիա բանավիճելն անիմաստ է...
Հա ի դեպ...
Դու քո ամբողջ վերաբերմունքը իմ գրառումներին կառուցեցիր ելենելով նրանից, որ ես լևոնական եմ...
Ես ոչ լևոնական եմ, ոչ էլ ոչ մեկի ական...Եթե կարդացել ես, ես սկզբում գրել եմ որ անկախ ամեն ինչից ես գտում եմ անիմաստ է նման պահանջ ներկայացնել: Բայց եթե նույնսիկ նման ներողություն լինի( Ֆանտաստիկայա էլի ) դա կվնասի մեր ազգային շահերին...
Ես շատ լավ հիշում եմ քո սկզբնական գրառումները և անչափ զարմացա, երբ ծաղրանքներդ սկսվեցին: Դա ին՞չ էր, էմոցիոնալ срыв?
ես հասկանում եմ քննադատություն, բայց ոչ այնպիսի ստորացում, որն այստեղ տարածվեց, էն Լավ Տղայի պլակատների նկատմամբ, օրինակ:
Եվ ինչու՞ ես դու (և ոչ միայն դու) անընդհատ այդքան մերժում, գրեթե վախենում զգացմունքների արտահայտություններից: Ռոբոտ ենք, ինչ է:
կամ ոչ անձնական, բայց վիրավորանքների: Ես անձնապես ճանաչում եմ մի քանի դաշնակի, որոնք բառից բուն իմաստով կյանքն են դրել բարձրագույն գաղափարներին: Արել են դա անկեղծ, անշահ, հավատքով: Վերջում հուսախաբվել: Ես երբեք չեմ համաձայնվել նրանց ասածներին, վիճել եմ, անիմաստ գտել զոհը, գիտեմ նրանց ներքին պրոբլեմները, սիրողական մոտեցումից զզվում եմ...բայց երբ լսում եմ այստեղ քոնի նման ծաղրուկատակ, տարօրինակ կերպով անձամբ վիրավորվում եմ: Պատմությունն ավելի լայն է, քան այսօրը:երբ արդեն էլ ասելու բան չկա, բայց պետք է մի բան ասես, արդեն անցնում ես անձնական վիրավորանքներին?
Ինքդ ես մեղավորԴու քո ամբողջ վերաբերմունքը իմ գրառումներին կառուցեցիր ելենելով նրանից, որ ես լևոնական եմ...: Իսկ եթե լուրջ՝ ես այս ֆորում չէի մտնի երբեք, եթե այդպես կառուցեի: Անկեղծ:
Lion (04.05.2009)
Ոնց որ սկսում ենք իրար հասկանալ հա?
Լավ որ այդպես է գամ այն կետից, երբ սկսեցի մտածել թե դու ես ծաղրում...
Դու ասում ես, որ ժողովուրդն է մեղավոր...Հիմա մի հարց տամ քեզ ու խնդրում եմ անկեղծ պատասխանի և առանց իռոնյաի...
Ինչ որ մեկը քայլում է փողոցով, հանկարծ այգուց կնոջ օգնության ձայներ են լսվում: Այդ մարդը, հավատալով այդ կանչերին մտնում է այգի ու այնտեղ իրեն ծուղակ է սպասում...այդ կնոջ հանցակիցը սպանում է այդ մարդուն և կողոպտում: Այդ կնոջը և սպանողի բռնում են " Պատկերացրու դու ես դատավորը: Հիմա դու ինչ ես որոշում` ով է մեղավոր? Սպանողը? Կանչողը? Մեռնողը? Ըստ քո ասածի մեղավոր է մեռնողը, որովհետեև հավատացալ է այդ կանչերին և մտել է այգի: Եթե չհավատար ու չմտներ նրան չէին սպանի: Այսինքն թող այնքան չգիտեմ` գիտակից, հասկացող, խելացի գտնվեր որ չգնար այդ այգին...Եթե գնացել է ինքն է մեղավոր...
Իմ կարծիքով, եթե զուգահեռներ տանեմ, կանչողը դաշնակցությունն էր, բայց ոչ թե շարքային դաշնակնները այլ նրանց ղեկավարները...Ժողովուրդը նույն ձևով հավատացել է դաշնակներին, որ սրանք էլ այն հին կեղտոտ թուրքրերը չեն, սրանք ուրիշ` լավ թուրքեր են...և այլն և այլն...
Վերջին խմբագրող՝ Rammer: 04.05.2009, 18:07:
նման չէ օրինակդ: բայց կմտածեմ՝ ինչու: Օրինակ՝ այդ կինն ինչու' էր կանչում, գուցե նրան ուրիղ բան էր ասել սպանողը...
Համ էլ ես չեմ սիրում մեղավոր խոսքը: Ես ասում եմ՝ ժողովուրդը ինքն էլ է պատասխանատու, ինչպես և դաշնակցությունը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Փորձեցի կարդալ ամբողջ թեման...բայց այնքան կեղտ կար մեջը...որ զզվեցի....դաշնակները սենց...դաշնակները նենց....այսպես... այնպես....ոնց որ դուք որ ապրեիք էն ժամանակ.....կկարողանաիք ճիշտ ճամփին դնել այդ ամենը....հավատացեք...այսօր էլ նման իրավիճակ է...այսօր էլ ցեղասպանություն է, բայց սպիտակ...սպիտակ ցեղասպանություն...սպանում են հայ մարդու արդար միտքը...ինչ են անում և ինչ են արել այն ուժերը, որոնց դուք եք սատարում? Թունավորում են ժողովուրդի արդար միտքը....դա անում են բոլորը...և հենց նաև դուք...անգիտակցորեն....հայհոյում եք, հայհոյում եք...հայհոյում եք...դե հայհոյեք....չէ որ նաև հայհոյելով են զբաղված նրանք, որոնց շատերդ սատարում եք....
Դե հայհոյեք....Հայհոյեք...հայհոյեք...հայհոյեք.....
իսկ ահա տես...շատ շատերը...լուռ տանում են ծանր բեռը....ովքեր են դրանք? ոչ դաշնակներ են...ոչ ՀՀՇ-ական, ոչ իշխանական...ոչ էլ եսիմ ինչ....Միայն իշխանություն ցանկանում է նա, ով առանց իշխանության ոչինչ անել չի կարող....
Թունավորվում է շատերի արդար միտքը....
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ազատություն.ամԴաշնակցության այդ քայլի մասին նախկին դաշնակցական Վարդան Մալխասյանը «168 ժամ»-ին ասում է. - «Դաշնակցության քայլը հուշում է Սերժ Սարգսյանի մոտալուտ կործանման մասին: Եթե նրանք համոզված չլինեին, որ Սարգսյանը կործանվում է, չէին թողնի կերակրատաշտը: Շատերը, որ մեկնաբանում են, թե իրենց ծրագրային դրույթների, Հայ դատի գաղափարախոսության հետ հակասություն է եղել, դրանք հեքիաթներ են: Ես դեռեւս 10 տարի առաջ եմ համոզվել, որ ՀՅԴ վերնախավի համար իրենց ծրագիրը միջոց է իրենց նպատակներին հասնելու` հարստանալու համար: Նրանք ավելի վտանգավոր են, քան թշնամիները: Սերժ Սարգսյանի հետ միասին ջուրը գցեցին տարիների ընթացքում Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Նրանք սոցիալիստ են, բայց գործում են միշտ դրան հակառակ: Ուշադրություն դարձրեք ԱԺ-ում նրանց քվեարկություններին: Որեւէ քվեարկություն չի բխել իրենց ծրագրային հիմնադրույթներից»:
ես թերևս ամեն ինչի հետ համաձայն չեմ, բայց ուշագրավն այն է, որ սա նախկին դաշնակի խոսքեր են ու բավական դիպուկ ասված (մասնավորապես դաշնակների դիրքորոշման վերաբերյալ)
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 06.05.2009, 00:21:
Ռամմերի համար մի ուրիշ սցենար էի պատրաստել, կին-երեխաներ-խորթ հայր դերերով...բայց կներես, էլ հավես չկա: Մի օր հեքիաթների բաժնում կպատմեմ:
Տատ, եթե գաղտնիք չի, դու ի՞նչ աղբյուրներից ես օգտվում, սա էական է, որովհետև էդ շրջանի շուրջ տրամագծորեն հակառակ կարծիքներ կան… հիմնականում դաշնակների վերսիան լրիվ տարբերվում է մնացած բոլորի վերսիաներից… ես օգտվել եմ տպագրված արխիվային նյութերից, ականատեսների գրվածքներից (ներառյալ Անդրանիկի կարծիքներից)
Գալով ֆեդայական շարժմանն ասեմ որ դա եղել է դաշնակներից առաջ…ֆեդայիները սոցիլիստներ չեն եղել ու սուլթան Համիդի դեմ էլ չեն պայքարել (դա նրանց խնդիրը չի եղել)… իմիջայլոց դաշնակներն իրենց գաղափարախոսությամբ մետ են հնչակյաններին ու կոմունիստներին… Դաշնակցությունն ըստ էության որպես տեռորիստական կազմակերպություն է ստեղծվել, նրանց նպատակն է եղել սպանել Սուլթան Համիդին… չեմ ուզում խորանալ… սակայն փաստը մնում է փաստ որ դրանցից հիմնադիրներից մեկը պայթուցիկի փորձարկումից է մահացել (ինչպես գիտենք քաղաքական կուսակցությունները այդպիսի բաներով չեն զբաղվում)… չեմ կարծում արժե անդրադառնալ թե ինչ անկանխատեսելի հետևանքներով է հղի տեռորիստական նման ակտը…դաշնակները, փոխանակ աշխատեին ժողովրդի հետ աշխատեցին լրիվ անկախ զուտ իրենց ծրագրեն իարականացնելու ուղղությամբ… իսկ ֆեդայիներին "անդամագրելը" դա շարժում կազմակերպել չի… էդ տրյուկը նրանք ղարաբաղյան շարժման ժամանակ էլ փորձեցին անել…
Դշնակցության պատմությունը լի է մութ էջերով և նրանց խղճին շատ ավելի հայ կա սպանված քան թուրք ու "պռիտոմ" իրենց կուսակից
Norton (06.05.2009)
Ժողովուրդը չէր ուզում ընդհանրապես թփրտալ: Վախեցած, հազիվ սթրված ապրում էր համեմատաբար խաղաղությամբ, իսկ դաշն. հանկարծ սկսեց բզբել, դժգոհություն հայտնել : Մարդկանց իհարկե չի կարելի մեղադրել՝ « դե սթրվեք, հանգիստ ապրում ենք էլի...»
Այսինքն, եթե դաշն. չուզեին սպանել Համիդին, չվերցնեյին մաուզերները, չփորձեյին օտարերկյա դաշնակիցներ փնտրել(ներքին որ հաստատ չկար), չուզեին քաղական քայլեր անել իշխանության փոփոխության համար, երիտթուրքերը ցեղասպանություն չէին անի և Արևմտյան Հայաստանը այսօր կլիներ ազատ ու անկախ: Ինքն իրեն այդպես կստացվեր: Պետք էր միայն մի քիչ էլ լռել և համբերել:
Հասկացա:
Այն փորձը, որը հայերն ունեն այսօր (համաշխարհային և նաև հենց իրենց՝ դաշնակների), քսաներորդ դարի սկզբում մութ Թուրքիայում չկար: Եվ դուք էլ հիմա մի շարք էպոխաների վերևից նայում եք, ծաշրում դաշնակների նույնիսկ սկիզբը, որ ծաղրելու չի: Բայց կրկնում նրանց մեթոդները՝ այսօր էլ « դե սթրվեք, հազիվ հանգիստ ապրում ենք էլի...» ասում է ժողովրդի կեսը, և նրանք դավաճաններ են, իսկ դուք լավ գիտեք ինչպես է պետք անել:
Չգիտեմ՝ ինչ են արե ու ինչ չեն արելլ... մի քիչ էլ թքած ունեմ.. մեկ է, ինչ արել են, արդեն ուղղել հնարավոր չէ, պետք է այսօրվա մասին մտածել…
Եւ, այսօրվա մասին մտածելով, տենց շակալ քաղաքական "գՈՌծիչներից" պետք է հեռու մնալ…
Արդեն երևի թե թեմայում ամեն ինչ էլ ասվել է, ու բոլորին էլ պարզ է դաշնակների այսօրվա կերպարը... ավելացնելու բան չունեմ… Մենակ խղճում եմ այն մարդկանց, որ ընտրություններից առաջ մի քանի ճառ լսելուց հետո խաբնվում են, գնում են դաշնակ, կամ ԱԽՔ են ընտրում… Դրանց նմանները մենակ ընտրություններից առաջ են ակտիվանում, երբ պետք է շտապ օպոզիցիա ձևանալ, մնացած ժամանակ քնած են…
Ավելի լավ է Տիգրան Կառապետիչին ձայն տալ, քան դաշնակի
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ