User Tag List

Էջ 47 82-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 691 համարից մինչև 705 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #691
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    «Եթե արյան ծարավ չեք, խաղաղ հեռացիր»,- Սերժ Սարգսյանի պատկերով եւ այս տողերով պաստառն այսօր ոստիկանների եւ «Միացում» նախաձեռնության անդամների միջեւ բախման պատճառ դարձավ:

    Խոստման համաձայն' այսօր «Միացումը» Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ մեկնարկեց իր բողոքի ակցիանների շարքը' ընդդեմ հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների:

    Բազմաթիվ կարգախոսների եւ պաստառների մեջ ոստիկաններին զայրացրեց Արցախյան պատերազմի առաջին զոհ Էդիկ Տոռոզյանի մոր' տիկին Փառանձեմի ձեռքի պաստառը' Սերժ Սարգսյանի լուսանկարով: Ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում ոստիկանները հրմշտելով զոհված մոր ձեռքից խլեցին պաստառը եւ այն թաքցրեցին իրենց մեքենայի մեջ:

    Զոհվածի մորը ոստիկաններից պաշտպանող Կոնգրեսի երիտասարդներն արժանացած անձամբ ՊՊԾ գնդի պետ Ռոբերտ Մելքոնյանի վիրավորանքներին:

    «Իմ որդին չի զոհվել ձեր նման դավաճանների համար, որ այսօր հանձնեք նրա արյան գնով ազատագրած մեր տարածքները: Ես անգրագետ ղեկավար չեմ ուզում: Ձեր գործը դավաճաններին պաշտպանե՞լն է»,- լաց լինելով' ոստիկաններին ասում էր տիկին Փառանձեմը:

    Ոստիկաններն այսօր այդպես էլ թույլ չտվեցին «Միացման» անդամներին մոտենալ Նախագահական նստավայրին: Բողոքի ակցիան տեղի ունեցավ Նախագահականի դիմացի մայթում, որտեղ մոտ 1 ժամ միացման անդամները վանկարկեցին. «Չարչիներ, հեռացեք: Հող հանձնողը դավաճան», ինչպես նաեւ երգեցին ազգային ազատագրական երգեր: Միացման վանկարկումներն ու երգը Սերժ Սարգսյանի նստավայրից որեւէ մեկի ուշադրությանը չարժանացան:

    Սերժ Սարգսյանի նստավայրից արձագանքների բացակայությունն ու ոստիկանների պահվածքը մեկնաբանեց «Միացման» անդամ Ժիրայր Սեֆիլյանը. «Նրանք շատ լավ գիտեն, որ եթե այստեղ նույնիսկ 5 հոգի լիներ, այն մարդիկ ենք հավաքվել, ովքեր իրենց թույլ չեն տալու որեւէ դավաճանության: Գաղափարական մի քանի մարդու միավորումն արդեն նրանց համար վտանգավոր է»:

    Ի դեպ, «Միացումն» այսօր տարածում էր երեկ «Վեստիին» տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածը, որը հայկական հեռուստաընկերությունները եթեր չհեռարձակեցին: «Բոլորն հայտնի դարձավ կարգավորման ներկայիս փուլի, այսինքն' «Մադրիդյան սկզբունքների» հիմքում դրված տրամաբանությունը: Դա ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացումն է, ձեր նշած տարածքների վերադարձը Ադրբեջանին, որոնք եւ Ղարաբաղը, եւ մենք անվանում ենք «անվտանգության գոտի»,- ռուս լրագրողին հարցին պատասխանել է Սերժ Սարգսյանը:

    «ՀՀ նախագահի աթոռը զավթած մարդը մեր ազատագրած տարածքները անվանում է «անվտանգության գոտի» եւ պատրաստ է այն հանձնել Ադրբեջանին: Դավաճանությունն այլ կերպ չի լինում»,- «Ա1+»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

    «Միացման» հաջորդ բողոքի ակցիան տեղի ունենալու սեպտեմբերի 25-ին, Մյասնիկյանի արձանի մոտ' ժամը 15.00-ին:

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.09.2009), Marduk (29.09.2009), Mephistopheles (23.09.2009), Nadine (28.09.2009), Norton (23.09.2009), Rammer (24.09.2009), Tig (24.09.2009), Աբելյան (24.09.2009), Լեռնցի (28.09.2009)

  3. #692
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Անցիալը հիշել է պետք

    Վարդան Այգեկցի
    ԱՅԾԵՐ (a.k.a. current Armenian leadership) ԵՎ ԳԱՅԼԵՐ (a.k.a. Turks and other ill-wishers)
    Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին ու ասան, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն և ոչ թե խաղաղություն: Հավաքվեցին գայլերը և շատ ուրախացան, նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին.
    «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառը և սկիզբ մեր խռովության և կռվի: Եվ եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:
    Լսեցին այծերը, հաստատեցին և ասացին.
    — Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից:
    եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Այծերը ցրվեցին լեռներն ու դաշտերը և սկսեցին ուրախ լինել, ցնծալ ու խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր, խնդում էին ու վազվզում, փառք տալով, որ հասան լավ ժամանակի:
    Գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան:
    http://talinci.livejournal.com/25545.html

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (12.11.2009), Elmo (28.09.2009)

  5. #693
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Օբաման` քրդերի բարեկամ՚: DTP կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը PKK-ROJ TV հեռուստաալիքին մեկնաբանություններ է արել Թուրքիայի Միլլի մեջլիսում ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպման մասին: Ինչպես գրում է ՙԶաման՚ թերթը, ըստ Թյուրքի, Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամ է և կողմնակից դեմոկրատական քաղաքական հենքով քրդերի պայքարին: Թյուրքն ասել է, որ Միլլի մեջլիսի խոսնակի առանձնասենյակում իր հետ ծանոթանալիս Օբաման ուրախություն է արտահայտել ծանոթանալու ընդդիմության մեջ գտնվող և քաղաքական դաշտում գործող քրդական առաջնորդի հետ: ՙԵս տեսա, որ Օբաման տիրապետում է քրդական հարցին վերաբերող տեղեկատվությանը՚,- ասաց Թյուրքը: Օբամայի այն դիտողությանը, թե խնդիրը չպետք է ուժով լուծվի, Թյուրքը պատասխանել է. ՙՄենք նույնպես դեմ ենք ուժային լուծման, սակայն արդեն տեսել ենք 17 հազար մահ՚: Ամերիկայի ձայնի քրդերեն հաղորդման ժամանակ Թյուրքը հաղորդել է. ՙՄեր թղթածրարում, որը հանձնեցինք Օբամային, մենք ընդգծեցինք, որ ուզում ենք լուծել այդ խնդիրը Թուրքիայի շրջանակում, բայց կարիք ունենք մեր ինքնության ճանաչման՚: Բանակցությունները ընթացան շատ ջերմ մթնոլորտում: Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամն է և կողմնակից է քրդերի ազգային շահերի ազատ արտահայտմանը: Օբաման ընդգծել է, որ ինքը կողմնակից է քրդերի քաղաքական պայքարին: (ՙԳոլոս Արմենիի՚, 09.04.2009թ., էջ 4)

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (12.11.2009)

  7. #694
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2009
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Սիրելի ընկերներ, ես ունեմ մեկ հարց՝ ին՞չ կարծիքի էք արդյոք Հայ եւ Թուրք հանրությունը պատրաստ է ընդունելու այն փաստերը որոնք երկու կողմերի համար էլ ոչ դրական են։

    Ըստ Թուրքերի մեծնամասնության 1915 թվականին իրադարձությունը ոչ թե ցեղասպանություն է, այլ նա, որ երկու ազգերի այդ թվում Քրդերը, կողմերի միջեւ բախումներ են տեղի ունեցել։

    Հայերին աքսորել են նրա համար որ կարողանան «վիրավոր Օսմանյան կայսրությունը» պահպանելու։

    Ես երկար տարիներ է բնակվում եմ Թուրքերի հետ, եւ ինձ համար մեծ կարեւորություն է կրում ի շահ ժողովուրդների մերձեցումը, որի համար փոքր ինչ դիվանագիտական եւ քաղաքական ջանքերի մեջեմ։

    Հարգանքներով։

  8. #695
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Vandak ջան, հայ և թուրք հանրությունը պետք է պատրաստ լինի լսել ճշմարտությունը:

    Թուրքերը, բնականաբար, հենց այդպես էլ պիտի մեկնաբանեն Ցեղասպանությունը: Ավելին, նրանք դա ներկայացնում են, որպես իրենց ներքին խնդիր: Աքսորել ե՞ն... սա շատ քիչ հանդիպող կամ էլ չհանդիպող տեսակետ է. նրանք ասում են, որ շինարարական աշխատանքների համար են տարել ու տեղահանում են կատարել:

    Դու ինչ-որ կառույցի անդա՞մ ես, որ նրանց հետ շփումների մեջ ես, թե՞ ուղղակի էնտեղ բնակվում ես
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #696
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2009
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Սիրելի Astgh շնորհակալություն պատասխանի համար։

    Իհարկե ճմշարտությունը բնականաբար մեկ օր ընդունվելու է աշխարհով մեկ հանրությունների կողմից։

    Հակառակը այդ շինարարական աշխատանքների մասին ես չեի լսել։
    Այօ 1940-ական թվականներին ես ներկայումս թիվը ճիշտ չեմ հիշում Թուրքիայում մի կանոնադրություն էր հանվել «ոչ մահմեդականներից հարկ» եւ այդ հարկը մուծելուն ենթակա չլինողներին հատկապես երկաթգծային աշխատանքերի համար աշխատացրել էին, դրանց մեջ հույներ եւ հրեաները։

    Ես այստեղ Հայկական ինչ-որ մի հիմնադրության կողմից չեմ գտնվում։
    Բնակվելու նպատակով ժամանելուց հետո տարիներ հետո այստեղի հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքեր եմ վարել։ Դրանք են «Ալեվի» անվանված կրոնական դավանանքի մարդիկ, որոնք նույնպես խնդիրներ են ապրում կառավարության հետ։

    Ես ներկայումս այստեղ թարգմանչությամբ եմ զբաղված եւ հետաքրքրվում եմ քաղաքական ոլորտով։ Շփվում եմ բարձր աստիճանի պաշտոնյաների հետ։

  10. #697
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Ալևիների հետ էլ ես շփվու՞մ, ապրես Իսկ գիտե՞ս, որ նրանք հայեր են
    Ակումբում շատ թեմաներ կան՝ հայ-թուրքական հարաբերությունների, պատմության մասին: Միգուցե այս թեման էլ միացնեն այդ թեմաներից մեկին: Կարդա, շատ հետաքրքիր տեղեկություններ կստանաս:

    Հայերի Ցեղասպանությունը իրագործվեց առաջին աշխարհամարտի ժամանակ, դրանից հարմար պահ չէր կարող լինել: Ծրագրվեց Գերմանիայի կողմից. հեղինակը հրեա Պառվուսն էր: Գերմանիան աշխարհի վերաբաժանման համար սանձահարեց աշխարհամարտը, դրա պատճառը անգլոգերմանական մրցակցությունն էր, հակասությունները: Գերմանիան պետք է Բաղդադի երկաթուղին կառուցեր, ինչով իր դիրքերն էր ամրապնդում տարածաշրջանում՝ վնասելով Բրիտանական կայսրությանը... շատ չերկարացնեմ, աշխատանքի համար էլ ընտրվեցին հայերը, հույները... իսկ մնացածների կոտորածը պատճառաբանում էին որպես ապստամբների պատժում. չէ՞ որ հայերը օսմանյան տիրապետության տակ էին:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #698
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2009
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Ես մասնակցում եմ ձեր կարծիքներին։ Բայց ոչ բոլոր Ալեվիներն են Հայ։

    Քանզինս կան Քուրք եւ Թուրք Ալեվիներ որոնց ծագումները ամբողջովին պարզ են։ Իհարկե նրանց ընտանիքներում սպանված կամ էլ աքսորված Հայերի երեխաներ կան, որը ճշտումներ Թուրքիայի Պատմության Հիմության նախկին ղեկավարը։ Նա օգտագործել էր արտահայտություններ որ Քուրդ ալեվիների գրթեթ կեսը Հայ ծագումով են, որի հետեվանքով նրան հեռացրեցին պաշտոնից։

    Իհարկե ձեր առաջարկով ես կընթերցեմ ֆորումը, հույսով եմ որ կգտնոմ ինձ հետաքրքրող թեմաներ եւ պատասխաններ։

    Իսկ գիտես ինչն է անհասկանալի որ Թուրքիայում ժողովուրդի մեծնամասնությունը տեղյակ չէ նրա մասին, որ 1900 - 15 ընթացքում Օսմանյան բանակը ղեկավարել է Գերմանացի ծագում գեներալ։

  12. #699
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Մեջբերում Vandak-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես փնտրեցի, բայց շատ շուտ կարդացածս հոդվածը չգտա՝ պաշտոնից հեռացվողի մասին: Դա կարծեմ 2008-ին է եղել Նա ոչ թե ընդամենը օգտագործել էր արտահայտություններ, այլ ամերիկյան արխիվից էր օգտվել. դրա համար էլ ես ասում եմ, որ ալևիները հայ են: 1937-ին թուրքերը նրանց հանդեպ էլ իրականացրին գենոցիդ, եթե հիշողությունս չի դավաճանում, 30 հազարի կոտորեցին:

    Թուրքերը շատ բաներից տեղյակ չեն, միայն կրթված հատվածն է քչից շատից հետաքրքրվում և իր համար իրական պատմությունը բացահայտում: Ես այդ ամենում համոզվեցի՝ Ֆեթհիյե Չեթինի <<Մեծ մայրս>> /Fethiye Cetin - Anneannem/ գիրքը կարդալով:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #700
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Մեջբերում Vandak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մասնակցում եմ ձեր կարծիքներին։ Բայց ոչ բոլոր Ալեվիներն են Հայ։

    Քանզինս կան Քուրք եւ Թուրք Ալեվիներ որոնց ծագումները ամբողջովին պարզ են։ Իհարկե նրանց ընտանիքներում սպանված կամ էլ աքսորված Հայերի երեխաներ կան, որը ճշտումներ Թուրքիայի Պատմության Հիմության նախկին ղեկավարը։ Նա օգտագործել էր արտահայտություններ որ Քուրդ ալեվիների գրթեթ կեսը Հայ ծագումով են, որի հետեվանքով նրան հեռացրեցին պաշտոնից։

    Իհարկե ձեր առաջարկով ես կընթերցեմ ֆորումը, հույսով եմ որ կգտնոմ ինձ հետաքրքրող թեմաներ եւ պատասխաններ։

    Իսկ գիտես ինչն է անհասկանալի որ Թուրքիայում ժողովուրդի մեծնամասնությունը տեղյակ չէ նրա մասին, որ 1900 - 15 ընթացքում Օսմանյան բանակը ղեկավարել է Գերմանացի ծագում գեներալ։
    Vandak, իսկ որտեղ ես դու հայերեն սովորել՞

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (22.12.2009)

  15. #701
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2009
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես փնտրեցի, բայց շատ շուտ կարդացածս հոդվածը չգտա՝ պաշտոնից հեռացվողի մասին: Դա կարծեմ 2008-ին է եղել Նա ոչ թե ընդամենը օգտագործել էր արտահայտություններ, այլ ամերիկյան արխիվից էր օգտվել. դրա համար էլ ես ասում եմ, որ ալևիները հայ են: 1937-ին թուրքերը նրանց հանդեպ էլ իրականացրին գենոցիդ, եթե հիշողությունս չի դավաճանում, 30 հազարի կոտորեցին:

    Թուրքերը շատ բաներից տեղյակ չեն, միայն կրթված հատվածն է քչից շատից հետաքրքրվում և իր համար իրական պատմությունը բացահայտում: Ես այդ ամենում համոզվեցի՝ Ֆեթհիյե Չեթինի <<Մեծ մայրս>> /Fethiye Cetin - Anneannem/ գիրքը կարդալով:

    Ճիշտ ես ասում Ֆեթհիե Չեթինը կարեւոր օրինակ է։

  16. #702
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2009
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Vandak, իսկ որտեղ ես դու հայերեն սովորել՞
    Ես ինքս Հայեմ եւ Վանաձորից, մաքուր լոռեցի

  17. #703
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Մեջբերում Vandak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս Հայեմ եւ Վանաձորից, մաքուր լոռեցի
    Մաքուր լոռեցի ջան, մոտ 20 սխալ ես արել 3 փոստի մեջ ու այդ սխալներից ոչ մեկն էլ հային սազական չեն:
    Մի գուցե զրուցենք որպես հայ և մեղմ ասած "այլազգի" ՞:
    Այդ ժամանակ քննարկումն էլ իմաստ կունենա: ՞
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 22.12.2009, 07:34:

  18. #704
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Ժող, չմտածեք թե թուրքամետ եմ կամ ցեղասպանությունը կասկածի տակ եմ դնում, բայց հլը եկեք հարցին ուրիշ տեսանկյունից նայենք: Էդ երիտթուրքերը ինչ արել են իրանց համար են արել, եթե չանեին ինձ թվում ա Թուրքիա պետություն գոյություն չէր ունենա:Հիմա էլ առանց հայերի, Պոնտոսի հույների, ասորիների թուրքերը լիքը պրոբլեմներ ունեն քրդերի հետ: Կամ օրինակ նույն Տիգրան Մեծը մի կես միլիոն հրեա ու այլ ազգերա տեղահանել ու սպանել: Բայց ամեն դեպքում թուրքերը պտի ճանաչեն, բայց ինձ թվում ա, որ ճամաչման դեպքում տրվելիք փոխատուցումը հազարապատիկ փոքրա նրանից ինչ թուրքերը ձեռք են բերել( պետականությունը):

  19. #705
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2009
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաքուր լոռեցի ջան, մոտ 20 սխալ ես արել 3 փոստի մեջ ու այդ սխալներից ոչ մեկն էլ հային սազական չեն:
    Մի գուցե զրուցենք որպես հայ և մեղմ ասած "այլազգի" ՞:
    Այդ ժամանակ քննարկումն էլ իմաստ կունենա: ՞
    Սիրելի Բիձա թե ինչու է քո մոտ կասկած առաջացել թե ես Հայ չեմ, չեմ հասկանում։ Իմ գրած տեքստում տառասխալներ եմ թույլ տվել, դ՞ա է պատճառը։

Էջ 47 82-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •