Rayader-ի խորհրդով սկսեցի փնտրել The Fountain ֆիլմը ու շատ զարմանալիորեն գտա իմ դիսկադարանից Պարզվում է նայել էի, բայց լրիվ ուրիշ պայմաններում ու երևի քիչ բան էի հասկացել, չնայած դեռ շատ մութ մասեր մնացին: Մի խոսքով ֆիլմը "Ռակով" հիվանդ աղջկա ու նրա բժիշկ ամուսնու և նրանց "կյանքի ծառը" փնտրելու մասին էր: Սիմվոլիկան մի քիչ շատ էր, դրա համար էլ երևի ինքս քիչ բան հասկացա: Ողջ ֆիլմի ընթացքում ամուսինը տառապում է, կոտորում իրեն ու իհարկե ֆիլմի ավարտը ցույց է տալիս, որ ոչ ապարդյուն, սակայն կնոջ հոգեվիճակը մի տեսակ շատ թաքնված է: Խիստ հանգիստ, մեռնողը տենց չի լինում: Համ էլ օպուխլով հիվանդների մոտ անտանելի սրտխառնոցներ են լինում, իսկ էս կինը չուներ: Շատ լավն էր ֆիլմը, ու միևնույն ժամանակ մի տեսակ անբնական մասը շատ էր: Մի խոսքով խորհուրդ կտամ նայել, ինքներդ եզրահանգումներ կատարելու համար: Ռայադեր, մի անգամ էլ շնորհակալություն: Սպասում եմ հաջորդ ֆիլմի խորհրդիդ