User Tag List

Էջ 35 82-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637383945 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 511 համարից մինչև 525 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #511
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ճանաչում են, թող ճանաչեն... սուտ ցերեմոնիալ ա
    Ես էլ եմ էտ ասում Աստղո ջան: Որ կարանանք գրավենք, ուրեմն նշանակում ա էնքան ուժեղ ենք, որ կարանք սաղին ուղարկենք գրողի ծոցը: Բայց Արիացին ուզում նավսյակի ապահովագրվի: Կարող ա քաշվում ա ագրեսոր կոչվելուց?

  2. #512
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մոդերատորական: թեմայում հայտնաբերված 26 օֆտոպային գրառումները ջնջվել են: Չնայած բավականին հումորով լեցուն ու օպտիմիստական մտքեր էին պարունակում: Զրույցի մասնակիցները պարգևատրվում են տուգանային միավորներով:
    էսպես չի մնա

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.04.2009), Արիացի (07.04.2009)

  4. #513
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Ո՞վ է խոչընդոտում «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» ֆիլմի լայն ցուցադրությունը Հայաստանում

    /PanARMENIAN.Net/ «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» փաստագրական ֆիլմը նկարահանվել է շուրջ երկու տարի առաջ: Ֆիլմը նկարահանվել է գերմանական արխիվային փաստաթղթերի հիման վրա: Ֆիլմի հեղինակները` ռեժիսոր Ալեքսանդր Սարդուրին ու ռեժիսորի օգնական Վարդան Պապը, համագործակցելով Գերմանիայի արտգործնախարարության եւ գերմանական «Der Spigel» ամսագրի խմբագիրներից մեկի հետ` Վոլֆգանգ Գուստի հետ, առանց հեղինակային տեքստի, պատմում են Հայոց ցեղասպանության մասին:

    Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Սարդուրին, այն սկզբունքը, որով նկարահանվել է ֆիլմը, բացառում է հնարավոր մեղադրանքներն առ այն, թե ֆիլմն իբր ամբողջապես զգացմունքային է եւ բավարար չափով անաչառ չէ: «Ցեղասպանությունն առանց մեկնաբանությունների» ֆիլմը հիմնված է ոչ հայկական աղբյուրների փաստաթղթերի վրա, որոնք տրամադրել է Վոլֆգանգ Գուստը: Այդպիսով, ֆիլմը կարող է արդյունավետ «գործիք» դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-նշել է նա:

    Կազմակերպվել է 6 ցուցադրություն եւ ֆիլմի հասարակական քննարկումներ մամուլի ակումբներում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, առաջին ցուցադրությունը եղել է «Մոսկվայի տանը»:

    Ըստ ռեժիսորի, ֆիլմի մեծ ցուցադրություն դեռեւս չի եղել եւ ոչ միայն կոմերցիոն պատճառներով: «Արդեն 5-6 ամիս է, ինչ ես նամակ եմ հղել համապատասխան ատյաններին ու պաշտոնյաներին` խնդրելով օգնել ցուցադրության եւ ֆիլմի պրոֆեսիոնալ թարգմանության եւ կրկնօրինակման հարցում, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել: Ճիշտ է, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն եկավ, 20 րոպե նայեց 2 ժամ տեւողությամբ ֆիլմը` հայտարարելով, որ շատ զբաղված է: Հայաստանի Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը լռում է: Երբ Գերմանիայի առաջատար հեռուստաալիքներից մենք պատասխան ստացանք, որ ֆիլմի ձեւաչափը չի համապատասխանում հեռուստատեսության պահանջներին, ինչ-որ տեղ դա հասկանալի էր, սակայն հայ պաշտոնյաների լռությունն, առնվազն, տարօրինակ է»,-նշել է Ալեքսանդր Սարդուրին:

    Վաշինգտոնում գործող «Հայ ազգային ինստիտուտի» ղեկավար Ռուբեն Ադալյանին 5 ամիսը չբավականացրեց «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» ֆիլմը դիտելու համար, ինչի մասին ֆիլմի ռեժիսորն իմացավ նրա հետ հեռախոսազրույցից եւ եկավ այն եզրակացության, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որոշ շրջանակներ յուրացրել են»:

    Ֆիլմի հեղինակներն, անկախ այս դժվարություններից, մտադիր են «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» ֆիլմի կրկնօրինակումն անել 7 լեզուներով:
    Մեր մշակույթի նախարարին ու հանրային հեռուստատեսության ամբողջ ղեկավարությանը գնդակահարել ա պետք: Չեմ հասկանում էս մարդիկ ինչի համար են էս երկրում պաշտոն զբաղեցնում?

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marduk (07.04.2009), Tig (07.04.2009)

  6. #514
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    ԱՄՆ–ի 42-րդ նահանգն ընդունեց Հայոց ցեղասպանությունը

    17:00 • 07.04.09
    ԱՄՆ–ի արդեն 42-րդ նահանգը՝ այս անգամ Հավայան կղզիները, պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը։

    Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, այս որոշումն ընդունվել է նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից։

    Նշենք, որ Հավայան կղզիների հետ մասամբ կապ ունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս նահանգում էր բնակվում նրա մորական տատը՝ Մելդելին Դանհեմը, ով մահացավ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին
    www.tert.am
    Վերջին խմբագրող՝ Norton: 07.04.2009, 18:14:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (08.04.2009)

  8. #515
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, ապա երկխոսությանը մեր երկրների միջև վերջ կդրվի: Այդ մասին Անկարայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

    http://panarmenian.net/news/arm/?nid=30202&page=2
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  9. #516
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Կիրո Մանոյան. Եթե Թուրքիան ենթարկվի Ադրբեջանի սպառնալիքներին, հայկական կողմը չի շարունակի բանակցությունները

    «Ես համոզված եմ, որ այս տարի Թուրքիան կստորագրի դիվանագիտական հարաբերությունները հաստատող պայմանագիր և կվերացնի շրջափակումը»,– այսօր «Հայացք» ակումբում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե Թուրքիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունները ի՞նչ կստիպեն անել Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
    Շարունակելով՝ Կիրո Մանոյանը հավելել է, որ դա իր կարծիքն է, բայց թե ինչ պետք է անի Թուրքիան, դեռ անորոշ է՝ չնայած, որ Թուրքիան այս բանակցությունների մեջ մտել է իր շահերից ելնելով։

    «Եթե Թուրքիան հանկարծ ենթարկվի Ադրբեջանի սպառնալիքներին, և այս բանակցությունները շուտով արդյունք չտան, կարծում եմ նախ հայկական կողմը չի շարունակի բանակցությունները։ Մեր պատկերացմամբ, մեր նախագահը պատրաստակամություն չունի այս բանակցությունները քաշքշելու տարիներով, պետք է որ գործնական արագ արդյունքներ տան, իսկ եթե չտան, կարելի է ձախողված համարել, իսկ եթե տան (նկատի ունի բանակցությունները–հեղ.), նշանակում է, որ առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Հայաստանի հետ և Թուրքիան շրջափակումը վերացրել է»։

    Ընդ որում` դաշնակցական գործիչը կարծիք է հայտնել, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շոշափելի քայլը Թուրքիան պետք է անի մինչ Հայաստան–Թուրքիա հերթական ֆուտբոլային հանդիպումը, հակառակ դեպքում, ըստ Մանոյանի, անիմաստ կդառնա նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը Թուրքիա։
    Tert.am

  10. #517
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    ՄԵԾ ԽԱՂԻ ՓՈՔՐԻԿ ՖՈՐՊՈՍՏԸ

    Այսպիսով, արդեն իսկ պարզ է, որ ապրիլի 16-ին հայ- թուրքական սահմանը չի բացվի։ Ավելին, երեկ Թուրքիայի արեւելյան շրջաններում (Կարսում, Արդահանում, Իգդիրում եւ այլն) բողոքի ակցիաներ են տեղի ունեցել հայ-թուրքական սահմանի բացման դեմ։ Սա տարօրինակ է այնքանով, որ սահմանի բացման տնտեսական էֆեկտը առաջին հերթին հենց այդ շրջանների վրա պիտի զգացվեր, բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Մեզ ավելի շատ այլ հարց է հետաքրքրում` հասկանո՞ւմ է արդյոք հայ հասարակությունը, թե ինչ է տեղի ունենում իրականում, եւ ինչ է թաքնված այս իրարանցման տակ։

    Սկսենք նրանից, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը գրեթե ոչ մի բան չի ասում, հետեւաբար` կարող ենք դատողություններ անել միայն ժամանակ առ ժամանակ մամուլում հայտնվող «արտահոսքի» վրա հիմնվելով։ Ըստ այդ տեղեկությունների, Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ սահմանը բացել, եթե հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղի մերձակա հինգ շրջաններից, եւ Ցեղասպանության հարցերն ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծվի։ Հայկական կողմի դիրքորոշումն առաջին հայացքից շատ հստակ է. «հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների»։ Բայց ուշադրություն դարձրեք` Հայաստանը բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ երբեք կասկածի տակ չի դնի ցեղասպանության փաստը (վերջին անգամ նման հայտարարություն արվել է երեկ), բայց ոչ մի անգամ չի հայտարարել, թե «հայկական զորքերը ոչ մի դեպքում դուրս չեն բերվի ազատագրված տարածքներից»։ Այսինքն, հայկական կողմի դեպքում ամեն ինչ պարզ է: Համանախագահներն այսպես թե այնպես ճնշում են գործադրում հայկական կողմի վրա, վաղ թե ուշ ազատագրված տարածքների ինչ-որ մասը վերադարձնելու անհրաժեշտություն է առաջանալու, եւ Հայաստանի իշխանությունները, ներքուստ արդեն դրա հետ համակերպված լինելով, հիմա փորձում են դրա դիմաց հնարավորինս շատ բան ստանալ` այդ թվում նաեւ սահմանի բացումը։ Թուրքական կողմը նույնպես առաջնորդվում է այդ տրամաբանությամբ։ Թուրքիայի վրա նույնպես հսկայական ճնշում կա, նրանք վաղ թե ուշ ստիպված են լինելու բացել սահմանը, եւ հիմա փորձում են դրա դիմաց հնարավորինս շատ բան ստանալ, այդ թվում` ազատագրված տարածքների գոնե մի մասի վերադարձը։

    Բայց հարց է ծագում. մեր ինչի՞ն է պետք սահմանի բացման դիմաց ազատագրված տարածքների վերադարձ խոստանալը։ Բանն այն է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում Թուրքիան «մեխանիկորեն» ստիպված կլինի բացել սահմանը։ Հիշո՞ւմ եք, թե երբ փակվեց սահմանը։ 1993-ին` Քելբաջարն ազատագրելուց հետո։ Մինչ այդ (նույնիսկ Լաչինից հետո) սահմանը գործում էր։ Հայաստանի այն ժամանակվա իշխանություններն, իհարկե, գիտակցում էին, որ Քելբաջարի օպերացիայից հետո հայ-թուրքական սահմանն ամենայն հավանականությամբ կփակվի։ Պարզապես այն ժամանակ իշխանությունները Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունն ավելի կարեւոր համարեցին, քան Հայաստանի տնտեսական վիճակը, եւ գնացին այդ քայլին։ Հիմա ի՞նչն է փոխվել, որ այսօրվա իշխանությունները հակառակն են անում` հայ-թուրքական սահմանի բացումն ավելի կարեւոր են համարում, քան Ղարաբաղի անվտանգությունը։ Բա ո՞ւր մնաց «եւս հարյուր տարի շրջափակման պայմաններում զարգանալու» ծրագիրը։

    Բայց հայ-թուրքական բանակցությունների համատեքստում կա մի կետ, որը, չգիտես ինչու, անուշադրության է մատնվում։ Խոսքը սահմանների ճշտման եւ փոխադարձ ճանաչման մասին է։ Դա նշանակում է, որ Հայաստանն ու Թուրքիան պիտի փոխադարձաբար ճանաչեն միմյանց սահմանները, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալ չի կարող: Հենց որ դա տեղի ունենա, Ցեղասպանության ճանաչման հարցը միանգամից կտեղափոխվի «պատմական եւ բարոյական հարթություն», այսինքն` մեծ հաշվով, սա նույնիսկ ավելի կարեւոր հարց է, քան համատեղ հանձնաժողովի ստեղծման խնդիրը։

    Ի դեպ, թուրքական աղբյուրների համաձայն, Թուրքիայի վարչապետը մոտ օրերս գնալու է Մոսկվա, որպեսզի Ռուսաստանի իշխանությունների հետ պայմանավորվի հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ։ Համապատասխանում է այս տեղեկատվությունը ճշմարտությանը, թե ոչ` դժվար է ասել, բայց փաստ է, որ Մեդվեդեւը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, եւ նրանք պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել։ Համաձայնվեք` հազիվ թե Դմիտրի Մեդվեդեւի նպատակը «Գ20»-ի հանդիպման արդյունքների մասին Սերժ Սարգսյանին զեկուցելը լինի։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ արդեն այս ամսվա ընթացքում գրեթե բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները։ Պրոբլեմն ընդամենը այն է, որ մեծ հաշվով` Հայաստանից ոչինչ կախված չէ, հետեւաբար` չարժեր մտնել մի խաղի մեջ, որի ելքի վրա ինքդ որեւէ ազդեցություն ունենալ չես կարող։ Թերեւս Նազարբաեւը ճիշտ է ասել. «սա կազինո չէ»։
    ՉԻ
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.04.2009)

  12. #518
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2009
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Հայ-թուրքական հարաբերության մեջ մեր երկիրն այժմ պարտված կողմ է, քանի որ Թուրքիան կարողացել է իր նախապայմաններն ընդունելի դարձնել, առնվազն մեկնաբանությունների տեսքով: Եվ այդ մասին ոչ թե հայկական կամ թուրքական աղբյուրներն են ասում, այլ նույնիսկ, օրինակ, Օբաման: Հայ-թուրքական հարաբերությունների թեմայով Դաշնակցության կազմակերպած համաժողովի ընթացքում այս մասին այսօր հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
    Վերջինս իր ելույթի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել հայ-թուրքական հարաբերության առկա վիճակը և այս մասով տարվող քաղաքականությունը:
    «Մեկ տարի առաջ Թուրքիան Ղարաբաղի հարցով ընդհանրապես տեսակետ հայտնելու բարոյական իրավունքը չուներ, կողմ չէր համարվում: Այսօր, արդեն իսկ ներկայացվում է կողմ, արդեն իսկ հասկանալի է դառնում, որ ինչու պետք է Ղարաբաղի հարցը նաև լուծվի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: Գիտեք, Թուրքիան շահագրգիռ կողմ է: Այս պահին հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտված է»,- ասել է Հրանտ Մարգարյանը:
    Նա հայտարարել է նաև, որ Հայաստանի իշխանությունները 1990 թվականից ի վեր հայտարարում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին և այսօր Հայաստանը չպիտի զիջի այդ սկզբունքային դիրքը. «Այսինքն, եթե այդ դիրքի մեջ չզիջեինք, այդ սկզբունքից կառչած մնայինք, ամուր մնայինք, թրքական կողմը միշտ կներկայանար աշխարհին իբրև մեղավոր: Եթե մինչև հայ-թուրքական հարաբերության նախաձեռնությունը Թուրքիան դիտվում էր իբրև անհանդուրժող, անբարյացակամ երկիր Հայաստանի հանդեպ, ապա այժմ նրա իմիջը փոխվել է և նա ներկայանում է իբրև բարիդրացիական հարաբերության ջատագով պետություն»:
    Հրանտ Մարգարյանը բացատրել է նաև Հայաստանի ներկայիս պարտված վիճակի նախապատճառները. «Ազգային հարցերը մեկ ընդհանրություն են, ազգային հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքը մեկ հիմնական էություն ունի: Այդ էությունը չի կարող հարցից հարց տարբերվել: Իսկ եթե մենք մտածում ենք, որ Ղարաբաղի հարցով կարելի է ոչ մի բան չզիջել, բայց մյուս ազգային հարցերում ինչ որ բան զիջել, դա հենց այն ծուղակն է, որ մենք ընկնում ենք և զիջում ենք ամեն ինչ: Եվ ես կարծում եմ, որ այս է, որ մենք պետք է հասկանանք` Ղարաբաղի հարցը, ցեղասպանության հարցը, Արևմտահայաստանի ազատագրման հարցը, Ջավախքի հարցը, Հայաստանի անկախության հարցը մեկ ամբողջականություն են: Եվ ճիշտ ազգային մոտեցումով է, որ մենք պետք է կարողանանք այդ հարցերին լուծում գտնել: Հարցերից որևէ մեկը մյուս հարցերի համար չի կարելի մատաղ անել»:
    Ուշագրավ է, որ կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության ներկայացուցիչը, չնայած բավականին խիստ քննադատությանը, իր ելույթում խուսափել է նշել ներկայացված մեղադրանքների հասցեատերերին:
    Դաշնակցությունն, ինչպես միշտ, իր ամպլուայում է. վճռական որևէ պահի հարվածել և նալին, և մեխին, դրանք զուգորդել կոալիցիայից դուրս գալու վճռականության մասին լուրերով, այնուհետև լռելու կամ անմեղ փնթփնթոցի դիմաց ստանալ որևէ հարմար աթոռ:

  13. #519
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Երեկ Ռուսաստանի առաջին ալիքով մի ուշագրավ, հետաքրքիր լուր են տարածել, որի մասին հայկական որևէ ԶԼՄ-ում ես տեղեկատվություն չգտա:
    «Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են փոխհարաբերությունները վերականգնելու վերաբերյալ» այսպես է հնչում վերնագիրը հայերեն
    Армения и Турция договорились о восстановлении двусторонних отношений

    Страны разработали так называемую "дорожную карту". Об этом историческом событии сообщается в совместном заявлении министров иностранных дел двух стран, а также Швейцарии, которая является посредником в переговорном процессе.
    Եվ այսպես, Ցեղասպանության 94-րդ տարելիցի, Սերժի Մոսկվա մեկնելու նախօրեակին ինչ-որ պայմանագիր է ստորագրվում արտգործնախարարների մակարդակով, որի մասին հայ հասարակությունը չի տեղեկացվում (համենայն դեպս ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական ԶԼՄ-ներում ես նման բան չգտա):
    Ի՞նչ ա կատարվում:

  14. #520
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ Ռուսաստանի առաջին ալիքով մի ուշագրավ, հետաքրքիր լուր են տարածել, որի մասին հայկական որևէ ԶԼՄ-ում ես տեղեկատվություն չգտա:
    «Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են փոխհարաբերությունները վերականգնելու վերաբերյալ» այսպես է հնչում վերնագիրը հայերեն

    Եվ այսպես, Ցեղասպանության 94-րդ տարելիցի, Սերժի Մոսկվա մեկնելու նախօրեակին ինչ-որ պայմանագիր է ստորագրվում արտգործնախարարների մակարդակով, որի մասին հայ հասարակությունը չի տեղեկացվում (համենայն դեպս ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական ԶԼՄ-ներում ես նման բան չգտա):
    Ի՞նչ ա կատարվում:
    Անցյալ դարի էշությունների դեժավյու։ Ռուսներն ու թուրքերը սեկա են խաղում Հայաստանի վրա։ Թուրքերը «ջոկեռ» են բռնել, ու Օբաման ցեղասպանություն բառը չի արտասանի։
    Վերջին ամիսներին Անկարան եւ Երեւանը հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները վարում են փակ դռների ետեւում: Գլխավոր շտաբը եւ կառավարությունը գտնում են, Թուրքիան չպետք է Հայաստանի հետ սահմանը բացի առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման: Որպես հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջին քայլ Անկարան Հայաստանին առաջարկել է «վերադարձնել» Ղարաբաղի մերձակա հինգ շրջանները, որպեսզի այնտեղ կարողանան վերադառնալ փախստականները: Միաժամանակ Անկարան առաջարկել է պահպանել Ղարաբաղում անվտանգության միջանցքը: «Եթե Հայաստանն ընդունի այդ պայմանները, ապա Թուրքիան «առաջին փուլում կբացի սահմանն ամիսը մեկ անգամ, այնուհետեւ` ամիսը երկու անգամ: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց եւ անվտանգության գոտու ստեղծումից հետո սահմանը բաց կլինի 24 ժամ», - գրում է Zaman-ը
    Խնդալու է։ Թուրքիան կարող է նաև սահմանի բաց պահելու րոպեավճար մտցնել, ապրանք առած ու ուշացած հայ առևտրականների համար։ Ղումարբազ նախագահ ունենալու հետևանքների սկիզբն է։
    Si vis pacem, para bellum

  15. #521
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ այսպես, Ցեղասպանության 94-րդ տարելիցի, Սերժի Մոսկվա մեկնելու նախօրեակին ինչ-որ պայմանագիր է ստորագրվում արտգործնախարարների մակարդակով, որի մասին հայ հասարակությունը չի տեղեկացվում (համենայն դեպս ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական ԶԼՄ-ներում ես նման բան չգտա):
    Սրա մասին ա խոսքը?

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ
    ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները և զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում:
    Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց և փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:

    Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար:

    lragir.am

  16. #522
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա մասին ա խոսքը?
    Էն ա հա, խաբնվում էի
    Եվ այսպես, իմ գրառումը
    Այսօր 09:54
    Լրագրի հոդվածը
    09:59:47 - 23/04/2009

  17. #523
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    …Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:
    Շատ մեծ հարց է լուծվել, Թուրքիա գնալու ճանապարհը մենք չգիտեինք, Թուրքերն էլ Հայաստան մտնելու ճանապարհը չգիտեին։ Հիմա պատկերացրեք, հայերն ու թուրքերը ճանապարհային քարտեզները բռնած փորձում են 24 ժամվա մեջ գտնել միմյանց։ Գնում են, ողջագուրվում են, փոխանակվում ապրանքներով ու սրընթաց դեպի սահմանը՝ հասցնելու։ Սահմանապահը նայում է ժամացույցին ու. Ծը՛, ուշացել ես աբեր, արի մնա կողքի բուդկում, մի ամսից կանցնես։ Էս ստիկերսներն էլ բեր ուտենք քանի չեն փչացել։
    Si vis pacem, para bellum

  18. #524
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Վիշապ ջան խոսքը ճանապարհի քարտեզի մասին չի այլ roadmap-ի (որոշակի գործողությունների ծրագիր), ուղղակի ապուշ ձևի են թարգմանել

  19. #525
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան խոսքը ճանապարհի քարտեզի մասին չի այլ roadmap-ի (որոշակի գործողությունների ծրագիր), ուղղակի ապուշ ձևի են թարգմանել
    Հա, գործողությունների գրաֆիկ պիտի թարգմանեին… ինչևէ, հաշվի առնելով, թե ով է թուրքերի հետ բազար անողը, հաշվի առնելով թե ովքեր են թուրքերը դիվանագիտության տեսնակյունից, հաշվի առնելով թուրքերի հետ խաղեր տալու մոտիվացիաների հնարավոր վարկածները, առիթի անպատեհությունը, հաշվի առնելով, որ վաղը ապրիլի 24–ն է, ապա ես չեմ կասկածում, որ կրված ենք։ Էմոցիոնալ գրառում եմ անում, այ էդպես։ Կարելի է ջնջել։
    Si vis pacem, para bellum

Էջ 35 82-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637383945 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •