Ես գտնում եմ, որ Թուրքիայի սահմանի բացումը ոչ մի վնաս չի տա Հայաստանին: Օգուտն էլ այն կլինի, որ տնտեսությունը արևմուտքում ինչ-որ չափով կաճի:
Ի՞նչ կարծիքի եք, բացել սահմանը, թե՞ ավանդուկթի համաձայն փակ պահել:
Ես գտնում եմ, որ Թուրքիայի սահմանի բացումը ոչ մի վնաս չի տա Հայաստանին: Օգուտն էլ այն կլինի, որ տնտեսությունը արևմուտքում ինչ-որ չափով կաճի:
Ի՞նչ կարծիքի եք, բացել սահմանը, թե՞ ավանդուկթի համաձայն փակ պահել:
հիմա քունս տանում է ... չեմ կարող շատ երկար գրել ... բայց կարծում եմ , որ բացելը կտա լավ արդյունք : չեմ բացառում , որ բացասական էլ կլինի ...
Ի՞նչ վնասի մասին է խոսքը։ Ես իհարկե տնտեսագետ չեմ, և ոչ էլ ինչ–որ վիճակագրության եմ ծանոթ՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ, սակայն պետք է որ գոնե ներկրման և արտահանման ճանապարհային ծախսերը նվազեն։
Իսկ ինչ վերաբերում է հարաբերություններին ավելի լայն իմաստով, ապա այստեղ լուրջ քայլեր են պետք, որոնք պետք է սկսել ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից հանելուց, կամ առնվազն հետին պլան մղելուց։
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Ոնց փակ ա թող տենց փակ էլ մնա:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Նախ բացել կարող է նա ով փակել է այն:
Այսինքն դա մեր որոշելիքը չի:
Եվ հետո զարգացողը առանց սահմանի էլ կզարգանա, իսկ չզարգացողը հազար հատ սահման ու ծով էլ ունենա չի զարգանա:
Այս արտահայտությունների ոչմեկի հետ համաձայն չեմ: Ինչու՞, փակողը կուլ է տվե՞լ սահմանի դռան բանալին:Marduk-ի խոսքերից
Ասա ինձ որևէ վնաս, եթե բացվի սահմանը: Կամ ո՞րն է օգուտը այն փակ պահելով: Ես չեմ ասում լինի շենգենյան սահման, թող միշտ լինեն ստուգումներ, պետք եղած մարդուն թողնեն մտնի կամ դուրս գա երկրից, պետք չեղքծին՝ պահել նույն երկրում:
Եթե կարող եք, խնդրեմ ասեք ինձ ի՞նչ սխալ բան կա սահմանը բացելու մեջ:
կլինի ամենահիմար քայլը ներկայիս կառավարության կողմից:Sergey-ի խոսքերից
Օրակարգից հանելը շատ կլինի, բայց հետին պլան գցելու առումով համամիտ եմ: Ցեղասպանություն ճանաչելը արդեն ոչ թե քաղաքական հարց է, այլ բարոյական: Դա ժամանակի ընթացքում թուրքերը կորոշեն ճանաչեն թե՞ ոչ: Ներկա պահին Եվրոպան չի կարողանում ցեղասպանությունը ճանաչեցնել տա Թուրքիային, էլ ու՞ր մնաց Հայաստանը կարողանա:Sergey-ի խոսքերից
Fobus, դու կարո՞ղ է հողերը ետ տալու հույսեր էլ ունես:![]()
Սահամնը բացելուն դեմ խոսացողներին մի քանի հարց ունեմ:
Հիմա թուրքական ապրանքը Հայաստան չի՞ հասնում:
Թուրքիայում հայերը չե՞ն հանգստանում:
Այս և բազմաթիվ հարցերին պատասխանելուց հետո, խնդրում եմ ևս մեկ հարցին պատասխանել:
Ինչո՞ւ մենք պիտի ավելորդ վճարումներ անենք Վրաստանին: Հա, պարզա եղբայրական հանրապետությունա, բայց դե մենք այդքան շատ փող չունենք:
Պատասխանեմ վերջին հարցիդ։ Սահմանը պետք է փակ լինի, եկող–գնացողի հետ էլ պետք է ցեղասպանությունից խոսեն, որպեսզի համարվեն «ազգային իշխանություն»։Artgeo-ի խոսքերից
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Մեզ համար, Հայաստանի քաղաքացիների համար, արդեն ուղղակի պարտադիր /օդի ու ջրի պես/ հարկավոր է ունենալ պետություն-հարեւան` Եվրամիության անդամ , որը մոտ ապագայում կարող է դառնալ Թուրքիան, այնպես որ սահմանները բացելու հարցը ինքնին որոշվելու է` հօգուտ դրականի:
Life is too short...
Չեմ կարծում որ հիմարություն է Ձեր առաջարկը, այլ խելքին մոտ միտք: Շատերին թվում է, որ եթե այս կամ այն հանրապետությունը ընդունում է հայոց ցեղասպանությունը, ուրեմն նրանց խելքը մեզ համար գնում է: Իհարկե ոչ: Նրանք ցեղասպանության հարցը օգտագործում են թուրքիայի հետ իրենց պրոբլեմները հրթելու համար, կամ էլ հակառակը` հայաստանից ինչ որ բան ստանալու համար:
Իսկ եթե ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից հանենք ցեղասպանություն ասվածը, շատ հարցեր այլ կերպ կլուծվեն, ինչպես նաև հայ- թուրքական սահմանը:
Սակայն սա չի նշանակում, որ ՀՀ մոռանում է ցեղասպանությունը: ՈՉ: Դրանով պետք է զբաղվեն մեր արևմտահայ եղբայները:
..............................
Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...
Ի՜նչ տարօրինակ հարց է։ Մե՞նք ենք սահմանը փակել կամ փակ պահում։ Այդ հարցը պետք է թուրքերին ուղղված լինի, ոչ թե մեզ՝ հայերիսքաղաքացի-ի խոսքերից
![]()
Թուրքիան շատ հստակ ասել է, թե ինչ պետք է անենք, որ իրենք իրենց կողմից փակ պահվող սահմանները բացեն։ Դրանք են «գրավյալ տարածքների» հանձնումը Ադրբեջանին, հրաժարվենք ցեղասպանության պնդումից, մեկ էլ պաշտոնապես հայտատարենք, որ մենք երբեք իրենցից տարածք չենք պահանջելու։
Կարծում եմ այստեղ բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան է փակել սահմանը, խոսքը գնում է նրա մասին, թե ինչ անել, որ Թուրքիան չկարողանա նման նախապայմաններ թելադրել։Վազգեն-ի խոսքերից
Ինչ վերաբերում է քո նշած պայմաններին, ապա ասեմ, որ առանց գրավյալ տարածքներից, այսինքն անվտանգության գոտուց հայկական զորքի դուրս բերման գույություն չունի խնդրի որևէ լուծում, Հայաստանի Հանրապետությունը չպետք է իր արտաքին քաղաքականության հիմքում դնի ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև երբեք չի կարող որևէ տարածքային հավակնություն ունենալ Թուրքիայի նկատմաբ։
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Ցեղասպանությունից հետո շատ տարիներ են անցել, և այժմյա թուրքերը արդեն այն օսմանյան կայսրության բարբարոսները չեն:
Չէ?ք կարծում, որ արդեն ժամանակը անցել է սահմանը բացելու, այն շուտվանից պետք է բացվեր:![]()
օրինակ հասարակ բան: Մեր տոնավաճառների ապրանքների մեծամասնությունը թուրքականն է, և չինականի համեմատ` որակով.... Պտկերացրեք, թե որքան կէժանանան փալաս-փուլուսները:
Բացի դրանից շատ հարցերում թուրքիան մեզանից առաջ է, սահմանը կարող է նպաստել նաև մեր հայ-տնտեսության զարգացմանը:![]()
Եվ վերջապես, մեր հարևանները շատ բացասական են տրամադրված մեր նկատմամբ, գոնե մեկի հետ լավ հարաբերություններ պահենք:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ