User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 72 80-ից ԱռաջինԱռաջին ... 2262686970717273747576 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,066 համարից մինչև 1,080 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #1066
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը համարում է անիմաստ: «Հրաժարականը ենթադրում է, որ նա պետք է հրաժարական տա' չի տալիս: Հրաժարականի պահը հասունանում է, երբ նա ստիպված է լինում հրաժարական տալ, որովհետեւ ավելի վատ բան կա' պաշտոնանկությունը», - ասաց պարոն Ռուստամյանը:
    Այս միտքը բացտրողին մրցանակ
    Այսինքն, Դուք նախապատրաստո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը «Ա1+»-ի հարցին' Ռուստամյանը պատասխանեց. «Իհարկե, նախապատրաստում ենք» եւ ավելացրեց. «Մենք իշխանափոխություն ենք նախապատրաստում: Իշխանափոխությունն ավելի լայն իմաստ ունի, քան հրաժարականի պահանջը: Երկրի կուրսն է շեղված, պետք է փոխվի ամեն ինչ' համ նախագահը, համ Աժ-ն, համ կառավարությունը, բոլոր նրանք, ովքեր առնչվում են հայ-թուրքական արձանագրությունների հետ»:
    Ու սկսվեց լղոզելու ժամանակը: Տիգրան Սարգսյանի վարորդին էլ չմոռանաք փոխել տաք
    Իսկ թե ինչպես է ՀՅԴ-ն իշխանափոխություն նախապատրաստում, ըստ Ռուստամյանի' հնարավոր է գտնել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության ուղենիշներում, որոնք այսօր նա հրապարկեց: Ուղենիշներում նշված են բոլոր ոլորտներում եւ կարեւոր հարցերում անհրաժեշտ քայլերը: Նա այսօր հիշեցրեց, որ երկրի նախագահի պաշտոնազրկման չորս ձեւ կա' հրաժարական, մահ, անհաղթահարելի դժվարություններ եւ իմպիչմենտ' չմանրամասնելով, թե իրենք որ տարբերական են նախընտրում:
    Ռուստամյանը բավական լուսավորեց, փաստորեն 4 ձև կա, մնումա ՀԱԿ-ը այս ուղղեցույցներին հետևի
    ՀՅԴ ներկայացուցիչը վստահ է, որ այս հարցում ՀՀ բոլոր ուժերը համակարծիք են' անկախ իրենց տարաձայնություններից: Իսկ եթե արձանագրությունները վավերացվեն մեր Աժ-ում, ապա ՀՅԴ-ն խոստանում է ամեն ինչ անել' այն չեղյալ հայտարարելու համար. «Այդ ժամանակ մենք կպահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ նույն իշխանությունները չեն կարող դրանք չեղյալ հայտարարել, նորը' կարող է»:
    Պռոյեկտ ՌՔ վազվռաշայեցա՞
    Ի դեպ, այսօր հրապարակված ՀՅԴ-ի ուղենիշներում նշված է, որ ՀՅԴ-ն նախապատրաստվում է ընտրությունների:
    «Դա չի նշանակում, որ մենք հերթական ընտրությունների ենք նախապատրաստվում, այն կարող է լինել նաեւ արտահերթ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
    Բա շուտ ասեիք, մեզ էլ թվում էր հայրենասիրությունից դրդված եք անում

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.10.2009), Kuk (23.10.2009), Rammer (23.10.2009), Sagittarius (27.10.2009), Տրիբուն (26.10.2009)

  3. #1067
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ՀԱՄ ԿԵՐ, ՀԱՄ ԳՐԻ


    Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի որդին շարունակում է ղեկավարել «Գլենդել Հիլզ» շինարարական ընկերությունը, իսկ նրան պատկանող ընկերություններից մեկն էլ հաջողությամբ շարունակում է տենդերներ շահել:

    «ՉԻ» - Այսքանից հետո դեռ ինչ-որ միամիտներ ակնկալում են, որ Վահան Հովհաննիսյանը պիտի վեր կենա ու Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի: Իսկ ինչո՞ւ պիտի նման բան անի, եթե, բանից պարզվում է, կարելի է Սաշիկ Սարգսյանի խնամին լինել, օգտվել «կոռումպացված համակարգի» բարիքներից (նույն «Գլենդել-Հիլզ» ընկերությանը կառավարությունը լավ էլ «ջիգյարով» օգնում է) եւ միաժամանակ հասարակությանը ներկայանալ որպես ընդդիմադիր: Ընդ որում, կարող եք չկասկածել` Դաշնակցության մյուս «երեւելիներն» էլ պակաս բիզնեսներ չունեն ու պակաս չեն վայելում «կոռուպցիոն համակարգի» բարիքները: Այնպես որ` այս իմաստով ամեն ինչ հասկանալի է:

    Դրա համար էլ իշխանություններն առանձնապես լուրջ չեն վերաբերվում այդ կուսակցության «բողոքի ակցիաներին» ու նույնիսկ աջակցում են: Եթե ոչ քաղաքական դաշտում, ապա գոնե տնտեսության ոլորտում իրենց «հաճախորդներն» են, ինչո՞ւ չպիտի աջակցեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #1068
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ

    Ժառանգություն խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը, ով հոկտեմբերի 26-ին եղել է Հայելի ակումբի հյուրը, ներկայացրել է որոշ մանրամասներ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների պատգամավորների հանդիպման վերաբերյալ, որ օրերս տեղի է ունեցել Ռուսաստանի Պետդումայում: Այդ հանդիպմանը կողմերը, ըստ Վարդան Խաչատրյանի, քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերության խնդիրներ, մասնավորապես, առաջարկ է հնչել սահմանամերձ առեւտրի իրականացման վերաբերյալ: Առաջարկի հեղինակը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

    Ըստ Վարդան Խաչատրյանի, Վահան Հովհաննիսյանը հնչեցրել է այդ միտքը, իսկ ինքն էլ հետո կոնկրետացրել է, առաջարկելով Հայաստանի հյուսիսային մասում որեւէ տարածք առանձնացնել եւ ստեղծել հայ-ադրբեջանական ազատ առեւտրի գոտի: Լրագրողների հարցին, թե արդյոք դա էլ կարելի է համարել հայ-ադրբեջանական սահմանի բացման գործընթացի սկիզբ, Վարդան Խաչատրյանը նշել է, թե որեւէ մեկի մոտ թող չստեղծվի տպավորություն, թե երկու օր անց այդ ամենն իրականություն է դառնալու: Նրա խոսքով, ընդամենը հնչել է առաջարկ, առաջարկն արել է Վահան Հովհաննիսյանը, իսկ ինքը կոնկրետացրել, ու դա դեռ պետք է քննարկվի, ծանրութեթեւ արվեն դրական եւ բացասական կողմերը, դրա շուրջ քննարկումներ ծավալվեն, նոր խոսվի իրականացնելու հեռանկարի մասին:
    www.lragir.am
    աչքիս նոր բիզնեսա կպցրել

  5. #1069
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ՀԱԿԱՌԱԿ ԷՖԵԿՏԸ

    Չնայած ՀՅԴ կազմակերպած ակցիաներին, 2009-ին, պարզվում է, ավելի շատ հայաստանցիներ են հանգստացել Թուրքիայի միջերկրածովյան ափին (Անթալիայում), քան նախորդ տարի:

    «ՉԻ» - Սա, կարծում ենք, երեք հիմնական պատճառ ունի: Առաջին՝ Վրաստանում վիճակը լավ չէր, երկրորդ՝ Հայաստանի ներսում գործարարները ճգնաժամի դեմ պայքարելու շատ «իմաստուն» ձեւ էին գտել ու բարձրացրել էին հանգստյան տների ուղեգրերի գները, եւ երրորդª Թուրքիայում հանգստանալու դեմ պայքարում էր Դաշնակցությունը: Այս երրորդ պատճառն, ի դեպ, ամենեւին չարժե թերագնահատել: Այդ կուսակցությունում երեւի դեռ չեն հասկացել, որ հայ հասարակությունը, մեղմ ասած, իրենցից հոգնել է, եւ իրենք ինչ քարոզեն՝ ժողովուրդը հակառակն է անելու:

    Այնպես որ՝ հանկարծ չզարմանաք, եթե առաջիկայում պարզվի, որ, ասենք, Վրաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են ՀՅԴ-ին եւ խնդրել, որ այդ կուսակցությունը նաեւ վրացական լողափերի դեմ ակցիաներ անցկացնի: Հավատացնում ենք՝ նման ակցիաներից հետո Վրաստանում հանգստացողների թիվը կտրուկ կմեծանա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.11.2009), dvgray (07.11.2009), Enigmatic (09.11.2009), Rammer (07.11.2009)

  7. #1070
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ՄԻ ՀԱՏ ԷԼ ՍԿԱՆՎՈՐԴ ՈՒՂԱՐԿԵՔ

    ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ 23 կետից բաղկացած հարցաշար է ուղարկել կառավարությանը եւ հիմա սպասում է դրա պատասխանին:

    «ՉԻ» - Այ սա արդեն իսկապես վճռական գործողություն է: Թե չէ անիմաստ տեղը Էդուարդ Նալբանդյանի հրաժարականն էին պահանջում: Հարցաշարի գաղափարը, համաձայնվեք, իսկապես լավն է: Այլեւս որեւէ մեկը «մուննաթ չի գա», թե ինչու դաշնակները Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում: Կասեն «սպասում ենք հարցաշարի պատասխանին»: Կառավարությունն էլ, բնականաբար, չի ուղարկի պատասխանները: Գլուխները խառն է:

    Այսինքն, եթե նույնիսկ պատասխանի էլ, պրոբլեմ չկա: Մի շաբաթ հետո ՀՅԴ-ն նոր հարցեր կուղարկի, հետո` հայ-թուրքական արձանագրությունների թեմայով խաչբառ, հետո հոգեբանական թեստ, հետո կառավարության անդամներից արյան եւ մեզի անալիզ կպահանջի եւ այդպես շարունակ: Մի խոսքով` ամեն ինչ կանի, որպեսզի հանկարծ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չբարձրացնի:

    Հ.Գ. Ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է նման մի բան արել: Բայց նա գոնե այնքան «դուխ» ուներ, որ հարցերը Ռոբերտ Քոչարյանին էր ուղարկել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.11.2009), Ariadna (10.11.2009)

  9. #1071
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Էն, ինչի վրա էդքան զվարճանում եք, պարզ է, որ զվարճալի չէ:
    Ու նաև նշեմ, որ լավ ծանոթ եմ որդեգրված մարտավարության աղբյուրներին և կիրառելիության օրինակներին:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. #1072
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, ինչի վրա էդքան զվարճանում եք, պարզ է, որ զվարճալի չէ:
    Ու նաև նշեմ, որ լավ ծանոթ եմ որդեգրված մարտավարության աղբյուրներին և կիրառելիության օրինակներին:
    Մեզ էլ կտեղեկացնե՞ս որդեգրված մարտավարության աղբյուրների և կիրառելիության օրինակների մասին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #1073
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, ինչի վրա էդքան զվարճանում եք, պարզ է, որ զվարճալի չէ:
    Ու նաև նշեմ, որ լավ ծանոթ եմ որդեգրված մարտավարության աղբյուրներին և կիրառելիության օրինակներին:
    Տուրո, բա ասում էիր չի ստորագրվելու, գաղտնի մարտավարություն ունեք, որ ով ստորագրի պատժվելու ա, սենց նենց .. բա էս ո՞նց եղավ: Կարո՞ղ ա չի ստորագրվել, մենք խաբար չենք:

  12. #1074
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Հաստատ պատժած կլինեն
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #1075
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Երբ գտնի վարչապետի հանելուկի պատասխանը
    ՌԴ քաղաքացի, գործարար Դերենիկ Խաչատրյանը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին: Նա պատրաստ է աջակցել ցանկացած ուժի, որը ռեալ քայլեր կիրականացնի արձանագրությունները կյանքի չկոչելու համար: Իր բողոքն արտահայտելու համար Դերենիկ Խաչատրյանը Սարատովից վերադարձել է Երեւան:

    «Հոկտեմբերի 9-ին գնացի մասնակցելու ՀՅԴ-ի ստորագրահավաքին: Բայց սկզբում խնդրեցի ինձ բացատել, թե ինչո՞ւ են պահանջում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Ո՞վ է ԱԳ նախարարը, ինչո՞ւ չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: ՀՅԴ ակտիվիստներն ինձ պատասխանեցին. «Եթե պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, նախագահ կդառնա Լեւոնը»: ՀՅԴ ակտիվիստներն ինձ ասացին, որ այդ ակցիան համաձայնեցված է նախագահականի հետ եւ Լեւոնի դեմ է: Դրանից հետո ես հասկացա, որ ՀՅԴ-ի ակցիանները շոու են: Նրանց համար պետություն, ազգային շահ չկա: ՀՅԴ-ի համար իրենց գաղափարները վեր են ամեն ինչից»,- ասաց Դերենիկ Խաչատրյանը:

    Չվստահելով ՀՅԴ-ին` գործարարը դժգոհ է նաեւ արձանագրություններին դեմ արտահայտված ուժերից. «Կարծում եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսն էլ պասիվություն դրսեւորեց: Կոնգրեսը պետք է ոտքի կանգնեցներ ժողովրդին: Ես զարմանում եմ, որ ժողովուրդը ոտքի չկանգնեց: Ես դեռ հույս ունեմ, որ մեր ժողովուրդը կգիտակցի արձանագրությունների վտանգավորությունը եւ կհամախմբվի»:

    Գործարարին ամենից շատ մտահոգում է արձանագրություններում տեղ գտած հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է. «Արձանագրության այդ կետով ուրանում են Ցեղասպանության փաստը: Թուրքերի նպատակը ցեղասպանության ուրացման գործընթացը սկսելն էր եւ նրանք դա սկսեցին»:
    www.a1plus.am

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.11.2009), Kuk (24.11.2009), urartu (13.11.2009)

  15. #1076
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանց համար պետություն, ազգային շահ չկա:
    այո լրիվ համաձայն եմ այս մտքի հետ, եթե նրանց համար ազգային շահը կարեվոր լիներ, այժմ 30հազ քառ կմ տարածքում չէինք ապրելու
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  16. #1077
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Առաջինը գողն է ասում՝ բռնիր, գող է. Լևոն Զուրաբյանի պատասխանը Արծվիկ Մինասյանին
    «Գողն առաջինն է ասում՝ բռնիր, գող է»,– այսպես է Լևոն Զուրաբյանը Tert.am–ի խնդրանքով արձագանքել դաշնակցական Արծվիկ Մինասյանի այսօրվա անդրադարձին՝ կապված Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթի հետ։

    Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արծվիկ Մինասյանը, անդրադառանալով առաջին նախագահի ելույթին, այն որակել էր իշխանություններին առաջարկված գործարք։

    Հիշեցնենք, որ այս հայտարարությամբ Արծվիկ Մինասյանը պատասխանել էր օրերս առաջին նախագահի ելույթին, որտեղ ի թիվս մի շարք հարցերի՝ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել էր նաև Դաշնակցության հակաթուրքական քաղաքականությանը։

    Առաջին նախագահը մասնավորապես ասել էր. «Բոլորովին անհասկանալի է, օրինակ, թե ինչ իրավունքով է Դաշնակցությունը բողոքում հայ–թուրքական ներկա սահմանների դեմ, երբ ինքն է Ալեքսանդրապոլի պայմանագրով գծել այդ սահմանները։ Կամ ինչպե՞ս է Թուրքիայից պահանջում ճանաչել հայ ժողովրդի պատմական իրավունքները, երբ նույն այդ պայմանագրով հրաժարվել է Սևրի դաշնագրից»։
    www.tert.am

  17. #1078
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ՏԵՍՆԵՍ ՈՎ Է ՄԵՂԱՎՈՐ

    «Ինչպե՞ս եք մարդկանց հասցրել այս վիճակին, որ այլեւս ոչ մի ազգային հարց նրանց չի մտահոգում, այլ հետաքրքրում է միայն սոցիալական արդարության խնդիրը», ՀՀ վարչապետին հռետորական հարց է ուղղել դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը:

    «ՉԻ» - Թե ինչ պատասխան կտա Տիգրան Սարգսյանը` դժվար է ասել, բայց մենք մեր վարկածն ունենք: Մարդկանց այլեւս «ոչ մի ազգային հարց չի մտահոգում», որովհետեւ տասը տարի շարունակ մարդիկ տեսել են, որ «ազգային հարցերի» մասին ամենաշատը դաշնակներն են խոսում, ու տեսել են նաեւ, թե այդ ընթացքում նրանք ինչով են զբաղված: Չի կարելի անընդհատ լափել երկիրը եւ որպես ունիվերսալ արդարացում` վկայակոչել «ազգային հարցերը»: Չի կարելի անընդհատ կեղծել ընտրությունները, հետո գնալ, կանգնել մարդասպանների կողքին, օգտվել կերակրատաշտից ու ծամելու ընթացքում «ազգի մասին» ճառեր արտասանել:

    Այլ կերպ ասած, առաջին հերթին հենց դաշնակներն են մեղավոր, որ մարդկանց ազգային հարցերը չեն մտահոգում: Հենց նրանք են այդ հարցերը բիզնեսի առարկա դարձրել (ընդ որում` հաջող բիզնեսի), եւ բնական է, որ մարդկանց չպետք է հետաքրքրեր այլոց բիզնեսը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.01.2010), Norton (24.11.2009), Աբելյան (28.11.2009), Տրիբուն (24.11.2009)

  19. #1079
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակները:
    երևի ուզում էիր ասել Վահան Հովհանիսյա՞ն
    Խնդրում եմ հումորի բաժնի տեղը մի շփոթի այստեղ քիչ թե շատ լուրջ քննարկումներ են գնում:

  20. #1080
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակները:
    Սաղ դշնակները՞: Բա ինչի մեկն ու մեկը պրեզիդենտ չդառավ:
    էսպես չի մնա

Էջ 72 80-ից ԱռաջինԱռաջին ... 2262686970717273747576 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •