«Ընդդիմադիրացած» ՀՅԴ-ն չհրաժարվեց պաշտոններց
ՀՅԴ-ն ընդունել է քաղաքական կոալիցիայի առաջարկը, և ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արմեն Ռուստամյանը և Արթուր Աղաբեկյանը կշարունակեն պաշտոնավարել:
Այս մասին այսօր հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, որ ՀՅԴ-ն լինելով ընդդիմություն` պայքարելու է, որ ընդդիմությունն ավելի ու ավելի հավասարակշռման և զսպման մեխանիզմներ ունենա` աշխատելով իշխանության հետ. «Ուժեղ ընդդիմությունը ուժեղացնում է նաև պետականությունը: Այս մոտեցումից ելնելով և գտնելով, որ այս քայլը քաղաքական դաշտի առողջացմանն է միտված` ընդունում ենք կոալիցիայի առաջարկը: Մենք մեր կողմից պատրաստակամ ենք նոր մշակույթ ներդնել Հայաստանի քաղաքական հարաբերություններում»:
Էջանիշներ