User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 19 80-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #271
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    118 տարի է անցել Դաշնակցութեան յարատեւ պայքարի, գործի ու անսակարկ նւիրումի, այն գաղափարի որը ոչ թէ ծառայել է լոք միայն որպէս կուսակցութիւն, այլ նաեւ շարժում, գաղափարական շարժում, շարժում որը ծնունդ առաւ արհաւիրքի մէջ գտնւող սեփական ժողովրդից, մի բան որը անհնարին դարձրեց նրա կանգնեցման եւ հոսանքի դէմ ընթանալու ցանկացած փորձը: Հայոց Ազգային պահանջատիրական պայքարը հենց սկսեց Դաշնակցութեան ծնունդի օրօք, դրա փաստը կարող էք հենց գտնել բազուն գրքերի մէջ, Ինչպէս ասում է Սիմոն Վրացեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ որը ծնունդ առաւ հայ ժողովրդի ծոցից: Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպւած կամքը ու նրա ստեղծագործ հանճարի մարմինը:
    չեմ ասում որ սխալներ չի արել դաշնակցութիւնը, այս կեանքւմ ով սխալներ չի անում, շատ հեռու չգնանք, հենց այս օրերին կարելի է նմուշ բերել արտգործ նախարարի կողմից ապրիլի 23-ի առաւօտեան նենգ յայտարարութեան ստորագրումը, կամ էլ չէ, անցած տարի մարտի մէկի ընդիմադիրների սխալները որը 8 հոգու մահւան պատճառ դարձաւ, եւ արտաքին աշխարհում հակահայ բանաձեւերի ընդունման պատճառ դարձան, կամ էլ 1992 թւակաները, լեւոն տէրպետրոսեանը այն ժամանակ երկիրը քայքայեց, մինչեւ 1998 սբաղւեց երկրի վաճառման գործով, բայց հիմա վերադարձել է նախագահ լինելու մտադրութեամբ, ոնց որ կարծէս ոչինչ էլ չի եղել, այս բաժնում թէմա էք ստեղծել Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց... , բայց մինչեւ հիմա մտածել էք որ ով 1918 թւին արեւելեան Հայաստանը պաշտպանեց թուրքերից, մոռացել էք սարդարապատի, բաշապարանի ու զանգեզուրի կռիւների մասին, մոռացել էք որ ովքեր անկախ Հայաստանի Հանրապետութիւնը ստեղծեցին 600 տարի գերութիւնից յետոյ, որ դուք եւ ձեր որդիները այսօր ազատ անկախ երկրում գլուխներտ վեր պահած ապրում էք: 118 տարի է անցել ու մենք ականատեսն ենք այն շարժմանը, որը աւելի քան մէկ դար դիմադրել եւ պայքարել է բոլոր այն խնդիրների ու ճնշումների դիմաց որը դրւել է համայն հայութեան առջեւ եւ այս բոլոր տարիների ընթացքում սերնդից սերունդ փոխանցւելով հասել է մեր օրերին, պարզապէս մի բան կցանկանամ աւելացնել եւս, եթէ իրոք Դաշնակցութեան անցեալն ու այսօրը, եթէ Դաշնակցութեան իդիալներն ու նպատակները ու գործողութիւնը այնքան աննշմարտ լինէր ինչպէս ասում էք, ու ասել են շատերը, ապա այդ դէպքում այդքան նրան վարկաբեկող խօսքերի ու գրառումների կարիքը չեր զգացւել, որոնք սկսել են Դաշնակցութեան ծնունդի օրից ու շարունակւում են մինչ օրս:
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  2. #272
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մոդերատորական: այս գրառումը ջնջվել է բաժնի մոդերատորի կողմից, քանի որ այն նույնությամբ, նույն մարդու կողմից արվել է այստեղ: Տվյալ թեման բացող անդամի խնդրանքով, այն չի միացվել այս թեմային: Հիմա էլ ես եմ խնդրում նույն գրառումները չանել 2 թեմայում ու "հայելային" քննարկումներ չստեղծել, այլապես ստիպված կլինեմ թեմաները միացնել:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 02.05.2009, 18:59:
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  3. #273
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    բոլշեվիկները և երիտթուրքերը արժանիորեն դատվեցին սեփական, տեռորի ենթարկված ժողովրդի կողմից:
    Այդ ե՞րբ և ինչպե՞ս: Նույնիսկ ֆաշիստները սեփական ժողովրդի կողմից լիովին չեն դատվել(դատապարտվել), այլ՝ ուրիշ ժողովուրդների, ավելի շուտ, ուժերի կողմից:
    իմիջայլոց արխիվը կա և մատչելի է բոլորին
    Արդյոք կասե՞ս դա ուրիշ կուսակցությունների արխիվների մասին: Ժամանակակիցներին ի նկատի ունեմ:

    Օգնել են երիտթուրքերին իշխանության գալ, նորություն չի: Իսկ ի՞նչ անեին, նոր սուլթան դնեի՞ն: Առաջավոր, խոստումնալից էին երիտթուրքերն իրենց ժամանակի համար, լիքը գեղեցիկ խոսքեր ունեին:
    Ռուսներին են համագործակցել...ամերիկացիներին կանչեի՞ն:

    Այլ բան, որ հայերն արդեն շատ վաղուց կորցրել էին ԱՆԿԱԽ լինելու հույսն ու ցանկությունը, էնքան քնեցին ու հարմարվեցին, որ լուրջ հեղափոխության, բունտի սերմն անգամ բացակայում էր: Միակ զբաղմունքը «լավ» տեր ընտրելն էր, մեկ՝ երիտթուրք, մեկ՝ ռուս: Իսկ «տիրոջ» լավը միշտ էլ վատ է վերջանում:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 02.05.2009, 18:47:

  4. #274
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ որ "կաղապարներով ու անտեղի զգացումնքներով ապրող, իրար կռծող ու միամիտ ազգ" հատկանիշները տեղին է օգտագործել քո և քեզ պես մտածողների համար:

    այսպիսի եզրակացություններ անելու համար գոնե պետք է քչից շատից տեղյակ լինել բուն թեմայից ու լավ կլինի տեղյակ լինել նաև մյուս առաջավոր ազգերի փորձից, թե ով ոնց է վարվել այսպիսի կուսակցությունների և խմբավորումների հետ:

    շատ բան չասեմ, փորձի ուսւոմնասիրել հրեաներ պահվածքը վերջին 70 տարում:

    քո ասելով որ գնանք առաջ, ապա Սերժին՞ ինչ ա եղել. որ դուրս ենք եկել նրա դեմ: իրա համար հայ մարդ ա ելի: ու իրա համար էլ բիզնես ա անում էլի: ինչի՞ ենք մեր "թշնամիների ջրաղացին ջուր լցնում": համբերենք, մեկա վերջ ու առաջ մի օր մեռնելու է էլի
    Սխալ եք կարծքում, բայց...
    Եթե իմ կերպարի բարոյահոգաբանակ խորը վերլուծությունից դա եք եզրակացրել, ուրեմն թող այդպես լինի `ինձ էլ կարող եք այդ հայերի շարքին դասել: Մենք` Հայաստանում ապրող հայերս մի նավի մեջ ենք...

    Մնացածին կարիք չեմ գտնում անդրադառնալ...
    Վերջին խմբագրող՝ Rammer: 02.05.2009, 19:05:

  5. #275
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարոնայք, ինձ թվում է մի փոքր աղավաղում ենք բնութագրերը որոշ հակասական ձևակերպումներով։ Սխալ բանաձև է՝ «դաշնակները ներողություն խնդրեն հայ ազգից ցեղասպանության համար», դաշնակները հայեր են, իսկ ցեղասպանել են (ոչ դաշնակները) հայերին։ Ուրեմն հայերը հայերի ցեղասպանության համար ներողություն չեն կարող խնդրել։ Դաշնակները որպես քաղաքական կուսակցություն կարող են ներողություն խնդրել իրենց ձախողված քաղաքականության համար, որի պատճառով տեղի ունեցավ ցեղասպանությունը։ Օրինակ այդպես։ Իսկ իմ կարծիքով, դաշնակները հենց հիմա էլ պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից հենց ներկայիս ձախողված քաղաքականության համար ու սի… հրաժարական տան բոլոր պաշտոններից ու ինքնալուծարվեն, քանի որ այդ իմպոտենտների կույտը հիմա ավելորդ դեմագոգիայի աղբյուր է, բյուջեյի հաշվին ապրող ու բյուջեն իրենց կայֆերի համար դատարկող ծաղրածուների խմբերից մեկը, որի գործունեությունը աղաջուր է լցնում մեր առանց այն էլ ժանգոտված քաղաքական դաշտի վրա։ Սրանք ներկայիս մեղքերի համար պատասխան չեն տալիս, մնաց իրենց իրավանախորդների համար ներողություն խնդրեն։ Էդ էլ ու պրծ։ Բոլոր պարերը պարել ենք, մնացել է «Սարի սմբուլը» ։
    Վիշապ ջան լավ չհասկացա եղբայր ինչի ես իմ գրառման այդ կտորը առանձնացել: Կարծում եմ իմ գրածը քո գրածին չի հակասում...Ընդհակառակը...Ես փորձել եմ հարցին նայել տարբեր տեսանկյուններից և ըստ էության գրածիս երկրորդ մասում ես էլ էի ուզում ասել այն ինչ դու...

  6. #276
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում lav tgha-ի խոսքերից Նայել գրառումը
    ... բայց մինչեւ հիմա մտածել էք որ ով 1918 թւին արեւելեան Հայաստանը պաշտպանեց թուրքերից, մոռացել էք սարդարապատի, բաշապարանի ու զանգեզուրի կռիւների մասին, մոռացել էք որ ովքեր անկախ Հայաստանի Հանրապետութիւնը ստեղծեցին 600 տարի գերութիւնից յետոյ...
    Ապեր, էդ որ պատմությունը կարդում ես, այ էս վերջին յետոյ-ից հետո էլ մի քիչ կարդա տես, թե հետո ի՞նչ եղավ:
    Մեջբերում lav tgha-ի խոսքերից Նայել գրառումը
    ... որ դուք եւ ձեր որդիները այսօր ազատ անկախ երկրում գլուխներտ վեր պահած ապրում էք...:
    Էստեղ արդեն գալիս է երկրորդ սերիան... էհ՝ հանրապետությունը, ու մենակ չասես, թե դաշնակները անկախացրեցին: Ընենց ես լղոզել, որ մի թաթար-մոնղալ կարդա, կկարծի դաշնակները 118 տարի է, ինչ անկախ պետություն են ստեղծել (ստեղծել!!!!!!!!), 1992 թվին Լևոն Տեր-Պետրոսյանը երկիրը քանդեց, ու հիմիկվա արտգործնախարարը, մարտի 8-ի միտինգավորները, մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը դաշնակներ են:
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (02.05.2009)

  8. #277
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ նայեցի՞ք, ոնց էր Կոմկուսը սեր բացատրում ՀՅԴ-ին

    http://aysor.am/am/news/2009/05/01/ymanukyan/

    Իմ հիշելով «Մենք ու դաշնակցությունն ենք, որ կարող ենք իշխանություն լինելով, լինենք ընդդիմադիր» կամ տենց մի բան էլ ասեց:
    Դե ինչ ՀՅԴին համակրողները ինքնահռչակ կոմունիստներն են մնացել – ապրեն դաշնակները, քաղաքական իրենց ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆԸ արդեն ամեն միջակություն ընկալում է...

  9. #278
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն հայ ազգի բնութագրականն է՞: Այսինքն ամենահայկական կուսակցությունն էր՞: Հենզ այդ էլ ասում եմ՝ ժողովուրդն ինքն է գնում իրեն սազող կուսակցության հետևից: Բոլոր ժամանակներում և երկրներում:
    Համաձայն եմ: Եվ այդ չաշխատող մարած կուսակցությունը դու ատու՞մ ես: Այս թեմայի արտահայտությունները ատելություն են վկայում, իսկ ատելությունն առաջանում է, երբ քեզ անզոր ես զգում, կամ նախանձում ես մի բանի...

    Ծանոթ արտահայտություն է

    Ոչ, երեքն էլ միմիանց: Միավորման մասին ինչպես միշտ խոսք լինել չէր կարող: Էն ավելի հեքիաթը այն ժամանակ էլ հայերին չէր վերաբերվում:
    Հիմա էլ այդ սկզբունքով շարունակենք, նույն արդյունքով:
    Իսկ ով է ասում որ Հայ ազգի բնութագրականն է, Դաշնակցությունը ամենահայկական կուսակցունը չի, էդպիսի բան չկա… եթե որևէ կուսակցություն ղեկավար դեր է տանում դա դեռ չի նշանակում որ դա ամենա ազգայինն է… Ժողովուրդը որևէ կուսկցության հետևից չի գնում ու չի գնացել, ժողովուրդը միատարր չէ… կուսակցությունը մի գաղափարի կրող է իսկ ժողովուրդը մի գաղափարի հետևից չի կարող գնալ… դաշնակների նման կուսակցություն բոլոր ազգերն էլ ունեն ու երբենմ-երբեմն դրանց ժողովրդականությունը բարձրանում է, բայց դա չի նշանակում որ դրանք ամենաազգայինն են (իմիջայլոց "ամենաազգային"-ը ավելի բացասական որակ է քան դրական)… Տատ ջան, չեմ ատում ծիծաղս ա գալիս, նամանավանդ դրանց կոչերից ու երգերից, մաքուր Քաջ Նազարի կուսակցություն է … մի հատ կասես դաշնակցության ինչի՞ն ենք նախանձում… ուղղակի երբ օբյեկտիվորեն ես մոտենում դաշնակցության գործունեությանը, ապա տպավորություն է ստեղծվում թե ատում ես, բայց դա էդպես չի… իմիջայլոց ատելությունը հենց դաշնակներին է հատուկ (բավական է միայն նայել Անկախքության առաջին օրերից մինչև 1998-ը )

    …իմիջայլոց 50-ականների Բեյրութի դեպքերի մասին էլ վատ չէր լինի իմանալ, ահավոր դեպքեր են եղել…

  10. #279
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ե՞րբ և ինչպե՞ս: Նույնիսկ ֆաշիստները սեփական ժողովրդի կողմից լիովին չեն դատվել(դատապարտվել), այլ՝ ուրիշ ժողովուրդների, ավելի շուտ, ուժերի կողմից:

    .......................

    Օգնել են երիտթուրքերին իշխանության գալ, նորություն չի: Իսկ ի՞նչ անեին, նոր սուլթան դնեի՞ն: Առաջավոր, խոստումնալից էին երիտթուրքերն իրենց ժամանակի համար, լիքը գեղեցիկ խոսքեր ունեին:
    Ռուսներին են համագործակցել...ամերիկացիներին կանչեի՞ն:

    Այլ բան, որ հայերն արդեն շատ վաղուց կորցրել էին ԱՆԿԱԽ լինելու հույսն ու ցանկությունը, էնքան քնեցին ու հարմարվեցին, որ լուրջ հեղափոխության, բունտի սերմն անգամ բացակայում էր: Միակ զբաղմունքը «լավ» տեր ընտրելն էր, մեկ՝ երիտթուրք, մեկ՝ ռուս: Իսկ «տիրոջ» լավը միշտ էլ վատ է վերջանում:
    Ֆաշիստները, ավելի ճիշտ նացիստները դատվել և դատապարտվել են իրենց ժողովրդի կողմից, չգիտեմ ինչ ինկատի ունես որ ասում ես "լիովին չեն դատվել(դատապարտվել)"…

    Տատա ջան, ուրեմն երիտթուրքերի ալտերնատիվը սուլթանն է՞… ուրիշ վարյանտներ չկան հա՞… տարօրինակ է…

    Տատ ջան, մեր հասարակությունը գտնվում է կազմավորման շրջանումում ու կլինեն վերիվայրումներ (ու շատ ցավոտ)… ես էլ երբեմն ուղղակի ձեռ եմ քաշում ու բերանիս եկածը գրում եմ… Այսօր, ես կարծում եմ որ կան առաջընթացի մեծ շանսեր…

  11. #280
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում lav tgha-ի խոսքերից Նայել գրառումը
    118 տարի է անցել Դաշնակցութեան յարատեւ պայքարի, գործի ու անսակարկ նւիրումի, այն գաղափարի որը ոչ թէ ծառայել է լոք միայն որպէս կուսակցութիւն, այլ նաեւ շարժում, գաղափարական շարժում, շարժում որը ծնունդ առաւ արհաւիրքի մէջ գտնւող սեփական ժողովրդից, մի բան որը անհնարին դարձրեց նրա կանգնեցման եւ հոսանքի դէմ ընթանալու ցանկացած փորձը: Հայոց Ազգային պահանջատիրական պայքարը հենց սկսեց Դաշնակցութեան ծնունդի օրօք, դրա փաստը կարող էք հենց գտնել բազուն գրքերի մէջ, Ինչպէս ասում է Սիմոն Վրացեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ որը ծնունդ առաւ հայ ժողովրդի ծոցից: Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպւած կամքը ու նրա ստեղծագործ հանճարի մարմինը:
    չեմ ասում որ սխալներ չի արել դաշնակցութիւնը, այս կեանքւմ ով սխալներ չի անում, շատ հեռու չգնանք, հենց այս օրերին կարելի է նմուշ բերել արտգործ նախարարի կողմից ապրիլի 23-ի առաւօտեան նենգ յայտարարութեան ստորագրումը, կամ էլ չէ, անցած տարի մարտի մէկի ընդիմադիրների սխալները որը 8 հոգու մահւան պատճառ դարձաւ, եւ արտաքին աշխարհում հակահայ բանաձեւերի ընդունման պատճառ դարձան, կամ էլ 1992 թւակաները, լեւոն տէրպետրոսեանը այն ժամանակ երկիրը քայքայեց, մինչեւ 1998 սբաղւեց երկրի վաճառման գործով, բայց հիմա վերադարձել է նախագահ լինելու մտադրութեամբ, ոնց որ կարծէս ոչինչ էլ չի եղել, այս բաժնում թէմա էք ստեղծել Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց... , բայց մինչեւ հիմա մտածել էք որ ով 1918 թւին արեւելեան Հայաստանը պաշտպանեց թուրքերից, մոռացել էք սարդարապատի, բաշապարանի ու զանգեզուրի կռիւների մասին, մոռացել էք որ ովքեր անկախ Հայաստանի Հանրապետութիւնը ստեղծեցին 600 տարի գերութիւնից յետոյ, որ դուք եւ ձեր որդիները այսօր ազատ անկախ երկրում գլուխներտ վեր պահած ապրում էք: 118 տարի է անցել ու մենք ականատեսն ենք այն շարժմանը, որը աւելի քան մէկ դար դիմադրել եւ պայքարել է բոլոր այն խնդիրների ու ճնշումների դիմաց որը դրւել է համայն հայութեան առջեւ եւ այս բոլոր տարիների ընթացքում սերնդից սերունդ փոխանցւելով հասել է մեր օրերին, պարզապէս մի բան կցանկանամ աւելացնել եւս, եթէ իրոք Դաշնակցութեան անցեալն ու այսօրը, եթէ Դաշնակցութեան իդիալներն ու նպատակները ու գործողութիւնը այնքան աննշմարտ լինէր ինչպէս ասում էք, ու ասել են շատերը, ապա այդ դէպքում այդքան նրան վարկաբեկող խօսքերի ու գրառումների կարիքը չեր զգացւել, որոնք սկսել են Դաշնակցութեան ծնունդի օրից ու շարունակւում են մինչ օրս:
    Ապեր, էս ճառդ կարաս էթաս ձեր կուսակցական ժողովներում կարդաս էն էլ 10-21 տարեկան երեխեքի գլխներին որոնք Հայոց Պատմությունից տեղյակ չեն… մե՞զ ուր ես պատմում… քո կարծիքով դաշնակների՞ց մենք պիտի սովորենք մեր ժամանակակից պատմությունը՞… կներես, բայց մենք դեռ էդտեղ չենք հասել…

    Իմիջայլոց իրենց իդեալնեն ու գաղափարները, Կոմունիստականից էդքան էլ տարբեր չեն

  12. #281
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Էս ինչի՞ է 2 հատ դաշնակի թեմա…

  13. #282
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում lav tgha-ի խոսքերից Նայել գրառումը
    118 տարի է անցել Դաշնակցութեան յարատեւ պայքարի, գործի ու անսակարկ նւիրումի, այն գաղափարի որը ոչ թէ ծառայել է լոք միայն որպէս կուսակցութիւն, այլ նաեւ շարժում, գաղափարական շարժում, շարժում որը ծնունդ առաւ արհաւիրքի մէջ գտնւող սեփական ժողովրդից, մի բան որը անհնարին դարձրեց նրա կանգնեցման եւ հոսանքի դէմ ընթանալու ցանկացած փորձը: Հայոց Ազգային պահանջատիրական պայքարը հենց սկսեց Դաշնակցութեան ծնունդի օրօք, դրա փաստը կարող էք հենց գտնել բազուն գրքերի մէջ, Ինչպէս ասում է Սիմոն Վրացեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ որը ծնունդ առաւ հայ ժողովրդի ծոցից: Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպւած կամքը ու նրա ստեղծագործ հանճարի մարմինը:
    չեմ ասում որ սխալներ չի արել դաշնակցութիւնը, այս կեանքւմ ով սխալներ չի անում, շատ հեռու չգնանք, հենց այս օրերին կարելի է նմուշ բերել արտգործ նախարարի կողմից ապրիլի 23-ի առաւօտեան նենգ յայտարարութեան ստորագրումը, կամ էլ չէ, անցած տարի մարտի մէկի ընդիմադիրների սխալները որը 8 հոգու մահւան պատճառ դարձաւ, եւ արտաքին աշխարհում հակահայ բանաձեւերի ընդունման պատճառ դարձան, կամ էլ 1992 թւակաները, լեւոն տէրպետրոսեանը այն ժամանակ երկիրը քայքայեց, մինչեւ 1998 սբաղւեց երկրի վաճառման գործով, բայց հիմա վերադարձել է նախագահ լինելու մտադրութեամբ, ոնց որ կարծէս ոչինչ էլ չի եղել, այս բաժնում թէմա էք ստեղծել Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց... , բայց մինչեւ հիմա մտածել էք որ ով 1918 թւին արեւելեան Հայաստանը պաշտպանեց թուրքերից, մոռացել էք սարդարապատի, բաշապարանի ու զանգեզուրի կռիւների մասին, մոռացել էք որ ովքեր անկախ Հայաստանի Հանրապետութիւնը ստեղծեցին 600 տարի գերութիւնից յետոյ, որ դուք եւ ձեր որդիները այսօր ազատ անկախ երկրում գլուխներտ վեր պահած ապրում էք: 118 տարի է անցել ու մենք ականատեսն ենք այն շարժմանը, որը աւելի քան մէկ դար դիմադրել եւ պայքարել է բոլոր այն խնդիրների ու ճնշումների դիմաց որը դրւել է համայն հայութեան առջեւ եւ այս բոլոր տարիների ընթացքում սերնդից սերունդ փոխանցւելով հասել է մեր օրերին, պարզապէս մի բան կցանկանամ աւելացնել եւս, եթէ իրոք Դաշնակցութեան անցեալն ու այսօրը, եթէ Դաշնակցութեան իդիալներն ու նպատակները ու գործողութիւնը այնքան աննշմարտ լինէր ինչպէս ասում էք, ու ասել են շատերը, ապա այդ դէպքում այդքան նրան վարկաբեկող խօսքերի ու գրառումների կարիքը չեր զգացւել, որոնք սկսել են Դաշնակցութեան ծնունդի օրից ու շարունակւում են մինչ օրս:
    Չգիտեմ խնդամ թե լացեմ,մի կողմից ծիծաղս գալիսա,մյուս կողմից էլ մտածում եմ,միթե կան հայեր ովքեր դնում ու Դաշնակների կեղտերն են լվանում,դու տենց անկապ օրինակներ պետք չի բերես թե չէ ընենց չոտկի պայմանագրերի անուններ կտամ,որ էլ ասելու բան չունես:

  14. #283
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն հայ ազգի բնութագրականն է՞: Այսինքն ամենահայկական կուսակցությունն էր՞: Հենզ այդ էլ ասում եմ՝ ժողովուրդն ինքն է գնում իրեն սազող կուսակցության հետևից: Բոլոր ժամանակներում և երկրներում:
    Համաձայն եմ: Եվ այդ չաշխատող մարած կուսակցությունը դու ատու՞մ ես: Այս թեմայի արտահայտությունները ատելություն են վկայում, իսկ ատելությունն առաջանում է, երբ քեզ անզոր ես զգում, կամ նախանձում ես մի բանի...

    Ծանոթ արտահայտություն է

    Ոչ, երեքն էլ միմիանց: Միավորման մասին ինչպես միշտ խոսք լինել չէր կարող: Էն ավելի հեքիաթը այն ժամանակ էլ հայերին չէր վերաբերվում:
    Հիմա էլ այդ սկզբունքով շարունակենք, նույն արդյունքով:
    Հարգելի Տատ,

    Դու ուզում ես ասել, որ այն ինչը եղավ Արևմտյան Հայաստանում դրա մեղավորները նաև ժողովուրդն էր? Ես ճիշտ եմ հասկացել?

    Այո' հնարավոր է նախանձությունը և անզորության զգացումը այնքան խորանա, որ վերածվի ատելության, բայց հնարավոր է նաև որ ոչ...Հնարավոր է նաև, որ ատելությունը առաջանա ինչ որ մեկի մարդկային որակների` անսահման ստախոսության, կեղծավորության, տականքության, ստորության համար...ինչ վատ բան կա ատելության մեջ? Դա բնական առաջացող զգացում է: Ուղակի պետք է ճիշտ ուղղորդել այդ ատելությունը և ներքին հավասարակշռության` ներդաշնակության մեջ պահել...
    Օրինակ մի բան հարցնեմ...վաղը ինձ ուղարկում են ռազմաճակատ կռիվ ազերիների դեմ: Եթե սիրեմ կամ սիրով առաջնորդվեմ և չատեմ չեմ կարողանա սպանել...Դեմ դիմաց կկանգնեմ թշնամու առաջ ու եթե սրտանց չատեմ, ավելի վատ` կսկսեմ վախենալ, իսկ այդ դեպքում կարող է զենքն ել քցեմ ձեռքիցս...Ատելության պակասը մարդուն թուլացնում է, դարձնում է ավելի հանդուրժող...Իմ կարծքիով բոլոր զգացումնքներ պետք է լինեն, չկա լավ ու վատը, պետք է ուղակի կարողանալ վերահասկել դրանք...
    Հիմա դաշնակների մասին...Ես դաշնակների համարում եմ մեր ներքին թշնամին, դրա համար ատում եմ իրանց...Առանձնակի դաժանությամբ եմ ատում( Ղեկավարության ի նկատի ունեմ ). Եթե արտաքին թշնամուն հնարավոր է, որ գերի վերցնես, ներքին թշնամու դեպքում պետք է լինես դաժան ու ներելը բացառես..Իսկ առանց ատելության կարծում եմ դա հնարավոր չի...հնարավոր է խղճաս: Չեմ նախանաձում, չեմ համարում թե անզոր ենք, ատում եմ որովհետեև մեր ներքին թշնամիններն են ու գիտեմ թե ոնց իրենց վերացնել ընդհանարապես...Ուղակի ամեն ինչ իր ժամանակն ունի...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.07.2009)

  16. #284
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդը որևէ կուսկցության հետևից չի գնում ու չի գնացել, ժողովուրդը միատարր չէ…
    Այսինքն՝ հիմա էլ ժողովուրդը ՀՀՇ-ի կամ Լևոնի հետևից չի գնում, ինչպես մենք լսում ենք այս ֆորումում: Միայն նրա մի մասը:
    Տատ ջան, չեմ ատում ծիծաղս ա գալիս, նամանավանդ դրանց կոչերից ու երգերից, մաքուր Քաջ Նազարի կուսակցություն է … մի հատ կասես դաշնակցության ինչի՞ն ենք նախանձում…
    Քաջ Նազարը նման է, այսօր: Իսկ ժամանակ կար, որ հենց այդպիսի լոզունգներ էին պետք: Նա անցյալ ունի, որը նաև շատ ճիշտ էջէր ունի:

    Մեֆիստ, իմ ծիծաղնել է գալիս, բայց ոչ միայն նրանց, այլ նաև Կոնգրեսի կամ կառավարության կոչերից ու բարձրամտությունից:
    Մեկ ուրիշին դատելիս նախորոք պետք է մեզ նայենք, դա է օբյեկտիվությունը:

  17. #285
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆաշիստները, ավելի ճիշտ նացիստները դատվել և դատապարտվել են իրենց ժողովրդի կողմից, չգիտեմ ինչ ինկատի ունես որ ասում ես "լիովին չեն դատվել(դատապարտվել)"…
    Այն, որ նրանց ստիպել են: Իսկ կամավոր՝ հրեն ինչքան կողմնակից ունեն բաց և մի ծով էլ՝ գաղտնի:
    dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    բոլշեվիկները և երիտթուրքերը արժանիորեն դատվեցին սեփական, տեռորի ենթարկված ժողովրդի կողմից:
    Կուզեյի մի րկու խոսքով իմանալ՝ երբ և ինչպես
    Տատա ջան, ուրեմն երիտթուրքերի ալտերնատիվը սուլթանն է՞… ուրիշ վարյանտներ չկան հա՞
    իսկ կայի՞ն: Էդ մենք հիմա գիտենք, թե ինչ դառան երիտթուրքերը, իսկ այն ժամանակ դա առաջադիմական, եվրոպամոլ պետության դրոշն էր:

    Տատ ջան, մեր հասարակությունը գտնվում է կազմավորման շրջանումում ու կլինեն վերիվայրումներ (ու շատ ցավոտ)… ես էլ երբեմն ուղղակի ձեռ եմ քաշում ու բերանիս եկածը գրում եմ… Այսօր, ես կարծում եմ որ կան առաջընթացի մեծ շանսեր…
    Համաձայն

Էջ 19 80-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •