Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Չգիտեմ ովքեր են տեղյակ, ովքեր ոչ, բայց ցեղասպանության համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հստակ մեխանիզմ կա միջազգային իրավունքում: ՄԱԿ հովանու ներքո կնքված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիան վավերացրել են և Թուրքիան, և ՀՀ-ն, ուստի և այն պարտադիր է Թուրքիայի համար: Կոնվենցիայով սահմանվում է`
Այսինքն ՀՀ-ն հանդիսանալով սույն կոնվենցիայի անդամ, կարող է ՄԱԿ-ի դատարանից վեճի լուծում պահանջել: Դրա համար մեծ աշխատանաքա պետք կատարել հստակ դիրքորոշում ձևավորելու, ապացույցներ ներկայացնելու և դատարանում պատշաճ ձևով ազգի պահանջները ներկայացնելու համար: Չգիտեմ դուք ոնց, բայց ես չեմ լսել, որ նման աշխատանքներ գնան... Գոնե աշխարհի լավագույն մասնագետներին ներգրավվեն այս հարցը դատարանին գերազանց ներկայացնելու համար, ընկել են դիվանագիտական խաղերի մեջ Թուրքիայի հետ, որտեղ միանշանակ պարտվելու են, ու սպասում են, որ այս կամ այն երկիրը ճանաչի ցեղասպանությունը....ժամանակին հասկանալի էր ԽՍՀՄ էր, Հայաստանը սուվերենություն չուներ, չէր կարող ինքնուրույն քայլեր աներ, բայց այժմ ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ մեր ձեռքերում է ու պետքա գործել, ոչ թե սպասել, որ մեր տեղը գործեն ու մեծերը լավություն անեն....Կոնվենցիա
Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին
Հոդված 9
Պայմանավորվող կողմերի միջև վեճերը` կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման և կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելո համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով:![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ռեալիստ ջան, շնորհակալություն, որ չալարեցիր, հոդվածը գրեցիր.
Դե որ իմ համար ցավոտ այս թեմային անդրադարձար, ես էլ հավելեմ, որ ես էլ չափազանց զարմացած եմ հայերի դանդաղկոտության վրա: Փոխանակ դաշնակները դրոշ վառեն, <<թուրքի արյուն խմեն>>, <<թուրքի գլուխ ջարդեն>>, թող լծվեն Թուրքիային իրավական պատասխանատվության ենթարկելու գործին:
Մեկ էլ ավելացնեմ, որ նույնիսկ կարիք չկա արտասահմանի մասնագետներին ներգրավել, քանի որ մենք էլ ունենք բարձրակարգ մասնագետ՝ Վիգեն Քոչարյան
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
մի մասնագետ լավա, 101 ավելի լավ կլինի Աստղ ջան, նենց կարևորության հարցա, որ պետք չի մինիմալ ռիսկի անգամ գնալ
դիրքորոշումը ու պահանջները, ինչպես նաև կոնվենցիայի մեկնաբանությունները պետքա անթերի լինեն
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ռեալիստ ջան, հարցը գիտես ինչում է? Որ նույնիսկ ՄԱԿ-ի հանձնաժողովների ղեկավարներին էլ է սխալ հանում Քոչարյանը
Համաձայն եմ, որ մինիմալ ռիսկի անգամ գնալ պետք չի
ուղղակի ամեն ինչ հենց ՔՈչարյանի հսկողության ներքո որ լինի, կոնկրետ ես կիմանամ, որ առաջադրանքը կատարվում է բարձր մակարդակով, որակյալ մասնագետի կողմից![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ես, օրինակ, վստահ չեմ այդ դատարանի անաչառությանը և չէի ուզենա, որ այդ հարցը քննարկեր նա:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վերջին հաշվով ուզենք թե չուզենք, նույնիսկ Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունելու դեպքում, Միջազգային դատարանը պետքա որոշի պատասխանատվության ձևը: Անաչառության մասին ես կասկածներ չունեմ, քանի որ ամբողջ միջազգային հանրությունն էլ ընդունում է, որ Հայոց ցեղասպանությունը վերը նշված կոնվենցիայով սահմանված գենոցիդի բոլոր հատկանիշները պարունակում է և այդ չբարձրաձայնելու պատճառը ոչ թե իրավական առումով հակառակ հիմնավորումներն են այլ զուտ քաղաքական նկատառումները
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Սամվել (26.04.2009)
ես հազվադեպ եմ այստեղ որևէ բան գրում, բայց կուզենայի այսօր մի բան գրել:Ինձ շաաատ է մտահոգել հայ-թուրքական այս տարօրինակ «բարեկամությունը»:Չգիտեմ լավ կողմից նայել, թե վատ, ուղղակի պատմությունն ուսումնասիրելով պետք է որ հասկանանք, որ մենք մեր սխալներից երբեք դասեր չենք քաղել, և վախենամ, որ հիմա էլ պատմությունը կրկնվում է:Միայն պետք է խոստովանել, որ Թուրքիան շաաաաատ հմուտ դիվանագիտություն է վարում և այս պարագայում, կարծում եմ, որ Հայաստանը մտահոգվելու լուրջ պատճառներ ունի, ահա թե ինչու ես «վախենում» եմ այս բարեկամությունից, հանկարծ չկրկնվեն պատմական մեր սխալները, արդեն մեր ժողովուրդը այդ սխալների համար շատ թանկ է հատուցել![]()
Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան
Սպիտակ Տան պաշտոնական կայքը տարածել է Բարաք Օբամային հայտարարությունը, որը նվիրված է 1915թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձություններին: Իր խոսքում Բարաք Օբաման երկու անգամ հայերեն արտասանել է «Մեծ Եղեռն» բառակապակցությունը (հայտարարության մեջ անգլերեն տառերով գրված է Meds Yeghern): ԱՄՆ նախագահի ուղերձում մեջ ասված է.
«94 տարի առաջ իրագործվեց 20-րդ դարի ամենամեծ դաժանություններից մեկը: Ամեն տարի մենք մի պահ կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանդի են ենթարկվել կամ իրենց մահն են գտել Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Մեծ Եղեռնը պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես այն ապրում է հայ մարդկանց սրտերում»...
http://tert.am/am/news/2009/04/24/metsyeghern/
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Obama Will Not Acknowledge Armenian Genocide in April 24 Statement
Obama won't use 'genocide' in statement on massacre of Armenians
էդ էլ նոր հնարք էր` լեզուն կոտրելով հայերեն արտաբերել Mets Eghern, բայց մեկ է` չասել էդքան բարեհնչուն Genocide-ը![]()
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Բայց գոնե մի քիչ առաջխաղացում է: Մեկ ու կես միլիոնանոց սպանդ, Մեծ Եղեռն:
Մեր ժողովուրդը սխալ է գործում հիմա՝ սկզբունքորեն դեմ տրամադրվելով, վախենալով սահմանի բացումից: Ես էլի գտնում եմ, որ սահմանը չի բացվի մոտ ապագայում, բայց արդեն ժողովրդի ներսում նստած վախը մտահոգիչ է:
Հաս ջան, իսկ քո ասած բարեկամությունը մեր ուզած բարեկամությունը չի, այլ ռուսներիու այդ պատճառով էլ արժի <<վախենալ>>
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սատանան տանի, ասա այ ախմախ, գռազ գայիր, որ «genocide» չի ասելու, թե չէ էշավարի գռազ ես եկել, որ «եղեռն» չի ասելու... դե հիմա արի ու էդ գրազի տակից դուրս արի
Կներեք, չդիմացա
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ջավախքը նշում է Մեծ Եղեռնի 94-րդ տարեդարձը
Միջոցառումներ Ախալքալաքում եւ Ախալցխայում
Javakhk Commemorateր the 94th Anniversary of the Armenian Genocide
Actions in Akhalkalak and Akhaltskha
Джавахк отмечает 94-ю годовщину Геноциа Армян
Акции в Ахалкалаке и в Ахалцха
See much material here:
http://javakhk.livejournal.com/50790.html
Sunny Stream (25.04.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ