Ներողությունով յարա չի սաղանա.. ջեբները լցնելու փոխարեն թող էս երկրի համար աշխատեն (իրոք աշխատեն ոչ թե մեծ մեծ խոսեն) ու աշխատեն քավել իրենց մեղքերը:
Դրական
Բացասական
Ներողությունով յարա չի սաղանա.. ջեբները լցնելու փոխարեն թող էս երկրի համար աշխատեն (իրոք աշխատեն ոչ թե մեծ մեծ խոսեն) ու աշխատեն քավել իրենց մեղքերը:
Ես ոչ Դաշնակցույան անդամ եմ, ոչ էլ «ուռա դաշնակ» կամ «ուռա հայրենասեր»: Դրա համար էլ չեմ ուզում, որ այն, ինչ հիմա կգրվի, ընկալեք որպես դաշնակցությանը պաշտպանելու փորձ…
Դաշնակցությունը ընդամենը կուսակցություն է, իր առավելություններով և թերություններով հանդերձ: Սակայն մի բան պետք է հաշվի առնել - սխալվում է նա, ով ինչ-որ բան անում է: Տեսեք, սովետական ժամանակաշրջանում կոմունիստները փրփուրը բերաններին մեղադրում էին դաշնակցությանը, որ նա չկարողացավ իրականացնել ասենք Սասունի արդյունավետ ինքնապաշտպանությունը: Գուցե, գուցե և դաշնակցությունը սխալներ թույլ տվեց, գուցե և, բայց... հարց եմ տալիս - ո՞ւր էին նույն այդ ժամանակ բոլշևիկներն ու կոմունիստները, ի՞նչ էին անում, երբ հայեր էին կոտորվում տասնյակ հազարներով: Արդյոք գոնե մեկ խոհանոցային դանակ բոլշևիկները անցկացրե՞լ են Արևմտյան Հայաստան, արդյոք գոնե մեկ հայ փրկե՞լ են թուրքի ճիրաններից: Ոչ - նրանք զբաղված էին «ավելի կարևոր» գործերով...
Իսկ հետո եկան իշխանության և սկսեցին քննադատել, թե գիտեեեքք... Ռուբենը սխալ կազմակերպեց Սասունի ինքնապաշտպանությունը: Աստված Ռուբենի հետ, բայց դուք, այ բոլշևիկներ, դոուււք ո՞ւր էիք այդ ժամանակ...
Վերջին խմբագրող՝ Lion: 01.05.2009, 11:20:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի պատասխանատվություն իր երկրի, տվյալ դեպքում իր ազգի նկատմամբ, առավել ևս, եթե այդ կուսակցությունն ունի մեծ հնարավորություններ, լծակներ, նույնիսկ ներկայացված է տվյալ երկրի խորհրդարանում: Բաց ևս մեկ անգամ ընթերցիր արևմտահայ դաշնակցականների պահվածքը ցեղասպանությանը նախորդող տարիներին և ցեղասպանության ընթացքում: Քո համար պարզ կլինի՝ մեղք ունե՞ն, թե՞ ոչ…
Օդից ինչու՞ ես հարց ստեղծում:Հարց է ծագում
Որևիցե մեկը ոչ օբյեկտիվ չի գնահատում: Օրինակ՝ որևիցե մեկը չի ուրանում, որ դաշնակցականները ծրագրել և իրականացրել են Մեծ Եղեռնի կազմակերպիչների սպանությունները: Բայց միլիոնուկես զոհին հո հետ չես բերի…
Դաշնակցության ներկան չեմ ուզում քննարկելՅուրաքանչյուր քաղաքական ուժ ունի պատասխանատվություն իր երկրի, տվյալ դեպքում իր ազգի նկատմամբ, առավել ևս, եթե այդ կուսակցությունն ունի մեծ հնարավորություններ, լծակներ, նույնիսկ ներկայացված է տվյալ երկրի խորհրդարանում:
Սխալվում է նա, ով ինչ-որ բան է անում... Վստահ չեմ, որ ներկայիս քննադատող քաղաքական ուժերը, եթե լինեին այն ժամանակ, չէին սխալվիԲաց ևս մեկ անգամ ընթերցիր արևմտահայ դաշնակցականների պահվածքը ցեղասպանությանը նախորդող տարիներին և ցեղասպանության ընթացքում: Քո համար պարզ կլինի՝ մեղք ունե՞ն, թե՞ ոչ…
Այնպես եք ասում, կարծես այդ միլիոն ու կես զոհերին դաշնակներն են կոտորել...Որևիցե մեկը ոչ օբյեկտիվ չի գնահատում: Օրինակ՝ որևիցե մեկը չի ուրանում, որ դաշնակցականները ծրագրել և իրականացրել են Մեծ Եղեռնի կազմակերպիչների սպանությունները: Բայց միլիոնուկես զոհին հո հետ չես բերի…![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արիացի (01.05.2009)
Դե լավ էլի... Եկեք օբյեկտիվ լինենք - բացարձակ սև կամ սպիտակ չկա, բացարձակ չար կամ բարի չկա. ես հասկանում եմ, որ այստեղ շատերը չեն սիրում դաշնակներին - բայց դե հիմա պիտի ապացուցեք, որ ՀՅԴ-ն գիտակցաբար սխալ է վարել որևէ մի ինքնապաշտպանական մա՞րտ
Լավ էլի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լայըն, խնդրո առարկան Դաշնակցությունն է, ոչ թե՝ Կոմկուսը կամ այն, թե ով ինչ է արել: Արևմտահայաստանում Կոմկուս չի եղել:
Մարկիզ ջան - անձամբ ես քո դեմ որևէ բան չունեմ, որ տպավորություն ստեղծեմ, արժեզրկեմ քո գրածները և այլն: Դու գրել էիր
Ես դա հասկացա այնպես, ինչպես ասացի: Գուցե ոճը կամ բառերի հերթականությունը հաջող չէին ընտրված: Ընդունում եմ - գուցե դա է մոլորության մեջ գցում կարդացողին...Որևիցե մեկը ոչ օբյեկտիվ չի գնահատում: Օրինակ՝ որևիցե մեկը չի ուրանում, որ դաշնակցականները ծրագրել և իրականացրել են Մեծ Եղեռնի կազմակերպիչների սպանությունները: Բայց միլիոնուկես զոհին հո հետ չես բերի…
Դե իսկ դաշնակների վերաբերյալ տարաբնույթ գրականություն բավականին կարդացել եմ...
Իսկ ինչո՞ւ չեն եղել: Չէ որ այնտեղ էր որոշվում մեր ազգի մի լայն հատվածի ֆիզիկական գոյության հարցը: Գրողը տանի, դրանից կարևոր հարց կար հա՞, այն ժամանակ...Լայըն, խնդրո առարկան Դաշնակցությունն է, ոչ թե՝ Կոմկուսը կամ այն, թե ով ինչ է արել: Արևմտահայաստանում Կոմկուս չի եղել:
Իսկ դաշնակները վերցրեցին իրենց վրա այդ բեռը ու լավ թե վատ - տարան այն: Մեկը չկար, չէ՞, որ վերցներ - իրենք վերցրեցին: Ու հիմա նրանք, որոնք այդ ժամանակ չեն եղել - կանգնել ծանակում են ՀՅԴ-ին... Արդար չի:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արիացի (01.05.2009)
Լավ թե վատ՞… Նախ, փաստենք, որ բեռն իրենց վրա էր, այն պահից երբ օգնեցին երիտթուրքերին գալ իշխանության: ՀՅԴ-ն այն կուսակցությունն էր, որն ուներ լծակներ, մեծաթիվ հետնորդներ: ՀՅԴ-ն ունեցել է լավ, հեռատես գործիչներ, բայց նրանք փոքրաթիվ են եղել:
Լավ թե վատ… Ոչ, ծայրահեղ վատ են կատարել իրենց պարտքը: Սա էլ ոչ վաղ անցյալի մեր պատմությունն է, ոչ թե՝ հազար տարի առաջվա և կան բազմաթիվ փաստեր այդ տարիների մասին: Ես հակված չեմ կարծելու, որ նրանք գիտակցված օգնել են կոտորել իրենց հայրենակիցներին: Ոչ, պարզապես նրանք եղել են անհեռատես, ապաշնորհ, շատ դեպքերում էլ ջայլամային կեցվածք են ընդունել…
Լեոն է գրել.
«Դաշնակցությունն այլեւս աղմուկ չհանեց այդ (Ադանայի ջարդի) առիթով միջազգային հրապարակում, դիվանագիտական առաքելություններ եւ այլ այսպիսի հնարքներ չսարքեց: Ընդհակառակը, Ադանայի արյունը մի կռվան դարձավ, որ նա, իր կուսակցական շահերի տեսակետից, մի օգտավետ դաշինքով միանա երիտասարդ թուրքերի կուսակցության հետ»
Մնացածն էլ այստեղ.
http://www.akumb.am/showthread.php?t=27461
Կարծիք է, Մարկիզ ջան - մնա քո կարծիքին... Անձամբ ես, եթե Դաշնակցության "Լավն ու վատ"-ը այդ տարիներին գնահատեի 10 բալանոց սանդղակով - նրանց կտայի 7 բալ...
Հիմնական սխալներից, որոնց համար միավորներ եմ հանել կարելի է առանձնացնել Երիտթուրքերի հետ վերաբերմունքը 1908 թ-ին: Սակայն կա մեղմացնող հանգամանք - այն ժամանակ, հեղափոխական այդ դարաշրջանում, շատերին էր թվում, թե արյունոտ Աբդուլ Համիդի տեղը եթե գային նման բուժուական-առաջադեմ ուժեր - ամեն ինչ այլ կերպ կլինի: Մեր օրերի բարձունքից հեշտ է քննադատել - բայց պատկերացրու, որ ապրում ես այն օրերին...
Դրա համար էլ հանում եմ 2 բալ:
Դե մեկ բալ էլ հանում եմ որոշ դեպքերում դրսևորած անվճռականության համար, որը, կրկին ունի մեղամցուցիչ պայմաններ /ինֆորմացիայի բացակայություն, միջոցների սղություն, վախ ժողովրդի համար և այլն/:
Սակայն իրենց 7 բալը դաշնակներին տալիս եմ լի ու լի - «Օտտոմանյան բանկ» օպերացիա, «Սամատիայի օպերացիա», «Խանասորի օպերացիա», «Սասուն-1904», «Վան-1915» և այլն...
Վերջին խմբագրող՝ Lion: 01.05.2009, 11:54:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արիացի (01.05.2009), Լեռնցի (05.05.2009), Հակոբ Գեւորգյան (01.05.2009)
Իսկ չե՞ս մտածում, որ դեռ ՇՆՈՐՀԻՎ ՀՅԴ-ի էր, որ ավելին չեղավ...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ